Սենթ Լուիս

Սենթ Լուիս (անգլ.՝ St. Louis [seɪnt ˈluːɪs] կամ [sænt ˈluː.iː], ֆր.՝ Saint-Louis [sɛ̃ ˈlwi]), անկախ քաղաք ԱՄՆ-ում[3], Միսսուրի նահանգում։ Իր անվանումը ստացել է ֆրանսիացի գաղութարարների կողմից Լյուդովիկոս 9-րդի պատվին։ Բնակչությունը` 316 540 մարդ (2016 թվակականի տվյալներով)[4]։ Ոչ պաշտոնական անվանումներն են`«Քաղաք-դարպաս» և «Դամբարանաբլուրների քաղաք»։

Բնակավայր
Սենթ Լուիս
անգլ.՝ St. Louis
ֆր.՝ Saint-Louis
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1764 թ.
Մակերես171,02625 կմ², 171,128084 կմ², 171,458858 կմ², 159,895650 կմ², 11,563208 կմ²
ԲԾՄ142±1 մետր
Բնակչություն301 578 մարդ (ապրիլի 1, 2020)[1][2]
Ժամային գոտիUTC-6, CDT? և UTC-5
Հեռախոսային կոդ314
Փոստային դասիչ63101–63113, 63115, 63116–63118, 63120, 63123, 63136, 63137, 63139, 63143, 63147 և 63155
Պաշտոնական կայքstlouis-mo.gov(անգլ.)
Սենթ Լուիս (ԱՄՆ)##
Սենթ Լուիս (ԱՄՆ)

Պատմություն

Մինչ ֆրանսիական գաղութարարների գալը, այնտեղ, որտեղ այժմ գտնվում է քաղաքը, բնակվում էին հնդկացիները` դամբարանաբլուրների շինարարների մշակույթի ներկայացուցիչները, որոնց շնորհիվ Սենթ Լուիսը ստացել է իր «Դամբարանաբլուրների քաղաք» անվանումը։

Բնակավայրը, որտեղ այժմ գտնվում է Սենթ Լուիս քաղաքը, հիմնադրվել է 1763 թվականին ֆրանսիացիների կողմից։

1766-1768 թվականներին բնակավայրը ղեկավարել է ֆրանսիացի նահանգապետ Լուի Սենտ Անժ դե Բելրիվ։ Այնուհետև վերահսկողությունն անցել է իսպանացի նահանգապետերին։ 1800 թվականին բնակավայրի բնակչությունը կազմում էր մոտ 1000 մարդ։ ԱՄՆ-ն Սենթ Լուիսը ձեռքբերեց Ֆրանսիայից 1803 թվականին գործարքի արդյունքում, որը ստացել է «Լուիզիանական գործարք» անվանումը։

Սենթ Լուիս

Սենթ Լուիսը պաշտոնապես գրանցվել է որպես քաղաք 1809 թվականի նոյեմբերի 9-ին։

Աշխարհագրություն

Քաղաքը գտնվում է Միսսիսիպի գետի ափին, նրա մեջ Միսսուրի (գետ) գետի թափվելու վայրից դեպի հարավ։ Սահմանակցում է Սենթ Լուիս շրջանի հետ, սակայն դրա մասը չի համարվում։ Ավարձաններում գտնվում են բլրապատ պրերիաները և Կահոկիա կրաքարային դամբարանաբլուրները։

Կլիմա

Քաղաքում գերակշռում են չափավոր ցամաքային կլիման, քանի որ քաղաքի մոտ չկան ոչ բարձր լեռնազանգվածներ, ոչ էլ խոշոր ջրային տարածություններ։ Տարածքը գտնվում է ինչպես Կանադայից եկող սառը արկտիկական հոսանքների, այնպես էլ Մեքսիկական ծոցի խոնավ արևադարձային զանգվածների ազդեցության տակ։

Միջին ջերմաստիճանը կազմում է 13,5 °C, տեղումների տարեկան քանակը` 980 մմ։ Ամռանը ջերմաստիճանը հասնում է 32 °C-ի, իսկ ձմռանը սովորաբար իջնում մինչև −6 °C: Դիտվել է ռեկորդային ցածր ջերմաստիճան` −30 °C և ռեկորդային բարձր ջերմաստիճան` 47,2 °C:

1995 և 1999 թվականներին շոգ եղանակի և բարձր խոնավության պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել։

Տարվա ընթացքում 40-50 օրը կարող են լինել ամպրոպային և երբեմն ուղեկցվել մրրկասյուներով։

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Սենթ Լուիս
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)3,15,812,519,324,529,531,830,726,620,212,65,318,5
միջին ջերմաստիճանը (°C)−1,51,07,213,718,924,126,525,321,214,67,81,013,3
միջին նվազագույնը (°C)−6,2−3,81,98,013,318,721,319,915,89,03,1−3,38,1
տեղումների քանակը (մմ)45,953,890,988,9100,894,497,772,379,26883,376,9952,7
Աղբյուր՝ World Climate

Քաղաքի համայնապատկեր

Սենթ Լուիսի համայնապատկեր


Տրանսպորտ

Սենթ Լուիսը սպասարկում է երեք օդանավակայան։ Հասարակական տրանսպորտի համակարգի մեջ մտնոմ է մետրոպոլիտենը, միջքաղաքային, քաղաքային և մերձքաղաքային ավտոբուսները, տաքսի ծառայությունները։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սենթ Լուիս» հոդվածին։