Վերոնիկա Ռոթ

Վերոնիկա Ռոթ (անգլ.՝ Veronica Roth, օգոստոսի 19, 1988(1988-08-19)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ժամանակակից գրող, ստեղծագործում է հակաուտոպիայի և ֆանտաստիկայի ժանրերում, «Դիվերգենտ» գրքերի շարքի հեղինակ, որոնցից երկուսի հիման վրա նկարահանվել է համանուն ֆիլմ՝ գլխավոր դերում Շեյլին Վուդլիի մասնակցությամբ[6][7]։

Վերոնիկա Ռոթ
անգլ.՝ Veronica Roth
Ծննդյան անունանգլ.՝ Veronica Roth
Ծնվել էօգոստոսի 19, 1988(1988-08-19)[1][2][3][…] (35 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]
Մասնագիտությունգրող, գիտաֆանտաստիկ գրող, մանկագիր և վիպասան
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան և Barrington High School?
Ժանրերդեռահասական գրականություն
Ուշագրավ աշխատանքներԴիվերգենտ
Պարգևներ
Изображение автографа
Կայքveronicarothbooks.com
 Veronica Roth Վիքիպահեստում

Կենսագրություն

Վերոնիկա Ռոթը ծնվել է Չիկագոյի մերձքաղաքային շրջանում, Իլինոյս նահանգ։ Մայրը՝ լեհ նկարչուհի Բարբարա Ռիդզ, հայրը՝ գերմանացի Էդգար Գուստավ Ռոթ։ Վերոնիկան ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, ունի մեկ եղբայր՝ Կառլը, և քույր՝ Ինգրիդը։ Երբ նա հինգ տարեկան է եղել, ծնողները ամուսնալուծվել են։ Մայրն ամուսնացել է լանդշաֆտային ընկերությունների ֆինանսական խորհրդատու Ֆրենկ Ռոսի հետ։

Վերոնիկան կրթություն է ստացել Հյուսիս-Արևմտյան համալսարանում (լեզվաբանական ֆակուլտետ), այնտեղ էլ ավարտել ապագա գրողների ստեղծագործական ծրագիրը, և մինչև դասերից փախչելը՝ սեփական գիրքը գրելու համար, աղջիկը գերազանցիկ էր։ Նրա առաջին ուտոպիա-վեպը՝ «Դիվերգենտը», «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում մեկնարակել է վեցերորդ հորիզոնականում, իսկ 2012 թվականին բարձրացել է մինչև 2-րդ հորիզոնական[8]։

2011 թվականին Վերոնիկան ամուսնացել է լուսանկարիչ Նելսոն Ֆիթչի հետ[9]։

Առաջադրումներ և մրցանակներ

  • 2012՝ «Teen Choice Awards»-ում անվանակարգ՝ «Choice Other: Book» կատեգորիայում։

Գրքեր

"Դիվերգենտ"

  • 2011՝ Դիվերգենտ / Divergent (#1)
  • 2012՝ Ինուրգենտ / Insurgent (#2)
  • 2013՝ Ալիգենտ / Allegiant (#3)

Փոքր պատմություններ "Դիվերգենտ" սերիայի համար

Չորս։ Դիվերգենտի պատմություն / Four: A Divergent Story Collection

  • 2012՝ Ազատ Չորսը / Free Four (#1.5)
  • 2012՝ The World of Divergent: The Path to Allegiant (#2.5)
  • 2013՝ Անցում / The Transfer: A Divergent Story (#0.1)
  • 2013՝ Նախաձեռնությունը / The Initiate: A Divergent Story (#0.2)
  • 2013՝ The Son / Որդին (#0.3)
  • 2013՝ The Traitor / Դավաճանը (#0.4)

Այլ ստեղծագործություններ

  • 2013՝ Charity / Գթասրտություն
  • 2013՝ Hearken

Էկրանավորումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերոնիկա Ռոթ» հոդվածին։