Սքոթ Ուոքեր

Սքոտ Քիվեն Ուոքեր (անգլ.՝ Scott Kevin Walker, նոյեմբերի 2, 1967(1967-11-02)[2][3], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2011-2019 թվականներին եղել է Վիսկոնսինի նահանգի 45-րդ նահանգապետը։

Սքոթ Ուոքեր
անգլ.՝ Scott Walker
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Մարկետ համալսարան (1990) և Darien High School? (1986)
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
ԴավանանքՀերետիկոսություն[1], Nondenominational Christianity?[1] և բապտիստություն[1]
Ծննդյան օրնոյեմբերի 2, 1967(1967-11-02)[2][3] (56 տարեկան)
ԾննդավայրԿոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Ի ծնե անունանգլ.՝ Scott Kevin Walker
ՀայրLlew Walker?
ԱմուսինTonette Walker?
 
Կայք՝scottwalker.com
 
ԻնքնագիրИзображение автографа
 
Պարգևներ
Eagle Scout

Կենսագրություն

Վաղ տարիներ, կրթություն և գործունեություն

Սքոթ Ուոքերը ծնվել է Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսում՝ Պատրիսիա Էննի և Լեվելին Սքոթ Ուոքերի ընտանիքում։ Մայրը հաշվապահ էր, իսկ հայրը՝ բապտիստական քահանա[4][5]։ Ընտանիքը տեղափոխվել է Պլեյնֆիլդ, իսկ երբ Ուոքերը դարձել է 10 տարեկան, տեղափոխվել են Դելավան՝ մի քաղաք, որի բնակչությունը 8000 մարդ էր։ Այստեղ հայրը հայտնի քարոզիչ է դարձել[4][6]։

Միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին Ուոքերը այցելել է «Ամերիկյան լեգեոն» կազմակերպության կողմից իրականացվող երկշաբաթյա ղեկավարության և կառավարման թրեյնինգներին՝ «Badger Boys State»-ը՝ Վիսկոնսինում, և «Boys Nation»-ը՝ Վաշինգտոնում[7][8]։ Այդ ժամանակ նա Վաշինգտոնում հանդիպել է Ռոնալդ Ռեյգանին, որը դարձել է նրա ոգեշնչողը և կուռքը։ Բոյսկաուտների շարքերում Ուոքերը հասել է ամենաբարձր՝ «Սկաուտ արծիվ» աստիճանի[4][9]։

1986 թվականին Ուոքերն ավարտել է Դարիենի միջնակարգ դպրոցը[10] և ընդունվել Միլուոքիի Մարկետտի համալսարան[11]։ Նա այնտեղ սովորել է չորս տարի, բայց չի ավարտել։ Զուգահեռաբար Ուոքերը աշխատել է «IBM»-ում՝ ոչ լրիվ աշխատանքային օրով[12]։ 1990-1994 թվականներին աշխատել է Ամերիկյան Կարմիր խաչում։

Քաղաքական գործունեություն

1990 թվականին՝ 22 տարեկանում, Ուոքերն առաջին անգամ առաջադրվել է Վիսկոնսին նահանգի Օրենսդիր ժողովում, սակայն պարտություն է կրել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գվեն Մուրից[13][14]։ Բայց արդեն 1993 թվականին՝ արտահերթ ընտրություններում, նա հաղթել է դեմոկրատ Քրիս Ամենթին[12][15]։ Ուոքերը վերընտրվել է չորս անգամ և աշխատել օրենսդիր ժողովում մինչև 2002 թվականը, երբ դարձել է Միլուոքի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը։

Օրենսդիր ժողովում աշխատելիս Ուոքերը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ և եղել ուղղիչ հիմնարկների և դատարանների կոմիտեի նախագահ[16]։ Տարիներ շարունակ նա աշխատել է մի շարք այլ կոմիտեներում, այդ թվում՝ առողջապահության կոմիտեում, ֆինանսական ինստիտուտների կոմիտեում և բնակարանային շինարարության կոմիտեում։ Նա այն օրինագծի ընդունման ակտիվ կողմնակից էր, որն ընտրությունների ժամանակ ընտրողներին պարտադրել է ներկայացնել լուսանկարների վկայականներ։

2009 թվականի ապրիլի վերջին Ուոքերը առաջադրել է իր թեկնածությունը Վիսկոնսինի նահանգապետի պաշտոնում[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին նա հաղթել է բաց նախնական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 59%-ը, մինչդեռ նախկին կոնգրեսական Մարկ Նյումանը հավաքել է 39%[18]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին Ուոքերը հաղթել է համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդհանուր թվի 52%-ը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Թոմ Բարեթը՝ 46%[19]։

Քաղաքական դիրքորոշումներ

Ուոքերը ցանկացած պարագայում դեմ էր աբորտներին, այդ թվում՝ բռնաբարության, արյունապղծության կամ մոր կյանքը պաշտպանելու դեպքում[20][21]։ Նա աջակցում է սեռական լուսավորությանը, հանրային դպրոցներում սահմանափակ ժուժկալությանը, ինչպես նաև դեմ է պետության կողմից աջակցվող առողջապահական ծառայություններին, որոնք ապահովում են մինչև 18 տարեկան անձանց առանց ծնողների համաձայնության ծննդյան վերահսկողության, թեստավորման և սեռական հիվանդությունների բուժման գործընթացը։ Նա պաշտպանում է դեղագործների իրավունքը հրաժարվել դեղատոմսերը կրոնական կամ բարոյական նկատառումներով լրացնելուց[20][22]։ Ուոքերն աջակցում է մեծահասակների ցողունային բջիջների հետազոտությանը, սակայն դեմ է մարդու սաղմնային ցողունային բջիջների հետազոտությանը[15][23]։

Անձնական կյանք

1993 թվականի փետրվարին Ուոքերը ամուսնացել է Տոնետա Տարանտինոյի հետ[24]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ալեքսը և Մեթը[25][26]։ Ամուսինները Վաուվատոսի միջկրոնական ավետարանական եկեղեցու անդամներ են[27]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ