Վըն կայսր

Վըն կայսր (չինարեն՝ 周文王, փինյին՝ Zhōu Wén Wáng), (մ. թ. ա. 1112 - մ. թ. ա. 1050),հայտնի է նաև որպես Սիպո Չան, Չժոու արքայատոհմի կայսր, Շանի թագավորության վերջին շրջանում։ Հետագա սերունդները նրան համարում են դաոսականության ժառանգորդներից մեկը։

Վըն կայսր
Ծնվել է՝մ. թ. ա. 1112
Մահացել է՝մ. թ. ա. 1050
Q24835478?
ԵրկիրՃոու
ՏոհմՃոու
միապետ
ՀայրKing Ji of Zhou?
ՄայրTai Ren?
ԵրեխաներԹագավոր Ու-Վան, Duke of Zhou?, Yikao?, Xian of Guan?, Du of Cai?, Royal Uncle of Wey–Kang?, Yu of Cheng?, Zai of Dan?, Zheng of Mao?, Chu of Huo?, Zhenduo of Cao?, Xiu of Teng?, Gao, Duke of Bi?, Marquess of Feng?, Royal Uncle of Gao?, Count of Yong?, Count of Yuan?, Count of Xun? և ենթդ․ Nangong Kuo?[1]

Կյանքը և գործունեությունը

Չժոուի թագավոր Վընը ծնվել է մ.թ.ա. 1152 թվականին։ Ըստ «Բամբուկի ժամանակագրության»՝ Շան դինաստիայի վերջում Վըն թագավորի հայրը՝ Ծի Լին, բանտարկվեց և ապանվեց կայսր Վըն Տինի կողմից[2]։ Դրանից հետո Վըն կայսրը դարձավ կառավարիչ և ստացավ Արևմտյան կոմսի կոչում, ուստի նրան անվանում էին նաև Պո Չան։ Վըն կայսրի որդո՝ կայսր Յիի գահակալությունից երկու տարի անց, Չժոու ժողովուրդը հարձակվեց Շան դինաստիայի վրա[3]։ Ըստ «Փոփոխությունների գրքի»[4] և «Երգերի գրքի»[5], կայսր Յին իր քրոջը ամուսնացրել է Վըն կայսրի հետ։

Նա իրեն շրջապատեց այնպիսի տաղանդավոր մարդկանց, ինչպիսիք են Թայ Դինը և Սան Շընը, վարեց ժողովրդի հանդեպ առատաձեռնության քաղաքականություն, և օրեցօր ամրապնդեց երկրի հզորությունը։ Այնուամենայնիվ, կայսր Սին նախանձեց նրան և բանտարկեց Պեյ լի պալատում։ Նա իր բանտարկության ընթացքում գրել է «Չժոու Յի» և բազմաթիվ այլ գրքեր և հենց դրանց շնորհիվ էլ ազատ է արձակվել բանից, ինչպես նաև դատարանի պաշտոնյաներին ապացուցել է իր անմեղությունը։ Նա կառուցեց մայրաքաղաք Ֆընյին (այսօրվա Հու շրջան, Շանսի նահանգ) և ընդլայնեց իր իշխանությունը մինչև Յանցզի, Հան, Րու և այլ գետերի ավազաններ։ Արքայազնները մեկը մյուսի հետևից հնազանդվեցին Վըն կայսրին։

Մահից առաջ Վըն կայսրը հրամայեց իր որդուն՝ պատերազմ սկսել և ոչնչացնել Շան դինաստիան։  Տասնմեկ տարի անց (մ.թ. ա. մոտ 1046 թ.), հավատալով, որ եկել է ճիշտ պահը, բանակ հավաքեց և շարժվեց դեպի մայրաքաղաք Չաոկը ՝ կայսր Սինին տապալելու համար։ Երկու բանակները բախվեցին Մույե դաշտում, Շան բանակը պարտվեց։ Այսպես անկում ապրեց Շան դինաստիան։

Լեգենդն ասում է, որ ներկայիս «Փոփոխությունների գիրքի» հեղինակը Վըն կայսրն է[6][7]։

Վըն կայսրը, ալկոհոլի մեծ երկրպագու էր, կարող էր խմել հազար սափոր գինի[8]։ Երբ կայսրուհի Վու Ծըթիենը փոխեց երկրի անունը և անվանեց Չժոու, նա հայտարարեց, որ ինքը Վըն կայսրի հետնորդն է։

Ընտանիք

Տատիկ ու պապիկ

  • Պապիկ՝ Չժոու Թայվան
  • Տատիկ՝ Թայ Ծիան

Ծնողներ

  • Հայր՝ Ծի Լի
  • Մայր՝ Թայ Րեն

Կանայք և հարճեր

  • Թայ Սի
  • Կայսր Յիի քույր

Երեխաներ

որդիներ[9]

  • Ավագ որդի՝ Պո Յիքաո
  • Երկրորդ որդի՝ Չժոուի կայսր Վու
  • Երրորդ որդի՝ Կուան Շուսիեն
  • Չորրորդ որդի՝ Չժոու Կոնտան
  • Հինգերորդ որդի՝ Ցայ Շուտու
  • Վեցերորդ որդի՝ Վեյ Քան
  • Յոթերորդ որդ՝ Չըն
  • Ութերորդ որդին՝ Հուո
  • Իններորդ որդի՝ Րան Ծիծայ
  • Տասներորդ որդի՝ Յոն Պո
  • Տանմեկերորդ որդի՝ Ցաո Շուճըն
  • Տասներկուերորդ որդի՝ Պի Կոն
  • Տասներեքերորդ որդ՝ Ֆըն Հոու
  • Տասնչորսերորդ որդի՝ Հուան Պո

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ