Խորվաթներ

էթնիկ խումբ

Խորվաթներ, սլավոնական ազգ։ Թիվը՝ 4,5 միլիոն (1971 թվական), որից ավելի քան 3,5 մլն՝ Խորվաթիայում։

Խորվաթներ
Ընդհանուր քանակ

7,5-8,5 միլիոն

Բնակեցում
Եվրոպա5,5 միլիոն
Գերմանիա Գերմանիա227,510 - 350,000[1]
Ավստրիա Ավստրիա150,719 (2001)
Սերբիա Սերբիա57,900 (2011)
Շվեյցարիա Շվեյցարիա40,484 (2006)
Սլովենիա Սլովենիա35,642 (2002)
Շվեդիա Շվեդիա35,000[2]
Ֆրանսիա Ֆրանսիա30,000
Հունգարիա Հունգարիա23,561
Իտալիա Իտալիա21,360
Նիդերլանդներ Նիդերլանդներ10,000[3]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն6,992
Չեռնոգորիա Չեռնոգորիա6,021 (2011)
Ռումինիա Ռումինիա6,786
Դանիա Դանիա5,400
Նորվեգիա Նորվեգիա3,909[4]
Սլովակիա Սլովակիա2,600
Չեխիա Չեխիա850–2,000[5][6]
Հյուսիսային Ամերիկա530,000 - 1.2 միլիոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ414,714 (2012)[7] - 1,200,000[8]
Կանադա Կանադա114,880[9]
Հարավային Ամերիկա650,000
Արգենտինա Արգենտինա250,000
Չիլի200,000[10]
Բրազիլիա Բրազիլիա20,000
Պերու Պերու6,000
Պարագվայ Պարագվայ5,000
Էկվադոր Էկվադոր4,000[11]
Այլ250,000
Ավստրալիա Ավստրալիա126,264 (2011)
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա2,550 (2006) - 60,000[12][13]
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա8,000
Լեզու(ներ)
Խորվաթերեն
Հավատք(ներ)
հիմնականում Հռոմի Կաթոլիկ

Բնակիչներ

Բնակվում են նաև Բոսնիայում, Հերցեգովինայում, Սերբիայում, երկրի այլ հանրապետություններում, մյուս երկրներից՝ Ավստրիայում (գրադիշչանյան հանրապետություն), Հունգարիայում, Ամերիկայի երկրներում (գլխավորապես՝ ԱՄՆ-ում) և Ավստրալիայում։ Խոսում են սերբա-հորվաթերեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, աննշան քանակությամբ՝ ուղղափառներ, բողոքականներ և մուսուլմաններ։ 6-7-րդ դարերում խորվաթների նախնիները (կաչիչներ, շուբիչներ, սվաչիչներ և այլն) բնակվել են Հյուսիսային Դալմաթիայի մերձափնյա շրջաններում, Հարավային Իստրիայում, Բոսնիայի հյուսիսում, Սավա և Դրավա գետերի միջև։

9-րդ դարում կազմավորվել է Խորվաթական պետությունը (925 թվականից՝ թագավորություն)։ 1102 թվականից խորվաթների հիմնական կորիզը (Խորվաթիայի և Սլովենիայի բնակիչները) եղել է Հունգարիայի, այնուհետև՝ Թուրքիայի և Ավստրիայի տիրապետության տակ։ 1918 թվականին Խորվաթները միավորվեցին սերբերի, սլովենների և Խորվաթների թագավորության (1929 թվականից՝ Հարավսլավիա) կազմում։ 1945 թվականին խորվաթները Հարավսլավիայի Ֆեդերատիվ ժողովրդական Հանրապետության կազմում ստացան ինքնավարություն և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։ Այժմ ունեն զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն և մշակույթ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594