Վիքիպեդիա:Վիքի-շարժիչ

Վիքիպեդիայի գլխավոր էջը բոլոր լեզուների համար

Վիքի-շարժիչը - ծրագրային ապահովում է վիքին կազմակերպելու համար՝ վեբ կայքը, մասնակիցների կողմից ստեղծվող պարունակությունը՝ օգտագործելով զննարկիչը: Սովորաբար վիքի-շարժիչը հանդիսանում է վեբ հավելված, որն իրագործվում է մեկ կամ մի քանի սերվերներում: Պարունակությունը, ներառյալ փոփոխությունների պատմությունը, պահպանվում է տվյալների շտեմարանում կամ նիշքային համակարգում: Վիքի-շարժիչը CMS-ի տեսակներից է:

Գոյություն ունեն բազմաթիվ վիքի-շարժիչներ՝ գրված տարբեր ծրագրավորման լեզուներով՝ ներառյալ բաց և մասնավոր ծրագրային ապահովումը:

Պատմություն

Առաջին վիքի-շարժիչը՝ WikiWikiWeb, ստեղծվել է 1994 թվականի ամերիկացի ծրագրավորող Ուորդ Քաննինգեմի կողմից: Ավելի ուշ այն վերանվանվեց WikiBase[1]:

Կիրառությունը

Գոյությունի ունի վիքի տեխնոլոգիաների կիրառության երեք տեսակ՝

  • հանրային վիքի, որը ստեղծվում է ընթերցողների համայնքի կողմից,
  • մասնավոր (կորպորատիվ) վիքի, որն օգտագործվում է փաստաթղթերի պահպանման համար,
  • անձնական վիքի, որը օգտագործվում է որպես օրագիր կամ բլոգ:

Հանրային վիքի

Հանրային վիքիին հասանելիություն ունի յուրաքանչյուրը. հաճախ (բայց ոչ միշտ) խմբագրումներ անելու համար չի պահանջվում գրանցում: Նմանատիպ վիքիների մեծամասնությունը ստեղծված է MediaWiki շարժիչի հիման վրա: Վառ օրինակ է Վիքիպեդիան:

Մասնավոր վիքի

Մասնավոր վիքին օգտագործվում է փաստաթղթերը պահելու և աշխատակիցների միջև գիտելիքների փոխանցման համար[2];

Շատ ընկերություններ և կառավարական կազմակերպություններ օգտագործում են Adobe Systems, Amazon.com, Intel, Microsoft վիքիները:

Անձնական վիքի

Անձնական վիքին նախատեսված է օրագիրներ վարելու և նշումների համար:

Ծանոթագրություններ