Թեփուկավորներ
Թեփուկավորներ | |
Դասակարգում | |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Ինֆրատիպ | Gnathostomata |
Վերնադաս | Չորքոտանիներ (Tetrapoda) |
Դաս | Սողուններ (Reptilia) |
Ինֆրադաս | Lepidosauromorpha |
Վերնակարգ | Լեպիդոզավրեր (Lepidosauria) |
Կարգ | Թեփուկավորներ (Squamata) Oppel, 1811 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Թեփուկավորներ (լատին․՝ Squamata), սողունների ժամանակից 4 կարգերից ամենամեծը, որը ներառում է օձերին, մողեսներին, ինչպես նաև քիչ հայտնի ամֆիսբենաներին կամ երկգնացներին։ Ներառում է ավելի քան 10000 տեսակ[1] և թռչունների հետ կազմում է հավասար ողնաշարավորների՝ ամենամեծ բազմազանությունը ունեցող խումբը ճառագայթալողակ ձկներից հետո։ Այս կարգի կենդանիները լայն տարածում ունեն ողջ աշխարհում՝ մայրցամաքներում և կղզիներում։ Բացակայում են բևեռային և մերձբևեռային տարածաշրջաններում։ Թեփուկավորների կարգի ներկայացուցիչների մարմինը վերևից պատված է եղջրային թեփուկներով և վահանիկներով։ Ունեն շարժուն քառակուսի ոսկոր, որը թույլ է տալիս շարժել վերին ծնոտը։ Գանգի շարժունությունը հատկապես լավ է զարգացած օձերի մոտ։ Թեփուկավորների չափերն ունեն ամենից մեծ տատանումը ժամանակակից զավրոպսիդների շարքում․ թզուկ գեկոնի (Sphaerodactylus ariasae) չափերը կազմում են 16 մմ, կոմոդյան վարանի (Varanus komodoensis), կանաչ անակոնդայի (Eunectes murinus) և ցանդավոր պիթոնի (Python reticulatus), չափերը կարող են հասնել մինչև 3,13, 5,21 և 6,95 մ համապատասխանաբար։ Ոչնչացած մազոզավրներն ունեցել են ավելի մեծ չափեր, երբեմն՝ մինչև 17 մետր կամ ավելի։
Կառուցվածք
Մարմինը վերևից պատված է եղջրային թեփուկներով, վահանիկներով և հատիկներով։ Քառակուսի ոսկորը սովորաբար գանգի հետ միացված է շարժուն։ Քունքային աղեղներից պահպանված է միայն վերինը, կամ դա էլ է բացակայում։ Ատամները ամրացված են ծնոտների վերին նաև ներքին մակերևույթներին և ունեն ակրոդոնտալ կամ պլևրոդոնտալ տիպ։ Ողերը ամֆիցելային կամ պարացելային են։ Խաչաձև ողերը, եթե դրանք արտահայտված են, 2-3 հատ են։ Կողերն ունեն մեկ գլխիկ։ Փորային կողերը բացակայում են կամ ապաճած են։ Յակոբսոնի օրգանը սովորաբար լավ է զարգացած։ Զուգավորման օրգանը զույգ է։
Դասակարգում
Ավանդաբար թեփուկայինների կարգը բաժանվում է 3 ենթակարգերի.
- Օձերի ենթակարգ (Serpentes),
- Ամֆիսբենաների կամ երկգնացների ենթակարգ (Amphisbaenia),
- Մողեսների ենթակարգ (Lacertilia)։
Երբեմն առանձնացվում է ևս մեկ լրացուցիչ ենթակարգ.
- Քամելեոնների ենթակարգ (Chamaeleonia)։
Այսպիսով մողեսների ենթակարգը ստեղծել է պարաֆիլետիկ խումբ, քանի որ առանձնացել են օձերից ու ամֆիսբենաներից, որոնք, համաձայն գենետիկական հետազոտությունների, մողեսների որոշ խմբերին ավելի մոտ են, քան մյուսներին։ Մոլեկուլային կենսաբանության տվյալները հնարավորություն են տալիս կարգը բաժանել մի քանի մոնոֆիլետիկ գծերի, չնայած տարբեր հետազոտությունների արդյունքում կատարվում են տարբեր դասակարգումներ։ Թեփուկավորների առավել ժամանակակից ֆիլոգենետիկ ծառն ունի հետևյալ տեսքը[2][3].
Squamata |
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Վերջին մոլեկուլային բոլոր հետազոտությունները ցույց են տվել, որ թեփուկավորների մի քան իխմբեր կազմում են Toxicofera, որ ներառում է այդ կարգի ժամանակակից տեսակների մեծ մասը (շուրջ 60%)։ Այն միավորում է Anguimorpha (վարաններ և այլն), Iguania (քամելեոն, իգուանաներ, ագամաներ և այլն) և Ophidia (օձեր) խմբերը[4]։
Ծանոթագրություններ
Գրականություն
Արտաքին հղումներ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեփուկավորներ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեփուկավորներ» հոդվածին։ |