Վիգեն Սարգսյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սարգսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան (մայիսի 10, 1975(1975-05-10), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ[1], Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար[2]։

Վիգեն Սարգսյան
Դրոշ
Դրոշ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար
հոկտեմբեր 3, 2016 - 2018
ՆախորդողՍեյրան Օհանյան
ՀաջորդողԴավիթ Տոնոյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
2011 - 2016
ՆախորդողԿարեն Կարապետյան
ՀաջորդողԱրմեն Գևորգյան
 
Կուսակցություն՝Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Սանկտ Պետերբուրգի համալսարան
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Ազգությունհայ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Ծննդյան օրմայիսի 10, 1975(1975-05-10) (49 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն Հայաստան
 
Պարգևներ
«Ղազախստանի Հանրապետության անկախության 20-ամյակի» մեդալ Արժանիքի ազգային շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ և Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրական տվյալներ

Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 10-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Կրթություն

  • 1992-1996 թթ. սովորել և ավարտել է ՌԴ Սանկտ Պետերբուրգի Քաղաքացիական ծառայության հյուսիսարևմտյան ակադեմիան՝ «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» մասնագիտությամբ, «անձնակազմի կառավարում» մասնագիտացմամբ։
  • 1992-1999 թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և մագիստրատուրան՝ «Դիվանագիտության պատմություն և միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ։
  • 1995 թ. հոկտեմբերից – 1998 թ. օգոստոս - ՀՀ Ազգային ժողովի նախագահի օգնական, ապա խորհրդական։
  • 1998-2000 թթ. սովորել և ավարտել է ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Մեդֆորդի Թաֆթս և Հարվարդի համալսարանների Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցը՝ Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոսի կոչմամբ։

Ծառայություն ՀՀ զինված ուժերում

  • 2000-2003թթ. Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության` որակավորվելով որպես պահեստազորի սպա և ստացել սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում։

Այլ գործունեություն

  • 2001–2011 թթ. - Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավիրված դասախոս։
  • 2008 թ.-ից առ այսօր «Լույս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ[3]։
  • 2012-2016 թթ. ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կոլեգիալ կառավարման մարմնի (խորհուրդ) նախագահ[4]։
  • 2014-2016 թթ. Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի խորհրդի նախագահ[5]

ՀՀ նախագահի աշխատակազմ

  • 2003 թ. մարտ – 2009 թ. հունվար - ՀՀ Նախագահի օգնական։
  • 2009 թ. հունվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[6]։
  • 2011 թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ[7]։
  • 2011 թ. հոկտեմբերի 17-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար[8]։

Պաշտպանության նախարար

Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։

Հանրային կարծիք և վերաբերմունք

Բանակում չծառայելու մասին խոսակցություններ

Հայաստանի զինված ուժերում չծառայած պետական պաշտոնյաների շարքում երբեմն շրջանառվում է նաև Վիգեն Սարգսյանի անունը[9][10]։ Այդ խոսակցություններն ու հրապարակումները հատկապես ակտիվացան, երբ նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար[11][12][13][14]։

Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքի հրապարակման՝ Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականների ընթացքում ծառայել է ՀՀ Զինված ուժերում[15]։ Որոշ հրապարակումների համաձայն՝ նա 2000-2003 թվականներին աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ (զեկուցարար)[10]։

Վիգեն Սարգսյանի զինվորական ծառայության վերաբերյալ ելույթներ հնչեցին նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում[16]։ Մի շարք պատգամավորներ պահանջեցին, որպեսզի նորանշանակ նախարարը պարզաբանի հանրության շրջանում շրջանառվող ու քննարկվող լուրերն այն մասին, որ նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում[14]։ Մասնավորապես ԵԼՔ խմբակցությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ

Վիգեն Սարգսյանի պաշտոնական կենսագրականի մեջ արված այն գրառումը, թե 2000-2003 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում, պետք է պարզաբանվի, որ հանրությունը իմանա, որ Վիգեն Սարգսյանը իր ծառայությունն անցկացրել է Սերժ Սարգսյանի ընդունարանում, քանի որ Սերժ Սարգսյանն այդ ժամանակ պնախարար էր:

2017 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանը դիմել էր ՀՀ Զինվորական կոմիսարին և խնդրել տրամադրել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը[17]։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ

Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության՝ նշանակվելով պաշտպանության նախարարի վարչական ապարատի կազմակերպչական ապահովման բաժնի ռեֆերենտի պաշտոնում։ Իսկ մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը Վիգեն Սարգսյանն օգտվել է կրթությունը շարունակելու համար տարկետումից՝ համաձայն այդ ժամանակ գործող օրենքի[18]

Ավելին, Հենրիկ Մուրադյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող «Զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայության անցնելու մասին կանոնակարգը», նշել է, որ

Վիգեն Սարգսյանը 2000 թվականին որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել պահեստի սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում, քանի որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար սահմանված 2 տարվա փոխարեն ՀՀ ԶՈՒ հետ կնքել է սպայական ծառայություն անցնելու վերաբերյալ 3 տարի ժամկետով պայմանագիր։

Նիկոլ Փաշինյանի պահանջին ներկայացնելու ՀՀ ԶՈՒ-ում պահպանվող հիմնավորող փաստաթղթերը, ՀՀ Զինվորական կոմիսարը նշել է,

Ոչ միայն Վիգեն Սարգսյանի այլ այդ տարիներին տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերն /մատյաններ, անձնական գործեր/ արդեն 2005 թվականին ոչնչացվել են՝ սահմանված ժամկետը լրացած լինելու համար ։

Սակայն լրացուցիչ մտահոգությունները փարատելու նպատակով Պաշտպանության նախարարի համաձայնությամբ, «Ելք»-ին են ուղարկվել տարկետման հիմք հանդիսացող` ուսումնական հաստատությունների փաստաթղթերի պատճենները[19]։

Ալբերտ Դալլաքյանի բուժման համար կազմակերպված դրամահավաք

2017 թվականի հունվարի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը դարձավ մամուլի և հանրային հարթակի քննարկման թեմա։ Վ.Սարգսյանն իր գրառմամբ առաջարկել էր մարդկանց, որպեսզի վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար գումար հավաքեն, քանի որ օրենքով սահմանված կարգով արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ հնարավոր չէ, ինչին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանել էր՝ ասելով. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է»։ Այս մեկնաբանությանը Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ գրելով «Բոշան դու ես» արտահայտություն։ ՀՀ պաշտպանության նախարարի այս պատասխանը ակտիվ հանրային հարթակում ակտիվ քննարկումների էր հանգեցրել, ինչին արձագանքել էր նաև մամուլը[20][21][22]։ Վիգեն Սարգսյանի կատարած արտահայտության կապակցությամբ նույնիսկ դիմում էր ներկայացվել Էթիկայի հանձնաժողով[21][23]։ Արդյունքում, սակայն, փաստացի երեք օրվա ընթացքում հնարավոր դարձավ աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկում կազմակերպել վիրավորում ստացած զինվորի երեք վիրահատությունները։

Վիգեն Սարգսյանն այս առթիվ լրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե «ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմյանց»[24]։

Նախարարի այս կոչին կարճ ժամանակում արձագանքեցին հարյուրավոր բարերարներ, որոնց նվիրաբերությունների շնորհիվ հնարավոր դարձավ բնակարանով ապահովել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հաշվառված մի շարք զինծառայողների։

Պարգևներ

Վիգեն Սարգսյանը բազմիցս պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պետական և գերատեսչական, ինչպես նաև այլ երկրների մեդալներով, շնորհակալագիրներով։ Ստորև ներկայացված է նրա պարգևների ցանկը[1][25].


Ընտանիք

Վիգեն Սարգսյանն ամուսնացած է Լուսինե Գալաջյանի հետ[28] և ունի երեք դուստր[1][29]։ Լուսինե Գալաջյանը հանդիսանում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը[29]։ Որպես հրավիրված դասախոս դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում[29]։

Ծանոթագրություններ