Կոչի՛ր ինձ քո անունով (ֆիլմ)

«Կոչիր ինձ քո անունով» (անգլ.՝ Call Me by Your Name), ռեժիսոր Լուկա Գուադանյինոի ֆիլմը։ Գլխավոր դերերում են Տիմոտի Շալամեն, Արմի Համերը, Մայքլ Ստալբերգը և Ամիրա Ղազարը։ Ֆիլմը 2007 թվականին հրատարակված համանուն գրքի ադապտացիան է։

Կոչի՛ր ինձ քո անունով
անգլ.՝ Call Me by Your Name
Երկիր Իտալիա[1][2][3][…]
 ԱՄՆ[2][3][4]
 Բրազիլիա[3][4]
 Ֆրանսիա[1][2][3][…]
ԺանրԼԳԲՏ թեմայով ֆիլմ, պատմություն հասունացման մասին, ռոմանտիկ դրամա, դրամա և ռոմանտիկ ֆիլմ
Թեմաթռուցիկ հարաբերություններ[5] և գեյ շքերթ
ՀիմքԿոչի՛ր ինձ քո անունով (վեպ)
Թվական2017, մարտի 1, 2018[6], փետրվարի 23, 2018, հունվարի 22, 2017, փետրվարի 8, 2018[7], հոկտեմբերի 27, 2017[8], նոյեմբերի 24, 2017[8] և հունվարի 19, 2018[8]
Լեզուանգլերեն, ֆրանսերեն և իտալերեն
ՌեժիսորԼուկա Գուադանյինո
ՊրոդյուսերՋեյմս Այվորի[9], Էմիլի Ժորժ[9], Լուկա Գուադանյինո[9], Մարկո Մորաբիտո[9], Հովարդ Ռոզենման[9], Փիթեր Սփիրս[9] և Ռոդրիգո Տեյշեյրա[9]
Սցենարի հեղինակԼուկա Գուադանյինո[10] և Ջեյմս Այվորի[10]
ԴերակատարներԹիմոթի Շալամե, Արմի Համեր, Մայքլ Ստալբերգ, Ամիրա Կազար, Էսթեր Գարալ և Փիթեր Սփիրս[11]
ՕպերատորՍայոմբհու Մուկդիպրոմ
ԵրաժշտությունՍուֆյան Սթիվենս
ՄոնտաժՈւոլթեր Ֆազանո
Պատմվածքի վայրՀյուսիսային Իտալիա[12]
Նկարահանման վայրՄոսկացանո[13]
ԿինոընկերությունSony Pictures Classics
Տևողություն132 րոպե
Բյուջե3.5 մլն.$
Շահույթ41.9 մլն.$
Պաշտոնական կայքէջ
 Call Me by Your Name (film) Վիքիպահեստում

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի հունվարի 22-ին «Սանդենս» կինոփառատոնում[14]։

Ֆիլմը բարձր է գնահատվել կինոքննադատորի կողմից և արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների։ Առաջադրվել է 2018 թվականի Օսկարին, ընդգրկվել է 4 անվանակարգում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում[15]։

Սյուժե

Պատմությունը սկսվում է 1983 թվականի ամռանը երբ Էլիոն տասնյոթ տարեկան էր և ապրում էր Իտալիայում իր ծնողների հետ։ Նրանք ամեն ամառ վեց շաբաթվա ընթացքում հրավիրում էին գիտնական հյուրի, որը զբաղվում էր ոչ միայն իր աշխատանքով, այլև օգնում էր Էլիոյի հորը գիտական նյութերով։ Էլիոն դեմ էր լինում, որովհետև ամեն անգամ նա ստիպված էր դատարկել սենյակը և քնել այլ սենյակում։

Այդ ամռանը Փերլմաններին հյուր էր եկել Օլիվերը՝ անհոգ ու ազատ մի երիտասարդ, որը տարբերվում էր ինտրովերտ Էլիոյից։ Էլիոն հետաքրքրված էր Օլիվերով` հույս ունենալով իրենց միջև ունենալ «անհապաղ ազգակցություն», և անդադար փորձում է նրան ծանոթացնել քաղաքի և դրա շրջակայքի հետ։ Երբ Օլիվերը սկսում է մարզել Էլիոյի ուսը վոլեյբոլ խաղալուց հետո, Էլիոն վախենում է, որ ինչ-որ մեկը կնկատի, թե ինչպես է նա հանդարտվել և արագ հեռանում է։ Չնայած Էլիոն գիտակցում է իր բիսեքսուալությունը և Օլիվերի նկատմամբ հետաքրքրությունը` նա հատկապես հուզված է այն պատճառով, որ Օլիվերը նույնպես հրեա է` զգալով նրանց միջև որոշակի ընդհանրություն։ Նա կասկածում է, որ իր զգացմունքները կլինեն փոխադարձ։

Էլիոն քաղաքում խոստովանում է Օլիվերի հանդեպ ունեցած իր սերը, բայց Օլիվերն առաջարկում է ձևացնել, թե այդ խոսակցությունը չի եղել։ Հետագայում նրանք համբուրվում են գաղտնի վայրում, որտեղ Կլոդ Մոնեն նկարել է իր նկարներից մի քանիսը։ Երբ Էլիոն հագուստի վրայով դիպչում է Օլիվերի առնանդամին, նա հրում է տղային` պատասխանելով «Ես գիտեմ ինձ»։

Այդ դեպքից հետո Էլիոյի մոտ սկսվում է սիրավեպ Մարցիայի հետ։ Հաշտություն փնտրելով՝ Էլիոն Օլիվերի ննջասենյակում թողնում է գրություն, որտեղ խնդրում է խոսել նրա հետ, իսկ Օլիվերը որպես պատասխան առաջարկում է հանդիպել կեսգիշերին։ Նշանակված ժամին նա գնում է Օլիվերի սենյակ և նրանք զբաղվում են սեքսով, որի ընթացքում միմյանց անվանում են իրենց անուններով։

Հաջորդ առավոտյան Օլիվերը հագնում է Էլիոյի լողազգեստը և, գրգռելով տղային, նրա համար անում է մինետ` խոստանալով շարունակել իրենց հարաբերությունները։ Էլիոն գիտակցում է, որ առաջվա պես հետաքրքրություն է տածում Օլիվերի նկատմամբ և ցանկանում է լինել նրա հետ։ Դրանից հետո Էլիոն զբաղվում է սեքսով Մարցիայի հետ։ Օրվա երկրորդ կեսին Էլիոն սերմնաժայթքում է դեղձի մեջ։ Քիչ անց գալիս է Օլիվերը և փորձում ուտել դեղձը և դրա պարունակությունը, ինչով շոկի է ենթարկում Էլիոյին։ Նրանք կրկին զբաղվում են սեքսով։

ԱՄՆ վերադառնալուց առաջ Օլիվերը որոշում է երեք օր անցկացնել Հռոմում։ Էլիոն գնում է նրա հետ։ Այնտեղ նրանք բնակվում են հյուրանոցում։ Էլիոն և Օլիվերը զբոսնում են գիշերային Հռոմով՝ երգելով նեապոլիտանական երգեր, համբուրվելով և այդ գիշեր սիրով են զբաղվում վերջին անգամ։ Վերադառնալով Հռոմից՝ Էլիոն տխրում է` հայտնաբերելով, որ իր իրերը վերադարձվել են նախկին սենյակ, իսկ Օլիվերի ներկայությունից սենյակում հետք չի մնացել, բացի կապույտ վերնաշապիկից, որը նա թողել է որպես հիշատակ։ Փորձելով օգնել որդուն` նրա հետ զրուցում է հայրը։ Զրույցի ընթացքում նա հավանություն է տալիս Էլիոյի և Օլիվերի բարեկամությանն ու հարաբերություններին՝ ակնարկելով, որ նա երիտասարդ տարիքում նման բան է ունեցել։ Հայրը խնդրում է Էլիոյին ոչ թե խեղդել ցավը, այլ զգալ այն, որպեսզի տարիքի հետ նա չկորցնի զգալու ունակությունը։

Սուրբ Ծնունդին Օլիվերը զանգում է նրանց` Էլիոյին ասելով որ գարնանը ամուսնանալու է։Այդ դեմքից հետո տխուր և հուսահատ Էլիոն նստում է բուխարու կողքին և սկսում լաց լինել։

Դերերում

ԴերասանԲնավորությունը
Թիմոթի ՇալամեԷլիո Փերլման[16]
Արմի ՀամմերՕլիվեր[17]
Մայքլ Ստալբերգպարոն Փերլման, Էլիոի հայրը
Ամիրա ՂազարԱնելա Փերլման[18]
Էսթեր ԳարալՄարիցա
Վիկտուար Դու ԲոյսՔյարա
Վանդա ԿապրիոլոՄուֆալդա
Անտոնիո ՐիմոլդիԱնչիզէ
Ելենա Բուչիարվեստի պատմաբան 1
Մարկո Սգրոսոարվեստի պատմաբան 2
Անդրե ԱսիմանՄունիր[19][20]
Փիտեր ՍփիրսըԻսահակ

Նկարահանումները

Շալամեն և Համմերը 2017 թվականի Բեռլինի կինոփառատոնին

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել իտալական Կրեմ քաղաքում 2016-ի մայիսի 11-ից հունիսի 20-ը[21][22] :

Թողարկում

Համաշխարհային պրեմիերան կայացե է 2017 թվականի հունվարի 22-ին «Սանդենս» կինոփառատոնի ժամանակ[23]։ Նա նաև ցուցադրվել է Տորոնտոյի Միջազգային կինոփառատոնին, Բեռլինի միջազգային կինոփառատոնին 2017-ի փետրվարի 13-ին[24][25]։ և Նյու Յորքի կինոփառատոնին հոկտեմբերի 3-ին[26]։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է նոյեմբերի 24-ին[27][28]։ Առաջին պաշտոնական թրեյլերը ցուցադրվեց 2017-ի օգոստոսի 1-ին[29]։

Սաունդթրեք

Թրեք-լիստ։
# ԱնվանումՀեղինակ Տևողություն
1. «Hallelujah Junction»  Ջոն Ադամս 7:09
2. «M.A.Y. in the Backyard»  Ռյուիթի Սակամոտո 4:25
3. «J'adore Venise»  Լորեդանա Բերտե 4:15
4. «Paris latino»  «Bandolero» 4:01
5. «Sonatine bureaucratique»  Ֆրենկ Գլեյզեր 3:44
6. «Zion hört die Wächter singen'»  «Alessio Bax» 5:10
7. «Lady Lady Lady»  Ջո Էսպոզիտո և «Moroder» 4:15
8. «Une barque sur l'océan»  Անդրե Լապլանտէ 7:10
9. «Doveman»  Սուֆյան Սթիվենս 2:15
10. «Germination»  Ռյուիթի Սակամոտո 2:09
11. «Words»  Ֆ. Ռ. Դևիդ 3:27
12. «È la vita»  Մարկո Արմանի 4:11
13. «Mystery of Love»  Սուֆյան Սթիվենս 4:08
14. «Radio Varsavia»  Ֆրանկո Բատիատո 4:07
15. «Love My Way»  «The Psychedelic Furs» 3:33
16. «Le Jardin féerique»  Վալերիա Սերվանսկի և Ռոնալդ Կավայա 3:02
17. «Visions of Gideon»  Սուֆյան Սթիվենս 4:07

Քննադատություն

Ֆիլմը ստացել է կինոքննադատների ճանաչումը։ Rotten Tomatoes կայքում ֆիլմը ունի 96% վարկանիշ հիմնված 247 գրախոսական հոդվածների վրա[30]:Metacritic կայքում ֆիլմը ունի 93 միավոր 100-ից 51 գրախոսության հիման վրա, ինչը համապատասխանում է «համընդհանուր ճանաչում» կարգավիճակին[31]։

Մրցանակներ և նոմինացիաներ

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոչի՛ր ինձ քո անունով (ֆիլմ)» հոդվածին։