Վաթեռլոյի ճակատամարտ

Վաթերլոյի ճակատամարտ՝ ճակատամարտ, որ տեղի է ունեցել Բրյուսելից 20 կմ հարավ գտնվող Վաթեռլոո բնակավայրի մոտ՝ Նապոլեոն Բոնապարտի բանակի (72.000 մարդ, 243 թնդանոթ) և անգլա-հոլանդա-պրուսական զորքերի (70.000 մարդ, 158 թնդանոթ) միջև «Հարյուր օր» ժամանակաշրջանի վերջում։

Վաթերլոյի ճակատամարտ
Յոթերորդ Կոալիցիայի Պատերազմ

«Վաթեռլոոյի ճակատամարտ», հեղինակ Ուիլյամ Սադլեր
Թվականհունիսի 18, 1815
ՎայրՎաթերլոո, Բելգիա Բելգիա
ԱրդյունքԿոալիցիայի լիակատար հաղթանակ
Հակառակորդներ
Ֆրանսիա Ֆրանսիական Առաջին ԿայսրությունՅոթերորդ Կոալյիցիա։
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Պրուսիայի թագավորություն Պրուսիա
Հրամանատարներ
Ֆրանսիա Նապոլեոն ԲոնապարտՄիացյալ Թագավորություն Արթուր Ուելլեսլի
Կողմերի ուժեր
72,00070,000
Ռազմական կորուստներ
32,00023,000

Հունիսի 18-ին Նապոլեոնի բանակը գրոհեց Վաթերլոոյի մոտ դիրքավորված անգլա-հոլանդական զորքերի վրա։ Ֆրանսիական զորքերի գրոհները ետ մղվեցին՝ նրանց պատճառելով մեծ կորուստներ։ Մարտի թեժ պահին արևելքից մոտեցան պրուսական զորքերը, և ֆրանսիացիների աջ թևին նրանց հասցրած հարվածները վճռեցին ճակատամարտի ելքը։ Ֆրանսիացիները դիմեցին փախուստի՝ կորցնելով 32.000 մարդ և ամբողջ հրետանին, դաշնակիցները՝ 23.000 մարդ։

Այս ճակատամարտում կրած պարտության հետևանքով նապոլեոնյան կայսրությունը վերջնականապես կործանվեց։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վաթեռլոյի ճակատամարտ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։