Վիրջիլ Աբլո

Վիրջիլ Աբլո (անգլ.՝ Virgil Abloh, ՄՖԱ [[|/æbloʊ/]], սեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[1], Ռոքֆորդ[1] - նոյեմբերի 28, 2021(2021-11-28)[2][3][1][…], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]), ամերիկացի նորաձևության և հագուստի դիզայներ, 2018 թվականի մարտից զբաղեցնում է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։ Բացի Louis Vuitton-ում աշխատանքից, նաև իսպանական Off-White լեյբլի, 2013 թվականին Աբլոյի հիմնադրած նորաձևության տան գործադիր տնօրենն է։

Վիրջիլ Աբլո
անգլ.՝ Virgil Abloh
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 30, 1980(1980-09-30)[1]
ԾննդավայրՌոքֆորդ[1]
Մահացել էնոյեմբերի 28, 2021(2021-11-28)[2][3][1][…] (41 տարեկան)
Մահվան վայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԻլինոյսի տեխնոլոգիայի ինստիտուտ[4], Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[4] և Boylan Catholic High School?
Մասնագիտությունդիզայներ, դիջեյ, ոճաբան, քաղինժեներ, երաժշտական պրոդյուսեր, կոմպոզիտոր և ճարտարապետ
ԱշխատավայրLouis Vuitton և Off-White
ԱմուսինShannon Sundberg?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքcanary---yellow.com
 Virgil Abloh Վիքիպահեստում

Աբլոն ծնվել է Ռոքֆորդ քաղաքում՝ Իլինոյս նահանգում՝ Գանայից ներգաղթյալների ընտանիքում։ 2002 թվականին ավարտել է Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը և 20006 թվականին՝ Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ քաղաքաշինության և ճարտարապետության գծով դիպլոմներով։ Նորաձևության աշխարհ մուտք է գործել 2009 թվականին Fendi-ի հետ, որտեղ ծանոթացել է ռեփեր Քանյե Ուեսթի հետ։ Սկսել է ակտիվ համագործակցել Ուեսթի հետ տարբեր ստեղծագործական նախագծերում, ինչը հետագայում ներշնչել է Աբլոյին հագուստի իր սեփական ապրանքանիշը՝ Off-White-ը։ Time ամսագիրը Աբլոյին ներառել է «Time 100»-ում՝ 2018 թվականին աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[6]։

Վաղ տարիներ

Վիրջիլ Աբլոն ծնվել է 1980 թվականի սեպտեմբերի 30-ին Ռոքֆորդում՝ գանացի ներգաղթյալների ընտանիքում[7]։ Նրա մայրը դերձակ է[8]։ Աբլոն մեծացել է Ռոկֆորդում, որտեղ այցելել է մասնավոր կաթոլիկ դպրոց, որն ավարտել է 1998 թվականին[7]։ Ավագ դպրոցում ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Շենայի հետ[9]։ Նա Մադիսոնի Վիսկոնսինի համալսարանը ավարտել է 2002 թվականին՝ քաղաքաշինության բակալավրի դիպլովով[7]։ 2006 թվականին Աբլոն ավարտել է Իլինոյսի տեխնոլոգիական ինստիտուտը՝ ճարտարագետի մագիստրոսի դիպլոմով[10]։

Կարիերա

2009-2013՝ ճանապարհ դեպի հայտնիության

2009 թվականին համալսարանն ավարտելուց հետո Աբլոն ստաժավորման է մտել Fendi նորաձևության տուն՝ հայտնվելով Քայնե Ուեսթի հետ նույն խմբում[7]։ Գտնվելով Հռոմի, Իտալիայի Fendi գրասենյակում՝ Աբլոն և Քայնեն սկսել են համագործակցել ստեղծագործական նախագծերում[7]։ Մեկ տարի անց Ուեսթը Աբլոյին նշանակել է իր DONDA գովազդային գործակալության ստեղծագործական տնօրեն[7]։ 2011 թվականին Ուեսթը Աբլոյին նշանակել է արտ-տնօրենի պաշտոնում՝ Jay-Z-ի և Քայնե Ուեսթի համատեղ «Watch the Throne» ալբոմի թողարկմանը պատրաստելու համար[7]։ 2012 թվականին Աբլոն գրանցել է իր առաջին ընկերությունը՝ Pyrex Vision-ը՝ փողոցային հագուստի ոչ մեծ բուտիկը[7]։ Աբլոն ձեռք է բերել Polo Ralph Lauren ապրանքանիշի հին հավաքածուներից 40 դոլարով, դրանց վրա նկարել է սեփական նկարները և վաճառել մինչև 550 դոլարի հասնող գներով[7]։ Աբլոն իր ընկերությունը փակել է մեկ տարի անց, քանի որ նրա նպատակը ոչ թե առևտրային հաջող ձեռնարկություն ստեղծելն էր, այլ «գեղարվեստական հաջող փորձ անցկացնելը»[7]։

2013-2017՝ Off-White և հաջողություն

Աբլոն իր առաջին նորաձևության տունը և երկրորդ բիզնեսը հիմնել է 2013 թվականին։ Այն դարձել է բարձր դասի Off-White ապրանքանիշը[7]։ Ներդրողներին և քննադատներին Աբլոն իր նոր ընկերությունը ներկայացրել է որպես «սևի և սպիտակի միջև գտնվող մոխրագույն գոտի» կամ որպես «սպիտակի նրբերանգ» (անգլ.՝ Shades of white) — Off-White։ Գլխամասը գտնվում է Միլանում՝ Իտալիայում[7]։ Ապրանքանիշը 2014 թվականին թողարկել է կանացի նորաձև հագուստի գիծ և այն ներկայացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում[7]։ Նրա հավաքածուները դարձել են LVMH ընկերության մրցանակի եզրափակիչ փուլի հաղթողները, սակայն պարտվել են Marques’Almeida և Jacquemus մրցույթներում[7]։ Ալբոն Ճապոնիայում՝ Տոկիոյում բացել է իր ապրանքանիշի առաջին հայեցակարգային խանութը, որտեղ առաջին անգամ ներկայացվել են ինտերիերի արտադրանքներ[7]։ 2017 թվականին Աբլոն առաջարկ է ստացել Nike-ի հետ համատեղ ստեղծել կոշիկների հավաքածու, որը ստացել է «The Ten» անվանումը․ նա վերանայել է ընկերության առավել հայտնի սպորտային կոշիկների դիզայնը[7]։ Վիրջիլը աշխատել է նաև կահույքի IKEA կոնցերնի հետ՝ կահույքի և ինտերիերի առարկաներ ստեղծելու գծով[11]։

Վիրջիլը հագուստների վրայի նկարներում հաճախ օգտագործում է փակգծեր («[ ]») հեգնական կերպով օտարումը հասարակությունից և սոցիալական նորմերից փոխանցելու համար[12]։

2017 թվականին նեոնացիոնալիզմի որոշակի վերելքի ֆոնին, Աբլոն աշխատել է նեոկոնցեպտուլ նկարչուհի Ջենի Հոլցերի հետ միասին՝ ստեղծելով մի գիծ, որն ընդգծում է ներգաղթի, մշակութային ինտեգրման և գլոբալիզացիայի դրական կողմերը[13]։ 2017 թվականի դեկտեմբերին Վիրջիլ Աբլոն կրկին աշխատել է Ջենի Հոլցերի հետ Planned Parenthood բարեգործական կազմակերպության շապիկների դիզայնի վրա՝ ի պատասխան Վաշինգտոնում Կանանց երթի[14]։

2018 թվականից՝ Louis Vuitton

աբլոն իր առաջին հավաքածքւի մեջ է ներառել հայտնի LV ապրանքանիշի լոգոտիպը

2018 թվականի մարտի 25-ին Աբլոն նշանակվել է Louis Vuitton ապրանքանիշի տղամարդկանց հագուստի գծով գեղարվեստական տնօրեն՝ դառնալով այս պաշտոնում առաջին սևամորթը, ինչպես նաև այն սակավաթիվ սևամորթներից մեկը, որոնք ընդգրկված են Ֆրանսիայի գլխավոր նկարիչ-նորաձևության դիզայներների ցուցակում[8]։ Պաշտոնում նշանակվելու ժամանակ Աբլոն ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է զբաղեցնել այդ պաշտոնը։ Ես ապրանքանիշի պատմական ժառանգությունը և ստեղծագործական ամբողջականությունը ինձ համար ոգեշնչման աղբյուր եմ համարում և դրանք ի նակտի կունենամ, բայց նաև կջանամ ստեղծել նաև ժամանակակից իրեր»[7]։ Վիրջիլ Աբլոն Louis Vuitton-ի համար իր առաջին հավաքածուն ցուցադրել է 2018 թվականին Փարիզի նորաձևության շաբաթվաընթացքում Պալե-Ռոյալում[15][16][17][18]։ Ցուցադրությանը ներկա էին Playboi Carti-ը, Լեյսի Սթիվը, Դև Հայնսը, Քիդ Քադին[19][20]։

Անձնական կյանք

Աբլոն ունի բնակարան Լինկոլն պարկում, որտեղ ապրում է կնոջ և երկու երեխաների՝ Լոուի և Գրեմի հետ[9]։

2020 թվականի հունիսին Վիրջիլն աճուրդի է հանել ինքնագրով մի քանի մարզակոշիկ՝ ստացված բոլոր միջոցներն ուղղելով ռասիզմի դեմ պայքարին[21]։

Մրցանակներ և պարգևներ

Աբլոն իր առաջին լուրջ մրցանակը ստացել է 2011 թվականին «Watch the Throne» ալբոմի դիզայնի համար, որի շապիկը առաջադրվել էր Գրեմմի մրցանակի՝ երաժշտական ձայնագրման լավագույն ձևավորման համար[7]։ Աբլոն նաև 2017 թվականին ստացել է Urban Luxe մրցանակ Բրիտանական նորաձևության կոնսիլիումի կողմից[8]։ Ներառվել է «Time 100»-ում՝ 2018 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիրջիլ Աբլո» հոդվածին։