Վահանային հրաբուխ

Վահանային հրաբուխ (լատին․՝ scutum volcano), հրաբխի տեսակ է, որը գոյանում է բարձրջերմաստիճանային հեղուկ լավայի բազմակի արտահոսումից. Դրանք ունեն փքուն թեք վահանի ձև, իսկ լանջերի թեքությունը վերնամասում չի գերազանցում 8°, ստորին մասում՝ 6°:

Սայփլ լեռը՝ Անտարկտիկայի վահանային հրաբուխներից մեկը
Վահանային հրաբուխներին բնորոշ է զառիկող ձևը (Հավայան կղզիներ)
Վահանային հրաբխի ներքին կառուցվածքը

Վահանային հրաբխի վերևում տեղակայված է խառնարանը կամ կալդերան։

Մեր մոլորակի խոշորագույն վահանային հրաբուխը Տամու լեռնազանգվածն է, որը հայտնաբերեց 2013 թվականին[1]։ Տրամագիծը հասնում է 625 կմ-ի, և ունի 4 կմ բարձրություն։ Գտնվում է ջրի տակ՝ Խաղաղ օվկիանոսում՝ Ճապոնիայից 1600 կմ հեռավորության վրա։ Երկար ժամանակ համարվում էր օվկիանոսի հատակի սովորական ելուստ։

Վահանային հրաբուխների օրինակներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վահանային հրաբուխ» հոդվածին։