Սպիտակադունչ դելֆին

Սպիտակադունչ դելֆին
Սպիտակադունչ դելֆին
Սպիտակադունչ դելֆին
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԿաթնասուն (Mammalia)
ԿարգԵրկսմբակավորներ (Artiodactyla)
ԸնտանիքԴելֆիններ (Delphinidae)
ՑեղLagenorhynchus
ՏեսակՍպիտակադունչ դելֆին (L. albirostris)
Միջազգային անվանում
Lagenorhynchus albirostris
Gray, 1846
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Սպիտակադունչ դելֆին (լատին․՝ Lagenorhynchus albirostris), դելֆինների դասին, կետանմանների կարգին պատկանող տեսակ։

Նկարագիր

Մինչև 3 մետր երկարությամբ և 354 կիլոգրամ քաշով բավականին մեծ դելֆին է[1]։ Մեջքային լողակի հետևում գտնվող մարմնի վերին մասը և կողերը մոխրագույն-սպիտակ են, իսկ մարմնի ներքին մասը՝ սպիտակ։ Մեջքային լողակի առջևի մարմնի վերին մասը մոխրագույն-սև է։ Կողային լողակները և մեջքի լողակը սև են։ Դունչը սովորաբար սպիտակ է, պատահում է, որ նաև լինում է մոխրագույն։

Սպիտակադունչ դելֆինի կմախքը

Սպիտակադունչ դելֆինի յուրաքանչյուր ծնոտին կա 25-28 ատամ։ Ունի մինչև 92 ող, ավելին քան դելֆինների (Delphinidae) ընտանիքին այլ ցանկացած տեսակ։

Սպիտակադունչ դելֆինները կարող են ժամում լողալ մինչև 30 կմ/ժ արագությամբ և կարող են սուզվել ջրի տակ առնվազն 45 մետր խորությամբ։

Տարածում

Սպիտակադունչ դելֆինները ապրում են Հյուսիսային Ատլանտիկայում և նրան հարակից Դևիս նեղուցի ջրերում՝ Քեյփ-Կոդից մինչև Բարենցի և Բալթիկ ծով և դեպի հարավ՝ մինչև Պորտուգալիայի և հնարավոր է նաև Թուրքիայի ափամերձ ջրեր[2]։

Կենսակերպ

Չափավոր ջրերում հանդիպում են զույգերով կամ 10-12 առանձնյակներից կազմված խմբերով, երբեն խմբում կարող է լինել մի քանի հարյուր սպիտակադունչ դելֆին։ Հիմնականում սնվում են ձկներով (տրեսկա, սելդ, կամբալա, նավագա, մոյվա, մերլանգ), հազվադեպ՝ խեցգետնանմաններով և փափկամարմիններով։

Զուգավորումն ու ծննդաբերումը լինում է գարնանը։ Էգերը հասունանում են հինգ տարեկանում, սեռահասուն են դառնում 6-10 տարեկանում, այն դեպքում, երբ արուները հասունանում են 6-10 տարեկանում, սեռահասուն են դառնում էգերից 2 տարի ուշ։

Հազվադեպ հանդիպող տեսակ է[3]։

Սպիտակադունչ դելֆինի մուլյաժը

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակադունչ դելֆին» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպիտակադունչ դելֆին» հոդվածին։