Սովորական քամելեոն

Սովորական քամելեոն (լատին․՝ Chamaeleo chamaeleon), մողեսակերպերի կարգի քամելեոնների ընտանիքին պատկանող սողուն։

Սովորական քամելեոն
Սովորական քամելեոն
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասՍողուններ
ԿարգԹեփուկավորներ
ԵնթակարգՄողեսներ
ԸնտանիքՔամելեոններ
ՏեսակՍ. քամելեոն
Լատիներեն անվանում
Chamaeleo chamaeleon Linnaeus, 1758
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Տարածվածություն

Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Իսպանիայի հարավում, Միջերկրական ծովի կղզիներում, Թուրքիայի հարավում և Սիրիայում։ Տարածված է նաև Հնդկաստանում և Ցեյլոնի կղզում։

Եղել է դեպք, երբ սովորական քամելեոնը հայտնաբերվել է Սև ծովի ափին՝ Վրաստանի Սուխում քաղաքում, որը հավանաբար նավերով պատահական ներմուծման արդյունք է[1]։

Անտառի թփուտների բնակիչ է։

Նկարագրություն

Սովորական քամելեոնները 25-30 սմ երկարությամբ խոշոր չափերի սողուն է։ Ունի բավականին երկար կպչուն լեզու՝ որը կարող է գցել մինչև 30 սմ։

Գույնը խիստ փոփոխական է, առավոտյան լինում է դեղին, այնուհետև՝ կարմրավուն։ Փոխվում է նաև մարմնի վրայի բծերի գույնը։

Սովորական քամելեոնի գույնը արևի տակ թխանում է։ Դնում է 40 ձու, որոնք թաքցնում է խոր փոսերի մեջ։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական քամելեոն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սովորական քամելեոն» հոդվածին։