Սուֆյան Սթիվենս

Սուֆյան Սթիվենս (անգլ.՝ Sufjan Stevens, հուլիսի 1, 1975(1975-07-01)[1], Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի երգահան և կատարող։ Նրա առաջին՝ «A Sun Came» ալբոմը թողարկվել է 1999 թվականին Asthmatic Kitty լեյբլի միջոցով, որը Սթիվենսը հիմնադրել է իր խորթ հոր հետ։ Նա լայն հռչակ է ձեռք բերել «Illinois» ալբոմի շնորհիվ, որն առաջին հորիզանական է զբաղեցրել Billboard Top Heatseekers չարթում։ Սթիվենսն առաջադրվել է «Օսկար» և «Գրեմմի» մրցանակներին որպես «Կոչիր ինձ քո անունով» ֆիլմի «Mystery of Love» ստեղծագործության հեղինակ (2017)։

Սուֆյան Սթիվենս
Բնօրինակ անունանգլ.՝ Sufjan Stevens
Ծնվել էհուլիսի 1, 1975(1975-07-01)[1] (48 տարեկան)
Դետրոյթ, Միչիգան, ԱՄՆ[1]
Երկիր ԱՄՆ
ԺանրերԻնդի ֆոլք, ալտերնատիվ ռոք[1], ինդի ռոք, ինդի փոփ, բարոկո փոփ, chamber pop?, փոփ֊ֆոլք, Լոու ֆայ երաժշտություն, դասական երաժշտություն և էլեկտրոնային երաժշտություն[1]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, կոմպոզիտոր, հոբոյահար, բանջոյիստ, երաժշտական պրոդյուսեր, կիթառահար, դաշնակահար, սաքսոֆոնահար և երաժիշտ
ԳործիքներԲանջո, հոբոյ, կիթառ, վոկալ, դաշնամուր, հարվածային գործիք և փայտե փողային գործիք
ԼեյբլAsthmatic Kitty?
ԿրթությունHope College? (1998)[2][3], Նոր Դպրոց (2000)[4][5], Detroit Waldorf School?, Eugene Lang College of Liberal Arts? և Interlochen արվեստի կենտրոն (1989)[5]
Պարգևներ
Կայքsufjan.com
 Sufjan Stevens Վիքիպահեստում

Իր երաժշտական կարիերայի ընթացքում Սթիվենսը թողարկել է տարբեր ոճաձևերի ալբոմներ՝ սկսած էլեկտրոնային «Enjoy Your Rabbit» և լոուֆայ ֆոլք «Seven Swans»-ից՝ մինչև նվագախմբային «Illinois» և ամանորյա «Songs for Christmas»։

Վաղ տարիներ

Սթիվենսը ծնվել է Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում, որտեղ ապրել էր մինչև 9 տարեկանը, երբ նրա ընտանիքը որոշել է տեղափոխվել Փեթոսկի։ Նրա դաստիարակությամբ զբաղվում էր հայրն ու խորթ մայրը։ Սթիվենսն երբեմն այցելում էր մորը՝ Քերիին, ով ապրում էր Օրեգոնում, իր երկրորդ ամուսնու հետ։ Նրա մայրը մահացել է 2012 թվականի դեկտեմբերին[6]։ Բրամսը հետագայում գլխավորեց Սթիվենսի Asthmatic Kitty ձայնագրող լեյբլը։ Սթիվենսն լիտվական ու հունական արմատներ ունի[7]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

  • A Sun Came (2000)
  • Enjoy Your Rabbit (2001)
  • Michigan (2003)
  • Seven Swans (2004)
  • Illinois (2005)
  • The Age of Adz (2010)
  • Carrie & Lowell (2015)

Պարգևներ ու մրցանակներ

ՏարեթիվՄրցանակԱնվանակարգԱշխատանքԱրդյունք
2006PLUG Independent MusicՏարվա ալբոմIllinoisՀաղթանակ
Տարվա երգիչՀաղթանակ
2007Հաղթանակ
2018Gold DerbyԼավագույն երգ«Visions of Gideon»Առաջադրված
«Mystery of Love»Հաղթանակ
ՕսկարԼավագույն երգ ֆիլմի համարԱռաջադրված
Քննադատների ընտրության մրցանակԼավագույն երգԱռաջադրված
2019ԳրեմմիՎիզուալ ներկայացման համար գրված լավագույն երգԱռաջադրված

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուֆյան Սթիվենս» հոդվածին։