Սուչինդա Կրապրայուն

Սուչինդա Կրապրայուն (թաի.՝ สุจินดา คราประยูร, օգոստոսի 6, 1933(1933-08-06), Nakhon Pathom, Թաիլանդ), Թաիլանդի վարչապետը 1992 թվականի ապրիլի 7-ից 1992 թվականի մայիսի 24-ը։

Սուչինդա Կրապրայուն
թաի.՝ สุจินดา คราประยูร
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 6, 1933(1933-08-06) (90 տարեկան)
ԾննդավայրNakhon Pathom, Թաիլանդ
Քաղաքացիություն Թաիլանդ
Կրոնբուդդայականություն
ԿրթությունԱՄՆ հրամանատարական-շտաբային քոլեջ, Chulachomklao Royal Military Academy?, Armed Forces Academies Preparatory School? և Taweethapisek School?
Մասնագիտությունռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Պարգևներ և
մրցանակներ
Չուլա Չոմ Կլաոյի շքանշան Սպիտակ փղի շքանշան և Թաիլանդի թագի շքանշան
Ստորագրություն
Изображение автографа
 Suchinda Kraprayoon Վիքիպահեստում

Կենսագրություն

Սուչինդա Կրապրայուն ծնվել է Յուանգի և Սոմպոնգ Կրապրայունի ընտանիքում, 1933 թվականի օգոստոսի 6-ին, Բանգկոկում։ Ընտանիքն ուներ չինական[1][2][3] և մոնական ծագում[4]։ 12 ամիս բժշկություն է ուսումասիրել Չուլալոնգկորնի համալսարանում (Բանգկոկ), որից հետո ընդունվել է Չուլաչոմկլաոյի թագավորական ռազմական ակադեմիան։ Ավարտել է ակադեմիայի 5-րդ դասարանը, որի շրջանավարտներից շատերն արդյունքում միացել են ազգային խաղաղապահ խորհրդին։ Նաև ԱՄՆ-ի բանակի հրամանատարության դասընթացներ է անցել Ֆորդ Սիլի բանակի գլխավոր շտաբի հրետանային խմբում (Օկլահոմա) և Ֆորտ Լիվենվորտում (Կանզաս։

1953 թվականին Սուչինդան վերադառնում է Թայլանդ` Թայլանդի թագավորական բանակի կրտսեր լեյտենանտի կոչմամբ։ Ծառայությունում աստիճանաբար առաջ էր գնում և 1990 թվականի ապրիլի 29-ին նշանակվել է Թայլանդի թագավորական բանակի հրամանատար։ 1991 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է հեծելազորի հրամանատարության շտաբի պետ։

Սուչինդա Կրապրայունն Ազգային խաղաղապահների խորհրդի առաջնորդն էր, որոնք իրականացրել են պետական հեղաշրջում, որի արդյունքում 1991 թվականի փետրվարի 23-ին տապալվել է վարչապետ Չատչայա Չունխավանի կառավարությունը։ Անան Պանյարաչունը պուտչիստաների կողմից նշանակվել է վարչապետ։

1992 թվականի մարտի 22-ի համընդհանուր ընտրություններից հետո 1992 թվականի ապրիլի 7-ին հինգ կուսակցություններ (Ռասադորն, Արդարություն և միություն, Սոցիալական շարժում, Թայլանդի քաղաքացին, Ազգային կուսակցություն) գեներալին նշանակել են վարչապետ։ Այդ որոշումը հանգեցրել է զանգվածային բողոքների, որի հետևանքով մայրաքաղաքում պարետային ժամ է մտցվել և զորքեր են տեղակայվել։ «Սև մայիսի» ժամանակ որոշ տեղեկություններով, երբ զինվորները կրակ են բացել ցուցարարների վրա, մահացել են հարյուրավոր մարդիկ[5]։ Հակամարտության հետագա սրացումից կարողացել են խուսափել միայն Ադուլյադեդ Պումիպոն արքայի միջամտության շնորհիվ։

Սուչինդա Կրապրայունը 1922 թվականի մայիսի 4-ին հրաժարական է տվել։ Միջանկյալ ժամանակահատվածում` մինչև նոր կառավարության ձևավորումը, փոխվարչապետ Միչայ Ռուչուպխանը եղել է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Անան Պանյարաչուն կրկին դառնում է վարչապետ։

Իր հրաժարականից հետո գեներալը նշանակվել է հեռահաղորդակցական հոլդինգների և Telecom Asia հոլդինգային ընկերության նախագահ[6]։

Ընտանիք

Ամուսնացած է Խունինգ Վանի Կրապրայունի հետ։ Ունեն երկու որդի` Ջերվուտ Կրապրայուն և Ջանեվիտ Կրապրայուն, նաև` 5 թոռներ։

Մրցանակներ

 Թաիլանդ1969Սահմանային ծառայության մեդալช.ด.
 Թաիլանդ1972Վիետնամի պատերազմի հաղթանակի մեդալช.ส.
 Թաիլանդ1987 —Մեծ ժապավենի ասպետ Թայլանդի թագի շքանշանม.ว.ม.
 Թաիլանդ1987«Ազատ քաղաքացիների պաշտպանության համար» 1 դասի մեդալส.ช.
 Թաիլանդ1988 —Մեծ ժապավենի ասպետ Սպիտակ փղի շքանշանม.ป.ช.
 Թաիլանդ1990Ռատանապորն Ռամ IX-ի 3 դասի մեդալภ.ป.ร.3
 Թաիլանդ1991 —Չուլա Չոմ Կլաոյի մեծ կոմանդոր շքանշանท.จ.ว.

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուչինդա Կրապրայուն» հոդվածին։