Վահագն Խաչատուրյան

Հայաստանի հինգերորդ նախագահ
(Վերահղված է Վահագն Խաչատրյանից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (նախկին ազգանունը՝ Խաչատրյան[1][2][3], ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կուսակցական, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար (04.08.2021)[4], տնտեսագետ, Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության նախկին անդամ (մինչև 2017թ)[5], Հայաստանի 5-րդ նախագահ (2022 թվականից)[6]։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան
Դրոշ
Դրոշ
(5-րդ) Հայաստանի Հանրապետության նախագահ
Դրոշ
Դրոշ
 2022 թվականի մարտի 3-ից
ՎարչապետՆիկոլ Փաշինյան
ՆախորդողԱրմեն Սարգսյան
Ալեն Սիմոնյան (*պաշտոնակատար*)
Դրոշ
Դրոշ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
Դրոշ
Դրոշ
2021 - 2022
ՆախագահԱրմեն Սարգսյան
ՎարչապետՆիկոլ Փաշինյան
ՆախորդողՀայկ Չոբանյան
ՀաջորդողՌոբերտ Խաչատրյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 1-ին գումարման պատգամավոր
Դրոշ
Դրոշ
1996 - 1999
ՆախագահԼևոն Տեր-Պետրոսյան
Դրոշ
Դրոշ
(1-ին) Երևանի քաղաքապետ
Դրոշ
Դրոշ
1992 - 1996
ՆախագահԼևոն Տեր-Պետրոսյան
Նախորդողպաշտոնը հիմնադրվել է
ՀաջորդողԱշոտ Միրզոյան
Դրոշ
Դրոշ
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
Դրոշ
Դրոշ
1992 - 1995
ՆախորդողՀամբարձում Գալստյան
Հաջորդողպաշտոնը վերանվանվել է որպես` Երևանի քաղաքապետ
 
Կուսակցություն՝անկուսակցական
Կրթություն՝Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտություն՝Տնտեսագետ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օրապրիլի 22, 1959(1959-04-22) (65 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Սիսիանի շրջան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ

Կենսագրություն

Վահագն Խաչատրյանը ծնվել է 1959 թվականին Խորհրդային Հայաստանի Սիսիան քաղաքում։ 1976 թվականին ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցը, 1976-1980 թվականներին՝ Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1980-1982 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։

Ամուսնացած է, ունի 2 զավակ[7]։

Աշխատանքային գործունեություն

1982-1992 թվականներին Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում իրականացրել է գիտա-մանկավարժական գործունեություն, 1982-1990 թվականներին աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1990-1992 թվականներին եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

2019-ից 2021 թվականներին եղել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի անդամ[8]։

Քաղաքական գործունեություն

1990-1995 թվականներին եղել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1992 թվականի դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թվականի փետրվարի 22 եղել է Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[9]։

1995-1999 թվականներին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր[10], եղել է ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ։

1996-1998 թվականներին եղել է Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական։

2000 թվականից դարձել է «Արմատ ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի» հիմնադիր անդամ, իսկ 2006 թվականից՝ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թվականներին եղել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության «Մալաթիայի տարածքային կառույցի» ղեկավար, միաժամանակ՝ կուսակցության տնտեսական հանձնախմբի անդամ։

2021 թվականի օգոստոսի 4-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար[4]։

2022 թվականի հունվարի 23-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունվարի 30-ին հայտարարեց, որ Հայաստանի նախագահի պաշտոնում առաջադրելու է Վահագն Խաչատրյանի թեկնածությունը[11]։ Փետրվարի 2-ին Խաչատրյանը կոչ է արել դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի և Թուրքիայի միջև[12]։ Մարտի 3-ին նա արտահերթ նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի նախագահ՝ քվեարկության երկրորդ փուլում, առաջին փուլում պակասել է 10 ձայն[13]։ Արդյունքում նրա օգտին քվեարկել է 71 պատգամավոր (իշխող խմբակցության բոլոր ներկայացուցիչները)՝ որպես միակ թեկնածու («Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները բոյկոտել են թեկնածության քննարկումը)[14]։

Քաղաքական դիրքորոշում

Վահագն Խաչատուրյանը, լինելով Հայաստանի քաղաքական գործիչներից, տարբեր կարևոր հարցերի վերաբերյալ հայտնել է իր դիրքորոշումը։

Թուրքիա - Հայաստան հարաբերություններ

2011 թվականին Թուրքիայի Չուքուրովայի համալսարանի և Թուրքիայի «Տնտեսագիտական ու սոցիալական հետազոտությունների հիմնադրամի» հրավերով Վահագն Խաչատուրյանն այցելել է Ադանա քաղաքում անցկացվող «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների քննարկումը Ադանայում» միջոցառմանը, որտեղ հայտարարել է հետևյալը՝ «Մենք պատրաստ ենք Թուրքիայից ներողություն խնդրել արյունալի բախումների համար, հատկապես ԱՍԱԼԱ-ի համար։ Հայաստանի անունից մենք ներողություն կխնդրենք Թուրքիայից»[15]։

Ադրբեջան - Հայաստան հարաբերություններ

2022 թվականի մարտի 10-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես եկավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության վարած «խաղաղության դարաշրջանի» օգտին։ Մասնավորապես, անդրադառնալով Հայաստանի և Արցախի տարբեր բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից արձակված կրակոցների վերաբերյալ հարցին՝ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պատասխանեց հետևյալը՝ «Հա, հետո ի՞նչ, ոչինչ։ Որևիցե մեկը, այդ թվում՝ Ադրբեջանն իր այդ պահվածքով մեզ չպետք է շեղի այդ ճանապարհից։ Մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»[16][17]։

Գիտական, ստեղծագործական գործունեություն

Գիտական, մասնագիտական հոդվածների, ազատական տնտեսագիտական, քաղաքական գրքերի թարգմանությունների և հրապարակումների հեղինակ է։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ