Վարթո Տերյան

իրանահայ դերասանուհի

Վարթո Տերյան (մայիսի 11, 1896(1896-05-11)[1], Թավրիզ, Իրան[2] - հոկտեմբերի 2, 1974(1974-10-02)[1], Թեհրան, Իրան, պարս.՝ وارتو طریان), իրանահայ դերասան։

Վարթո Տերյան
պարս.՝ وارتو طریان
Ծնվել էմայիսի 11, 1896(1896-05-11)[1]
ԾննդավայրԹավրիզ, Իրան[2]
Մահացել էհոկտեմբերի 2, 1974(1974-10-02)[1] (78 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասանուհի և ուսուցչուհի
Ամուսին(ներ)Արտո Տերյան
Երեխա(ներ)Ալենուշ Տերյան

Արտո Տերյանի կինը, Ալենուշ Տերյանի մայրը։

Կենսագրություն

Վարթո Տերյանը ծնվել է 1896 թվականին Թավրիզում։ Նախնական կրթություն ստացել է Թեհրանում, այնուհետև ուսումը շարունակելու նպատակով մեկնել է Շվեյցարիա, որտեղ սովորել է նաև բեմական խոսքի արվեստ։ Վերադարձել է Թեհրան, ամուսնացել Արտո Տերյանի հետ, և միասին հանդես են եկել բազմաթիվ ներկայացումներում։ Շուրջ 25 տարի գործել է թատերական ասպարեզում։

Խաղացել է պարսկական պիեսներում, արժանացել «Իրան», «Միություն», «Իրանի աստղ», «Ազատ Իրան», «Օրենք», փարիզյան «Մերքուր դը Ֆրանս» ամսագրերի գովասանքին ու մեծարմանը։

Մահացել է 1974 թվականին Թեհրանում[3]։

Գրականություն

Ծանոթագրություններ