Չժոու արքայատոհմ

Չժոու արքայատոհմ (չինարեն՝ , գոյության ժամանակաշրջան․ հիմնադրումը՝ մ․թ․ա․ 1046 թվական, անկումը՝ մ․թ․ա․ 249 թվական), հին չինական դինաստիա, որի գերիշխանության ժամանակահատվածը հաջորդել է Շանին և նախորդել Ցինին[1]։ Չժոու արքայատոհմի իշխանության տարիները համընկնում են Հին Չինաստանի պատմության նույնանուն ժամանակահատվածի հետ, քանզի պատմագիտության մեջ ընդունված է այս երկրի հինաշխարհյան պատմությունը պարբերացնել ըստ երկիրը կառավարող արքայատոհմերի։

Չժոու արքայատոհմ

Չինական վիշապը հանդիսանում էր Չժոու արքայատոհմի արքունական խորհրդանիշը

Չժոու թագավորության սահմանները
Պետական կարգՄիապետություն
ՄայրաքաղաքԸստ ժամանակաշրջանների՝
  • Ֆենհաո` մինչև մ․թ․ա․ 771 թվական
  • Լոյան` մինչև թագավորության անկում
Թագավորանիստ ոստանմայրաքաղաք
Պետության գլուխարքա
ԱրքայատոհմՉժոու արքայատոհմ
Լեզուչինարեն
Կրոնավանդական կրոն
Դեպքեր և իրադարձություններ
Պատմական շրջանհին աշխարհ
Հասարակարգստրկատիրական հասարակարգ
Հիմնադրումմ․թ․ա․ 1046 թվական
  • Մուեի ճակատամարտ
Հզորության գագաթնակետԳոնխեի ժամանակաշրջան
Անկումմ․թ․ա․ 249 թվական
Ժամանակագրական հաջորդականություն


Ներկայիս տարածքումՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
 
Պատմության պորտալ

Չժոուն համարվում է Հին Չինաստանի ամենաերկար կառավարած արքայատոհմը։ Վերջինիս պատմությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք մասերի՝ Արևմտյան Չժոու, Արևելյան Չժոու և Պայքարող թագավորությունների (Չժանգո) ժամանակաշրջան։ Երկպառակտչական պատերազմների և քոչվորական ցեղերի ասպատակությունների արդյունքում թուլացած Արևմտյան Չժոուն մասնատվում է մ․թ․ա․ 741 թվականին․ Արևմտյան Չժոուի թուլացմամբ, Չինաստանի մասնատմամբ և Արևելյան Չժոուի միավորիչ գործունեությամբ սկսվում է արքայատոհմի պատմության հաջորդ պարբերափուլը, որը հաճախ անվանում են «գարնան ու աշնան ժամանակաշրջան»։ Արևմտյան Չժոուի անկումից հետո միասնական թագավորությունը որպես այդպիսին վերանում է, իսկ Արևելյան Չժոուի պատմության վերջին տարիներին, որը հայտնի է «Պայքարող թագավորությունների ժամանակաշրջան» կամ Չժանգո անվանումով, թագավորական իշխանությունը կրում էր ձևական բնույթ։

Թագավորությունների անհաշտ պայքարը և չինական աշխարհի պառակտվածությունը շարունակվում է մինչև մ․թ․ա․ 249 թվականը, երբ Շին դինաստիան հաղթում է պատերազմում և հանձն առնում գերագահություն։

Ծանոթագրություններ