Վարուն Դհավան

Վարուն Դհավան (հինդի՝ वरुण धवन, անգլ.՝ Varun Dhawan, ապրիլի 24, 1987(1987-04-24)[1], Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասան։

Վարուն Դհավան
հինդի՝ वरुण धवन
Ծնվել էապրիլի 24, 1987(1987-04-24)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[2]
ԿրթությունNottingham Trent University?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան և մոդել
Ծնողներհայր՝ David Dhawan?
Ամուսին(ներ)Natasha Dalal?

Կենսագրություն

Վարունը ծնվել է Բոմբեյում ռեժիսոր Դևիդ Դհավանի և նրա կնոջ՝ Կարունայի ընտանիքում[3][4]։ Նրա ավագ եղբայր Ռոհիտան ռեժիսոր է, իսկ մորեղբայր Անիլը՝ դերասան։ Ստացել է միջնակարգ կրթություն առևտրի և տնտեսագիտության քոլեջում, Nottingham Trent University-ում՝ բիզնես կառավարման աստիճան[5][6]։ Դերասանական գործունեությունից առաջ նա եղել է ռեսժիսոր Կարան Ջոհարի օգնականը «Իմ անունը Կխան է» ֆիլմում։

2012 թվականին Վարունն առաջին անգամ խաղացել է «Տարվա ուսանող» ֆիլմում՝ առաջնախաղ ունեցող Սիդհարտ Մալհոտրի և Ալիեյ Բհատտ հետ։ Նրա հերոսը Ռոհան Նանդան էր՝ հարուստ գործարարի որդին, որն իր ընկերուհու և լավագույն ընկերոջ հետ մրցում էր ամենամյա ուսանողական մրցույթում։ Ֆիլմն ունեցել է առևտրային հաջողություն՝ հավաքելով 967 մլն ռուփի ամբողջ աշխարհում[7]։

Նրա հերոսը Սրինաթ Պրասադն է, իմպուլսիվ խրոխտ մարդը, ով սիրահարվում է Իլեանա Դե Քրուզի հերոսուհուն, բայց ճնշման տակ համաձայնվում է ամուսնանալ հերոսուհի Նարգիս Ֆախրիի հետ[8][9]։ Նույն թվականին Վարունը խաղացել է ֆլիրտներ անել սիրող փենջաբացի տղա Ռակեշ Շարմայի «Համպտի Շարմայի հարսնացուն» ֆիլմում, որը Հնդկաստանում դարձավ տարվա ամենաշահութաբեր ֆիլմերից մեկը[7]։

2015-ին թողարկվել է քրեական թրիլեր «Բադլապուրը», որտեղ նա խաղացել է մի տղամարդու, որը վրեժխնդիր է կնոջ և որդու սպանության համար 15 տարվա ընթացքում[10][11]։ Ֆիլմը առևտրային հաջողություն էր և նրան վաստակեց Filmfare մրցանակը՝ «Լավագույն տղամարդու դեր» անվանակարգում[12]։ Նույն տարում թողարկվեց «ABCD 2»-ը, որտեղ նա նկարահանվեց Շրադդա Կապուրի հետ։ Նրա կերպարի հիմքում ընկած է իսկական պարող Սուրեշ Մուկունդա Մումբայը, ով հաղթել էր 2012-ի հիպ-հոփ աշխարհի առաջնությունը[13]։ Ֆիլմը առևտրային հաջողություն էր ՝ ավելի քան 1,5 միլիարդ ռուփ հավաքելով տոմսարկղերում[7]։ Նույն թվականին թողարկվեց «Սիրահարները» ֆիլմը, որի գլխավոր դերերում Շահրուխ Խանը և Կաջոլն են։ Չնայած քննադատների բացասական վարկանիշին, ֆիլմը դարձավ սուպեր հիթ և մտավ պատմության մեջ ամենաբարձր բոլիվուդյան ֆիլմերի ցանկում[14]։

2016-ին թողարկվեց «Կրակոց» ֆիլմը, որի ռեժիսորն էր նրա եղբայր Ռոհիտը[15], չնայած բացասական արձագանքներին, առևտրային հաջողությունների հասավ։ Հաջորդ տարի Վարունը կրկին նկարահանվեց Ալիա Բհաթի հետ` «Badrinath Ki Dulhania» ֆիլմում, ինչպես նաև նրանց առաջին կոմերցիոն հաջողությունների ֆիլմը։ Նույն թվականին թողարկվեց «Judwaa 2» ֆիլմը, որը շարունակություն էր «Անզգույշ երկվորյակներ» մուլտիպլիկացիոն կատակերգությունը, որտեղ դերասանն իր կարիերայում առաջին անգամ կրկնակի դեր խաղաց, կինոնկարը կոմերցիոն հաջողություն էր[16]։ Վարունը ներկայումս նկարահանվում է «Sui Dhaaga. Made In India« և «Հոկտեմբեր» ֆիլմերում։

2019-ին թողարկվեց «Կալանկ» կինոնկարը, որտեղ նա խաղացել էր մկանուտ դարբին, բայց չնայած գերազանց դերասանական կազմին ՝ ֆիլմը չհաջողվեց գրասեղանում ՝ դառնալով նրա անհաջող առաջին ֆիլմը իր կարիերայում։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2012ֆՏարվա ուսանողStudent of the YearՌոհան Նանդա
2014ֆԵս քո հերոսն եմMain Tera HeroՇրինատհ «Սինու» Պրասադ
2014ֆՀամպտի Շարմայի հարսնացունHumpty Sharma Ki DulhaniaՌակեշ «Համպտի» Շարմա
2015ֆԲադլապուր` վրեժի քաղաքBadlapurՌագհավ «Ռագհու» Պրատապ Սինգհ
2015ֆՅուրաքանչյուր ոք կարող է պարել 2ABCD 2Սուրեշ «Սուրու» Մուկունդ
2015ֆՍիրահարներ (ֆիլմ, 2015)DilwaleՎիր Ռանդհիր Բակշի
2016ֆԿրակոցDishoomՋունաիդ «Ջեյ» Անսարի
2017ֆԲադրինատհի հարսնացունBadrinath Ki DulhaniaԲադրինատհ «Բադրի» Բանսալ
2017ֆԱնհոգ երկվորյակներ 2Judwaa 2Ռաջա / Պրեմ
2018ֆՀոկտեմբերOctoberԴանիշ «Դան» Վալիա
2018ֆԱսեղը թելով` պատրաստված է ՀնդկաստանումSui DhaagaՄաուջի
2019ֆԽարանKalankԶաֆար
2020ֆՓողոցի պարուհի 3DStreet Dancer 3DSarhej

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարուն Դհավան» հոդվածին։