Ստրեպտոկինազ

քիմիական միացություն

Ստրեպտոկինազ, ֆերմենտ, որը կիրառվում է որպես թրոմբոլիտիկ դեղ[1]։ Այն կիրառվում է սրտամկանի ինֆարկտի, թոքային էմբոիայի, զարկերակային թրոմբոէմբոլիայի առաջացման պատճառ հանդիսացող թրոմբները լուծելու նպատակով[2]։ Սրտամկանի ինֆարկտի դեպքում այն կիրառվում է դրա ST սեգմենտի էլևացիայով տարբերակի ժամանակ ներերակային ներարկման ձևով։

Ստրեպտոկինազ
Նույնացուցիչներ
DrugBank00086
ECHA InfoCard100.029.667 Խմբագրել Վիքիդատայում

Կողմնակի էֆեկտներին են պատկանում սրտխառնոցը, արյունահոսությունը, ցածր ճնշումը, ալերգիկ ռեակցիաները[2]։ Խորհուրդ չի տրվում կյանքում մեկ անգամից ավել կիրառել[2]։ Հղիության ժամանակ ստրեպտոկինազի վնասող հատկություն չի հայտնաբերվել, սակայն այս խմբում այն բավականաչափ ուսումնասիրված չէ[3]։ Ստրեպտոկինազը պատկանում է հակաթրոմբային դեղերի ընտանիքին և ակտիվացնում է ֆիբրինոլիտիկ համակարգը[4]։

Ստրեպտոկինազը ստացվել է 1933 թվականին բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկից[1]։ Այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առանձնացված էսենցիալ դեղերի խմբին է պատկանում[5]։ Այժմ այն չի կիրառվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում[6]։

Բժշկական կիրառությունը

Եթե ST էլևացիայով ինֆարկտի ժամանակ հիվանդի հետ առաջին կոնտակտից 90-120 րոպեների ընթացքում միջմաշկային պսակային միջամտության հնարավորություն չկա, ապա խորհուրդ է տրվում հնարավորինս շուտ կիրառել ստրեպտոկինազ։ Օրգանիզմը կարող է իմուն պատասխան ձևավորել ընդդեմ ստրեպտոկինազի, քանի որ այն բակտերիալ ծագում ունի։ Խորհուրդ է տրվում կիրառումից 4 օրվա ընթացքում այն այլևս չկիրառել, քանի որ կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիա և առհասարակ անարդյունավետ դառնալ։ Հետագա թրոմբային խնդիրները ցանկալի է լուծել հյուսվածքային պլազմինոգենի ակտիվատորներով։ Ստրեպտոկինազով և հյուսվածքային պլազմինոգենի ակկտիվատորով գերդոզավորումը բուժվում է ամինոկապրոնաթթվի միջոցով։

Հակացուցումներ

Բացարձակ

  • Նախորդող ցանկացած ներգանգային արյունազեղում
  • Գլխուղեղի անոթների հայտնի կառուցվածքային խնդիր, օրինակ` արտերիովենոզ մալֆորմացիա
  • Գլխուղեղի ուռուցքային հիվանդություն (առաջնային կամ մետաստատիկ)
  • Իշեմիկ կաթված ամենաքիչը 4.5 ժամ առաջ և ամենաշատը 3 ամիս առաջ
  • ենթադրյալ աորտալ դիսսեկցիա
  • ակտիվ արյունահոսություն, չհաշված` դաշտանը
  • անցած 3 ամիսների ընթացքում գլխի, դեմքի տրավմա
  • գանգի կամ ողնաշարի վրա արված վիրահատություն անցած 2 ամիսների ընթացքում
  • ծանր, չկառավարվող զարկերակային գերճնշում
  • ստրեպտոկինազի կիրառում անցած 6 ամիսների ընթացքում

Հարաբերական

  • անամնեզում քրոնիկ չկառավարվող զարկերակային գերճնշում
  • ներկայանալու ժամանակ երրորդ աստիճանի զարկերակային գերճնշում (սիստոլիկ ճնշում >180 mm Hg or դիաստոլիկ ճնշում >110 mm Hg)
  • իշեմիկ կաթված 3 և ավել ամիս առաջ
  • Դեմենցիա
  • ներգանգային ախտաբանություն, որը չի մտնում բացարձակ հակացուցումների միջև
  • 10 րոպեից ավել տևած սիրտ-թոքային վերակենդանացում
  • 3 շաբաթ և պակաս ժամանակում տարած մեծ ծավալի վիրահատություն
  • 2-4 շաբաթ առաջ տարած ներքին արյունահոսություն
  • չճնշվող անոթային պունկտատներ
  • հղիություն
  • ակտիվ պեպտիկ խոց
  • հակակոագուլյանտային թերապիա[7]։

Ազդեցության մեխանիզմը

Ենթադրյալ հակաանիոնը Asp740-ի համար Lys698- կողմից ստեղծված աղային կամրջակն է

Ստրեպտոկինազը պատկանում է Ֆիբրինոլիտիկների խմբին, և դրա միացումը մարդու պլազմինոգենին բերում է պլազմինի սինթեզին։ Ստրեպտոկինազն ունի 3 դոմեն, որոնք համապատասխանաբար կոչվում են α (մնացորդ 1–150), β (մնացորդ 151–287), and γ (մնացորդ 288–414). Յուրաքանչյոր դոմեն կապվում է պլազմինոգենին, սակայն դրանցից ոչ մեկը չի կարող միայնակ ակտիվացներ պլազմինոգենին[8]։

Ստաֆիլոկինազի կառուցվածքը

Պլազմինը արտադրվում է արյան մեջ, և դրա գործառույթը ֆիբրինը լուծելն է։ Ֆիբրինը թրոմբի գլխավոր բաղադրիչն է։ Պլազմինի հավելյալ սինթեզը ստրեպտոկինազի պատճառով բերում է անցանկալի թրոմբների լուծմանը։ Պլազմինոգենի ակտիվացումը կատարվում է Arg561—Val562 կապի քանդման շնորհիվ[9]։ Val562-ը Asp740-ի հետ կազմում է աղային կամրջակ, որը բերում է կոնֆորմացիան փոփոխության։ Արտադրվում է ակտիվ պրոտեազ պլազին։ Երբ ստրեպտոկինազն առկա է, այն միանում է պլազմինոգենին ու վերածում դրան պլազմինի։ Ստրեպտոկինազի 1–59 մնացորդը կարգավորում է դրա` պլազմինոգենի ակտիվ հատվածի առաջացումը խթանող հատկությունը ոչ պրոտեոլիտիկ և ֆիբրին անկախ եղանակով։ Այս կոմպլեքսը մասնակիորեն վերածվում է ակտիվ կոմպլեքսի, սակայն Arg561–Val562 կապը մնում է ինտակտ. Մեկ այն մնացորդ պետք է փոխարինի Val562-ի ազատ ամինոխմբին և ապահովի հակաանիոն Asp740-ի համար[10]։ Հակաանիոնի դերում ենթադրվում են երկու թեկնածու`ստրեպտոկինազի Ile1-ը և պլազմինոգենի Lys698-ը։ Ile1-ի պոկումը ստրեպտոկինազից նշանակալիորեն արգելակում է դրա` պլազմինոգենին ակտիվացնելու ունակությունը։ Սա ամրապնդում է հիպոթեզն այն մասին, որ Ile1-ի և Asp740-ի միջև աղային կամրջակն անհրաժեշտ է ստրեպտոկինազին պլազմինոգենը ոչպրոտեոլիտիկ ճանախարհով ակտիվացնելու համար[11] Ի տարբերություն Ile1 փոխարինման, Lys698 մուտացիաները իջեցնում են ստրեպտոկինազային կոմպլեքսի դիսոցացիոն կոնստանտը 15-50 անգամ։ Հետազոտությունները ենթադրում են, որ Lys698-ը ներառված է ստրեպտոկինազ-պլազմինոգեն կոմպլեքսի առաջնային ձևավորման մեջ[12]։

Պատմություն

Ստրեպտոկինազը հայտնաբերվել է 1933 թվականին Ուիլիամ Սմիթ Թիլեթի և նրա աշակերտ Սոլ Շերիի կողմից երկար տարիների աշխատանքի արդյունքում։ Ի սկզբանե այն կիրառվում էր պլևրալ ֆիբրինոզ էքսուդատը, հեմոթորաքսը, տուբերկուլյոզը և մենինգիտը բուժելու նպատակով. Նրա դերի հայտնաբերումը սրտամկանի բուժման հարցում երջանիկ պատահականություն էր[13]։ Ավելի ուշ այն ստացավ ստրեպտոկինազ անվանումը։

Հետազոտություններ

Ստրեպտոկինազը օգնում է կանխել հետվիրահատական կպումների առաջացումը։ Դա հատկապես օգտակար է որովայնային վիրաբուժության ժամանակ։ Կենդանիներից վրա կատարված հետազոտություններից մեկում այն 90%-ով նվազեցնում էր կպումների առաջացումը[14]։ Սակայն մարդկանց շրջանում կատարված կլինիկական փորձարկումներում արդյունավետությունը չի ապացուցվել։

Մարքեթինգ

Ստրեպտոկինազը Չիլիում վաճառվում է Ստրեպտազ անվանման ներքո, CSL Behring Գերմանիա լիցենզիայով, Վիետնամում` Մուտոզ, Լատինոամերիկյան երկրներում` Հեբերկինազ, Հնդկաստանում` STPազ և Միոկինազ անվանումներով։

Ծանոթագրություններ