Վիքիմեդիա Հայաստան

Վիքիմեդիա հասարակական կազմակերպություն Հայաստանում

«Վիքիմեդիա Հայաստան» (անգլ.՝ Wikimedia Armenia), հանրագիտարանային գիտելիքների տարածմանը աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպություն։ Հանդիսանում է Վիքիմեդիա Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։ Կազմակերպության նախագահն է Արշակ Շահենյանը[1]։

Վիքիմեդիա Հայաստան
ՏիպՀասարակական կազմակերպություն
ՀիմնադրվածՄայիսի 14, 2013 (2013-05-14)
ՏեղագրությունՀայաստան Երևան, Հայաստան
գործունեության որլորտԳիտություն, կրթություն, Հայերեն Վիքիպեդիա, Արևմտահայերեն Վիքիպեդիա, Վիքիդարան, Վիքիբառարան, Վիքիճամփորդ
Կամավորների թիվ1000+
Աշխատակիցների թիվ4
Անդամների թիվ64
Կայքwikimedia.am

Նպատակներ

Կազմակերպության նպատակն է խթանել վիքի նախագծերի տարածումը և զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում, հանրայնացնել ազատ գիտելիքի գաղափարը։ Վիքիմեդիա Հայաստանը սերտորեն համագործակցում է այլ հասարակական կազմակերպությունների, մասնավորապես կրթական հաստատությունների հետ։ Նրա նպատակն է աջակցել, ներգրավել և համախմբել, վիքի միջավայրում համագործակցել ցանկացող, բոլոր անհատներին[2]։

Ծրագրեր

Վիքիմեդիա Հիմնադրամի մասնաճյուղերն աշխարհում. մուգ կապույտները՝ գործող, կանաչները՝ նախատեսվող, բաց կապույտները՝ քննարկման փուլում գտնվող

Վիքիմեդիա Հայաստանն իր նպատակներին կյանքի կոչելու համար իրականացնում է տարբեր նախագծեր և ծրագրեր, մասնավորապես[2]՝

  • ազատ գիտելիքի և ազատ բովանդակության գաղափարի հանրայնացում (գրքույկների տպագրում և տարածում, առցանց տեղեկատվություն, սոցիալական գործիքների օգտագործում),
  • հասարակության լայն շրջաններում վիքիմեդիա նախագծերի ճանաչվածության բարձրացում,
  • կոնֆերանսների, սեմինարների, վորքշոփերի և հաքաթոնների կազմակերպում,
  • համագործակցություն կրթական հաստատությունների հետ՝ վիքիմեդիա նախագծերը կրթական գործընթացի մեջ ներառելու նպատակով։

Կառուցվածք

Խորհուրդ

  • Գարրի Դավթյան, կազմակերպության խորհրդի նախագահ,
  • Նորայր Բաղդասարյան, խորհրդի քարտուղար,
  • Արթուր Ենգոյան, խորհրդի անդամ,
  • Էլեն Հարությունյան, խորհրդի անդամ
  • Աշոտ Գաբրիելյան, խորհրդի անդամ[3]

Վերստուգող հանձնաժողով

  • Արամ Սողոմոնյան, հանձնաժողովի նախագահ,
  • Կարեն Տերտերյան, հանձնաժողովի քարտուղար,
  • Սևակ Այվազյան, հանձնաժողովի անդամ[4]։

Կազմակերպության նախագահ

  • Արշակ Շահենյան[5]

Աշխատակազմ

  • Մհեր Բեքարյան, որակյալ բովանդակության պատասխանատու,
  • Արտաշես Թադևոսյան, կրթական ծրագրերի համակարգող,
  • Դավիթ Սարգսյան, միջոցառումների համակարգող։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ