Սվեն Դևիդսոն

Սվեն Վիկտոր Դևիդսոն (շվեդ.՝ Sven Viktor Davidson, (հուլիսի 13, 1928(1928-07-13)[1], Բուրոս[1] - մայիսի 28, 2008(2008-05-28)[2], Արկադիա, ԱՄՆ), շվեդ թենիսիստ, Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող, Մեծ սաղավարտում շահած առաջին շվեդը, Թենիսի փառքի միջազգային սրահի անդամ (2007)։

Սվեն Դևիդսոն
Սեռարական
Քաղաքացիություն Շվեդիա
Ծննդյան ամսաթիվհուլիսի 13, 1928(1928-07-13)[1]
Մահվան ամսաթիվմայիսի 28, 2008(2008-05-28)[2] (79 տարեկան)
ԾննդավայրԲուրոս[1]
Մահվան վայրԱրկադիա, ԱՄՆ
Աշխատող ձեռքաջլիկություն[3]

Կենսագրություն

Սվեն Դևիդսոնը ծնվել է Գյոտեբորգի մոտակայքում գտնվող Բորոս քաղաքում, որտեղ էլ կատարել է թենիսի իր առաջին քայլերը։ Բավականին վաղ տարիքում նա հանդիպել է թենիսի մեկ այլ սիրահար Ուլֆ Շմիդտի հետ, որի հետ նրանք ավելի քան տաս տարի կազմել են Շվեդիայի հավաքականի ողնաշարը՝ Դևիսի գավաթում[4]։ Այդ ընթացքում Դևիդսոնը ազգային հավաքականում անցկացրել է 85 խաղ և հաղթել դրանցից 62-ում՝ 39 հաղթանակ և 14 պարտություն մենախաղերում և 23 հաղթանակ և 9 պարտություն զուգախաղերում։ Զուգախաղերով հաղթանակների քանակով նա մոտ 50 տարի եղել է Շվեդիայի հավաքականի չեմպիոն՝ ետ թողնելով իրենից Շմիդտին և զուգախաղի աստղեր Յոնաս Բյորկմանին և Անդերս Յարիդին[5]։

1950-1960 թվականներին Դևիդսոնը հաղթել է 30-ից ավել սիրողական մենախաղերի մրցաշարերում։ Նա դարձել է Շվեդիայի (1960), (1950), Գերմանիայի (1958), Սկանդինավիայի քառակի, Ֆրանսիայի կրկնակի և ԱՄՆ-ի չեմպիոն։ 1955 և 1956 թվականներին նա Ֆրանսիայի առաջնության մրցաշարի եզրափակչում երկու անընդմեջ պարտություն է կրել մոլորակի առաջին ռակետներ՝ նախ Թոնի Տրաբերտից, ապա Լու Հոուդից։ Պրոֆեսիոնալ թենիսում հայտնվելուց հետո Դևիդսոնը համարվում էր աշխարհի ուժեղագույն թենիսիստը։ 1957 թվականին Դևիդսոնը հաղթել է «Մեծ սաղավարտի» մրցաշարում և դարձել պատմության մեջ առաջին շվեդ թենիսիստը, որը հաղթել է այդ մրցաշարում։ Դրանից հետո նա հասել է Ուիմբլդոնի և ԱՄՆ-ի առաջնությունների կիսաեզրափակիչ, իսկ տարեվերջին ճանաչվել աշխարհի երրորդ ռակետ[6][7]։ Հաջորդ տարի Դևիդսոնը նվաճել է «Մեծ սաղավարտի» իր երկրորդ տիտղոսը՝ Ուիմբլդոնի եզրափակչում Ուլֆ Շմիդտի հետ հաղթել իր ժամանակի ուժեղագույն զույգերից մեկին՝ Էշլի Կուպերին և Նիլ Ֆրեյզերին։

1968 թվականին Դևիդսոնը եղել է Շվեդիայի թենիսի ֆեդերացիայի վարչության անդամ։ Թենիսի միջազգային ֆեդերացիային ուղղված նամակի հեղինակներից մեկը հանդիսացել է նա, որում պահանջվում էր թենիսի բաց մրցաշարերի անցկացում, որտեղ կարող էին մրցել միասին ուժեղագույն սիրահարներ և պրոֆեսիոնալներ[8]։

1969 թվականին գործարար Հանս Օկե Սթուրենիի հետ նա կազմակերպել է թենիսի առաջին բաց մրցաշարը Շվեդիայում, որն այժմ հայտնի է որպես Ստոկհոլմի թենիսի բաց առաջնություն անվամբ։

Շվեդիայում նրա նկատմամբ խիստ դատողությունների և շրջապատի նկատմամբ բարձր պահանջկոտության վերաբերմունքի պատճառով նա 1970-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆոռնիա։ 1978 թվականին նա հաղթել է Ուիմբլդոնի վետերանների մրցաշարում՝ եզրափակչում հաղթելով Նիլ Ֆրեյզերին։ Նա շարունակում էր խաղալ թենիս և մարզել երիտասարդ թենիսիստներին նույնիսկ 70 տարեկանը լրանալուց հետո։ Ալցհայմերի հիվանդություն ձեռք բերելուց հետո նա թողել է մարզչական աշխատանքը։

Սվեն Դևիդսոնը մահացել է թոքաբորբից, 2008 թվականին 79 տարեկան հասակում, թենիսի միջազգային փառքի սրահի անդամ դառնալուց մեկ տարի չանցած։

«Մեծ սաղավարտի» եզրափակիչներ

Մենախաղ

ԱրդյունքԹվականՄրցաշարՀակառակորդը եզրափակչումԵզրափակչի հաշիվը
Պարտություն1955Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն  ԱՄՆ Թոնի Թրաբերթ6-2, 1-6, 4-6, 2-6
Поражение1956Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն Լյու Հոուդ4-6, 6-8, 3-6
Победа1957Ֆրանսիայի թենիսի բաց առաջնություն  ԱՄՆ Հերբերտ Ֆլամ6-4, 6-4, 6-4

Զուգախաղ

ԹվականՄրցաշարԶուգընկերՀակառակորդները եզրափակչումՀաշիվը եզրափակչում
1958Ուիմբլդոնի մրցաշար Ուլֆ Շմիթ Էշլի Կուպեր
Նիլ Ֆրեյզեր
6-4, 6-4, 8-6

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվեն Դևիդսոն» հոդվածին։