Վիքիմեդիա Հիմնադրամ

Վիքիմեդիա Հիմնադրամ, կորպ, շահույթ չհետապնդող ամերիկյան հիմնադրամ, որի գլխամասը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում՝ Կալիֆոռնիա, ԱՄՆ։ Հիմնադրամը գործում է Ֆլորիդա նահանգի օրենսդրության համապատասխան, որտեղ այն հիմնադրվել է։ Այն գործարկում է համագործակցային եղանակով՝ ազատ բովանդակության ստեղծմանն ուղղված մի քանի վիքի նախագծեր՝ Վիքիպեդիա, Վիքիբառարան, Վիքիքաղվածք, Վիքիգրքեր, Վիքիդարան, Վիքիպահեստ, Վիքիցեղեր, Վիքիլուրեր, Վիքիլսարան, Վիքիմեդիա Ինկուբատոր, ինչպես նաև, այժմ փակված Նուպեդիա նախագծի սեփականատերն է։ Առաջատար նախագիծը՝ Վիքիպեդիան, ամենաշատ այցելուներ ունեցող վեբ կայքերի տասնյակում է[9]։

Վիքիմեդիա Հիմնադրամ
Изображение логотипа
Տեսակոչ առևտրային կազմակերպություն և բարեգործական կազմակերպություն
Հիմնադրված էհունիսի 20, 2003[1][2]
ՀիմնադիրՋիմմի Ուելս[3][4][5]
ՎայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենՄարիանա Իսկանդեր[6]
ԱրդյունաբերությունՎիքի
Ընդհանուր ակտիվներ251 մլն $ (հունիսի 30, 2022)[7]
Հասույթ155 մլն $ (2022)[7]
Աշխատողների թիվ700 ± 5 մարդ (նոյեմբերի 3, 2023)[8]
Դուստր ընկերություններWikimedia, LLC?
Կայքwikimediafoundation.org(անգլ.)(արաբ.)(ֆր.)(ռուս.)(իսպ.)(գերմ.) և wikimediafoundation.org(անգլ.)
Մասնակից էոչ առևտրային կազմակերպություն
 Wikimedia Foundation Վիքիպահեստում

Հիմնադրամը պաշտոնապես ստեղծվել է 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիպեդիա հանրագիտարանի համահիմնադիր Ջիմմի Ուելսի կողմից։ Հիմնադրամը ֆինանսավորվում է աշխարհի տարբեր ծայրերից՝ կամավորների հանգանակությունների միջոցով։

Ըստ Վիքիմեդիայի կանոնադրության՝ հիմնադրամի նպատակն է ստեղծել և զարգացնել կրթական բովանդակություն, այնուհետև արդյունավետ և համընդհանուր տարածել դա։ Վիքիմեդիա Հիմնադրամի նախագծերին մասնակցում են կամավորներ տարբեր երկրներից, ովքեր ստեղծում են ազատ բովանդակություն և ծրագրային ապահովում, որը հասանելի է ազատ արտոնագրով։

Նպատակ

Վիքիմեդիա Հիմնադրամի նպատակն է վիքիի վրա հիմնված նախագծերի միջոցով զարգացնել և պահպանել ազատ բովանդակությունը և այդ նախագծերում ստեղծված ողջ բովանդակությունը անվճար տրամադրել հանրությանը։[10] Վիքիմեդիա Հիմնադրամի մեկ այլ կարևոր խնդիրներից է քաղաքական խմբերի շահերի պաշտպանությունը[11]։

Վիքիմեդիա Հիմնադրամը 2005 թվականին գրանցվել է որպես բարեգործական կազմակերպություն[12][13][14]։ Հիմնադրամի կանոնադրությունը հաստատում է կրթական բովանդակության հավաքագրման, զարգացման և դրա արդյունավետ և գլոբալ տարածման նպատակը[15]։

Պատմություն

2001 թվականին Ջիմմի Ուելսը, ինտերնետ ձեռնարկատեր և Լարի Սանգերը, առցանց համայնքային կազմակերպիչ և փիլիսոփայության պրոֆեսոր, հիմնեցին Վիքիպեդիա ինտերնետ հանրագիտարանը Նուպեդիան լրացնելու համար։ 2001 թվականից նախագիծն ի սկզբանե ֆինանսավորվում էր Բոմիսի՝ Ջիմմի Ուելսի բիզնեսի կողմից։ Վիքիպեդիայի հանրաճանաչությունը մեծանալուն զուգահեռ նախագծի ֆոնդերը սպառվում էին։ Քանի որ Վիքիպեդիան սպառում էր Բոմիսի ռեսուրսները, նախագիծը ֆինանսավորելու համար, Ուելսը և Սանգերը մտածում էին բարեգործական մոդելի մասին։ 2003 թվականի հունիսի 20-ին Վիքիմեդիա Հիմնադրամը գրանցվեց Ֆլորիդայում[16][17]։ 2004 թվականի սեպտեմբերի 14-ին Հիմնադրամը դիմեց Միացյալ Նահանգների արտոնագրերի և ապրանքային նշանների գրասենյակին՝ Վիքիպեդիայի ապրանքանիշի համար։ Նշանը ապրանքանիշի կարգավիճակ ստացավ 2006 թվականի հունվարի 10-ին։ Ճապոնիան ապրանքանիշը գրանցեց 2004 թվականի դեկտեմբերի 16-ին, իսկ Եվրամիությունը՝ 2005 թվականի հունվարի 20-ին[18]։

The name "Վիքիմեդիա" անունը կազմվել է վիքի և մեդիա բառերի միացումից, ինչը հորինվել էր ամերիկացի հեղինակ Շելդոն Ռամփթոնի կողմից, 2003 թվականի մարտին[19], Վիքիբառարանի՝ Ուելսի հարթակում երկրորդ վիքի նախագծի, ստեղծումից երեք ամիս անց։

2005 թվականի ապրիլին, ԱՄՆ հարկային ծառայությունը Հիմնադրամին հաստատեց որպես կրթական հաստատություն "Չափահասների շարունակական կրթություն" անվանակարգում, ինչը նշանակում է, որ Հիմնադրամին արվող բոլոր ներդրումները հարկերից ազատվում են։

2006 թվականի դեկտեմբերի 11-ին հիմնադրամի խորհուրդը արձանագրեց, որ կազմակերպությունը չի կարողացել դառնալ անդամակցվող կազմակերպություն․ ինչպես ծրագրված էր ի սկզբանե, Ֆլորիդա նահանգի օրենսդրության գրանցման պահանջներին չբավարարելու պատճառով։ Ուստի կանոնադրությունից համապատասխանաբար հանվեցին անդամների իրավունքների և գործունեությանը վերաբերող բոլոր հղումները։ Կանոնադրության փոփոխությունների որոշումը խորհուրդն ընդունեց միաձայն[16][20]։

2007 թվականի սեպտեմբերի 25-ին հիմնադրամի խորհուրդը տեղեկացրեց, որ տեղափոխվում են Սան Ֆրանցիսկո։ Սան Ֆրանցիսկոյի ընտրության հիմնական փաստարկներն էին․ նույնատիպ կազմակերպություններին և պոտենցիալ գործընկերներին մոտ լինելը, ավելի լավ կադրային ռեզերվ, ինչպես նաև ավելի էժան միջազգային չվերթներ[21][22][23]։ Ֆլորիդայից Սան Ֆրանցիսկո տեղափոխումն ավարտվեց 2008 թվականի հունվարի 31-ին[24]։

Նախագծեր և նախաձեռնություններ

Վիքիմեդիա նախագծեր

Վիքիմեդիա նախագծերի մեծ մասի բովանդակությունը լիցենզավորված է վերաբաշխման համար v3.0 of the Attribution and Share-alike Creative Commons licenses. Այս բովանդակությունը հավաքվել է կամավորների ներդրումներից և հեղինակային քիչ սահմանափակումներ ունեցող աղբյուրներից, ինչպիսիք են քոփիլեֆթ նյութերը և հանրային սեփականություն համարվող աշխատանքներից։

Բովանդակության նախագծեր

Հիմնադրամը գործարկում է տասնմեկ վիքիներ, որոնք գիտելիքի տարածման իրենց հիմնական նպատակով աջակցում են ազատ բովանդակությանը։ Ըստ գործարկման ամսաթվի դրանք ներառում են․

Անվանում․ Վիքիպեդիա
Նկարագրություն․ առցանց հանրագիտարան
Website: wikipedia.org
Գործարկվել է հունվարի 15, 2001
Տարբերակներ․ 290-ից ավել, ավելի քան 250 լեզուներով
Alexa դասակարգմամբ: 10 (Global, January 2020)[25]
Անվանում․ Վիքիբառարան
Նկարագրություն․ առցանց բառարան և թեզաուրուս
Website: wiktionary.org
Գործարկվել է Դեկտեմբերի 12, 2002
Editions: ավելի քան 170 լեզուներով և պարզ անգլերենով
Alexa դասակարգմամբ 561 (Global, January 2020)[26]
Անվանում․ Վիքիգրքեր
Նկարագրություն․ դասագրքերի հավաքածու
Website: wikibooks.org
Launched: July 10, 2003
Alexa դասակարգմամբ 2,445 (Global, January 2020)[27]
Անվանում Վիքիքաղվածք
Նկարագրություն․ քաղվածքների հավաքածու
Website: wikiquote.org
Գործարկվել է Հուլիսի 10-ին, 2003
Alexa դասակարգմամբ: 5,568 (Global, January 2020)[28]
Անվանում․ Վիքիճամփորդ
Նկարագրություն․ ճամփորդական ուղեցույց
Website: wikivoyage.org
Գործարկվել է Հուլիս 2003 որպես Վիքիճամփորդ
Ճյուղավորվել է Դեկտեմբերի 10, 2006 (գերմաներեն)
Վերագործարկվել է հունվարի 15, 2013, Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից անգլերեն
Alexa rank: 19,792 (Global, January 2020)[29]
Անվանում Վիքիդարան
Նկարագրություն․ թվային գրադարան
Website: wikisource.org
Գործարկվել է նոյեմբեր 24, 2003
Alexa դասակարգմամբ․ 2,934 (Global, January 2020)[30]
Անվանում․ Վիքիպահեստ
Նկարագրություն․ պատկերների, ձայնային ֆայլերի, տեսահոլովակներ և ընդհանուր մեդիայի շտեմարան
Website: commons.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 7-ին, 2004
Անվանում Վիքիցեղեր
Նկարագրություն․ Ցեղերի տաքսոնոմիական կատալոգ]
Website: species.wikimedia.org
Գործարկվել է սեպտեմբերի 14, 2004
Անվանում․ Վիքիլուրեր
Նկարագրություն․ առցանց լրագիր
Website: wikinews.org
Գործարկվել է Նոյեմբերի 8, 2004
Alexa դասակարգմամբ: 62,218 (Global, January 2020)[31]

Շարժման գործընկերներ

Վիքիմեդիա շարժման դուստր ձեռնարկություններն անկախ, բայց ֆորմալ ճանաչված մարդկանց խմբեր են, որոնք մտադիր են միասին աջակցել և նպաստել Վիքիմեդիա շարժմանը։ Վիքիմեդիա Հիմնադրամի Խորհուրդը դուստր ձեռնարկությունների համար հաստատել է երեք ակտիվ մոդելներ՝ գլխամասեր, թեմատիկ կազմակերպություններ և օգտվողների խմբեր։ Դուստր ձեռնարկությունները կոչված են կազմակերպել և մասնակցել Վիքիմեդիա շարժման միջոցառումներում. ինչպիսիք են տարածաշրջանային համաժողովներ, տարածում, խմբագրաթոններ, հաքաթոններ, հանրային շփումներ, պետական քաղաքականության շահերի պաշտպանություն, ԳԼԱՄ համագործակցություն և Վիքիմանիա[32][33][34]։

Գլխամասային և թեմատիկ կազմակերպությունների ճանաչումը հաստատում է Հիմնադրամի խորհուրդը։ Կազմակերպությունների ճանաչման վերաբերյալ առաջարկությունները հիմնադրամի խորհրդին ներկայացնում է Գործընկերների հանձնաժողովը, որը բաղկացած է Վիքիմեդիա համայնքի կամավորներից։ Օգտվողների առանձին խմբերի ճանաչումը հաստատում է գործընկերների հանձնաժողովը։ Թեև շարժման գործընկերները պաշտոնապես ճանաչվում են Վիքիմեդիա հիմնադրամի կողմից, նրանք անկախ են Վիքիմեդիա հիմնադրամից՝ իրավական վերահսկողություն չի իրականացվում և պատասխանատվություն չեն կրում Վիքիմեդիա նախագծերի համար[33][34][35]։

Հիմնադրամը տեղական կազմակերպությունների ճանաչման գործընթացը սկսեց 2004 թվականին[36]։ 2010 թվականին սկսվեց նոր մոդելների զարգացումը։ 2012 թվականին, հիմնադրամը փորձարկեց, վերջնականացրեց և հաստատեց թեմատիկ կազմակերպության և օգտվողների խմբի մոդելները։ Լրացուցիչ՝ շարժման գործընկեր մոդելն էլ փորձարկվեց, սակայն դեռևս չի ճանաչվել կամ հաստատվել[34][37]։

Վիքիմանիա

Ամեն տարի Վիքիմանիա անունով միջազգային համաժողովը մեկտեղում է Վիքիմեդիա կազմակերպություններում և նախագծերում ներգրավված մարդկանց միասին։ Առաջին Վիքիմանիան տեղի է ունեցել 2005 թվականին, Ֆրանկֆուրտում, Գերմանիա։ Ներկա ժամանակներում Վիքիմանիան կազմակերպում է հանձնաժողովը, տեղական կազմակերպության աջակցությամբ։ Վիքիմանիան տեղի է ունեցել այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Բուենոս Այրեսը[38], Քեմբրիջ[39], Հայֆա[40], Հոնգ Կոնգ[41], և Լոնդոն.[42] 2015 թվականին, Վիքիմանիան տեղի ունեցավ Մեխիկո[43], 2016-ին Էզինո Լարիոյում, Իտալիա[44], 2017-ին Մոնրեալում, 2018-ին Քեյփ Թաունում, և 2019-ին Ստոկհոլմում։

Ռազմավարական պլան

Տեսանյութը բացատրում է Վիքիմեդիայի 2011 թվականի ռազմավարական ծրագիրը
Գործադիր տնօրեն Քեթրին Մաեր, 2016

Ի պատասխան Վիքիպեդիայի ծավալի և հանրաճանաչության աճի, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարեց Վիքիմեդիա շարժման կատարելագործման և կայունացման ռազմավարական պլանի մասին։ Ծրագիրը հայտարարվեց 2009 թվականի հուլիսին, որին հաջորդեց Վիքիմեդիա շարժման անդամների հետ հարցազրույցների և հարցումների շարքը, ներառյալ հոգաբարձուների խորհուրդը, աշխատակազմի անդամները և կամավոր խմբագիրները[45]։ TԸնթացիկ պլանը կոչված էր հնգամյա ծրագրի հիմք հանդիսանալու հետագա ընդլայնման, բովանդակության որակի և որակի վերահսկման բարելավման, ինչպես նաև գործառնական ոլորտների օպտիմիզացման համար, ինչպիսիք են ֆինանսները և ենթակառուցվածքները[46]։

Վիքիպեդիա օգտագործելիության նախաձեռնություն

2008 թվականի դեկտեմբերին, Վիքիմեդիա Հիմնադրամը հայտարարել էր Սթենտոն հիմնադրամի կողմից 890,000 դոլար ծառայողական օգտագործման դրամաշնորհ տրամադրելու մասին, բարելավելու Վիքիպեդիայի հասանելիությունը[47]։ Հետագայում Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից դրամաշնորհն օգտագործվեց տեխնոլոգիական բաժանմունքի նախագծերի համար աշխատակիցներ նշանակելու համար[48]։

2009 թվականին մի շարք հետազոտություններ անցկացվեցին։ Սա սկսվեց MediaWiki ընդլայնման միջավայրի որակական հետազոտությունից, որին հետևեց որակյալ վիճակագրական հետազոտությունը, կենտրոնացած խմբագրումների ծավալիև, նոր մասնակիցների քանակին և դրանց վիճակագրությանը։ 2009 թվականի մարտին հետազոտություն կատարվեց անգլերեն Վիքիպեդիայի նոր խմբագիրների և ոչ շրջանում։ Նպատակն էր պարզել, թե Վիքիպեդիան խմբագրելիս մասնակիցներն ինչ խոչընդոտներ են ունեցե՝ սկսած մանր փոփոխություններից մինչև ավելի բարդ շարահյուսություններ, ինչպիսիք են ձևանմուշները։ Հետազոտությանը մասնակցեցին 2500 հոգի Վիքիպեդիայի տարածքում, այն այնուհետ զտվեց մինչև տաս մասնակից։ Արդյունքները համեմատվել և օգտագործվել են տեխնոլոգիական թիմի կողմից՝ Վիքիպեդիայի օգտագործելիությունը բարելավելու համար[49]։ The Usability and Experience Study was followed up by the Usability, Experience and Progress Study in September 2009. This study recruited different new and non-editors for in-person trials on a new Wikipedia skin.[50]

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան