Վոյցեխ Եժի Հաս

Վոյցեխ Եժի Հաս (լեհ.՝ Wojciech Jerzy Has, ապրիլի 1, 1925(1925-04-01)[1][2][3][…], Կրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5] - հոկտեմբերի 3, 2000(2000-10-03)[1][2][3][…], Լոձ, Լեհաստան[6]), լեհ կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ։

Վոյցեխ Եժի Հաս
լեհ.՝ Wojciech Jerzy Has
Ծնվել էապրիլի 1, 1925(1925-04-01)[1][2][3][…]
ԾննդավայրԿրակով, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[4][5]
Մահացել էհոկտեմբերի 3, 2000(2000-10-03)[1][2][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրԼոձ, Լեհաստան[6]
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և ուսուցիչ
ԱմուսինJadwiga Has?
Պարգևներ
IMDbID ID 0367860

Կենսագրություն

Վոյցեխ Եժի Հասը ծնվել է 1925 թվականին Կրակովում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին ուսումն ընդհատվել է, որը շարունակվել է պատերազմի տարիներին։ Կոմերցիա է սովորել է Կրակովի ուսումնական հաստատություններից մեկում, ապա գրաֆիկա Գեղարվեստի դպրոցում (Szkołа Przemysłu Artystycznego): Երբ ավարտել է ուսումը, աշխատանքի է անցել հանքում։ 1943 թվականին կարճ ժամանակով աշխատել է գրքի հչրատարակչությունում։ 1945 թվականին ընդունվել է Կրակովի գեղարվեստի ակադեմիա, որտեղ սովորել է մինչև 1947 թվականը։ Նույն ժամանակ Վոյցեկ Հասը հաճախել է կինոարտադրության դասընթացի, որն ավարտել է 1946 թվականին և սկսել է աշխատել վավերագրական ֆիլմերի ստուդիայում։ 1951-1956 թվականներին Լոձի «Լուսավություն» կինոստուդիայում նկարահանել է վավերագրական ֆիլմեր։ 1955 թվականից աշխատել է կինոռեժիսորների՝ «Ջրահարս» (լեհ.՝ «Syrena»), ապա «Իլյուզիա» (լեհ.՝ «Iluzjon»), իսկ 1958 թվականից «Տեսախցիկ» խմբերի հետ։ Լոձի՝ Շիլլերի անվան թատրոնի, հեռուստատեսության ու կինեմատոգրաֆիայի պետական բարձրագույն դպրոցի (լեհ.՝ Państwowa Wyższa Szkoła Filmowa, Telewizyjna i Teatralna im. Leona Schillera w ŁodziIluzjon) գիտաշխատող է եղել։ 1989-1990 թվականներին եղել է դպրոցի ֆակուլտետի դեկան, իսկ 1990-1996 թվականներին՝ նույն դպրոցի ռեկտորը։ Այստեղ հիմնադրել է «Ինդեքս» գեղարվեստական ստուդիան և տնօրինել այն։

Մահացել է 2000 թվականին, թաղված է Լոձի Դոլի գերեզմանատանը։

Ստեղծագործական ուղի

Ռեժիսորի դեբյուտային գործը գեղարվեստական կինեմատոգրաֆում եղել է «Հարմոնիա» ֆիլմը (1947)։ Հետագայում ռեժիսորը նկարահանել է վավերագրական ու գիտահանրամատչելի ֆիլմեր։ «Հանգույց» ֆիլմը (1957), որ նկարահանվել է Մարեկ Հլասկոյի համանուն ստեղծագործության մոտիվներով, ճանաչում է բերել դերասան Գուստավ Հոլոուբեկուին, որը հետագայում նկարահանվել է Հասի շատ ֆիլմերում։ «Հանգույցը» ողբերգական պատմություն է մի հարբեցողի մասին, որն արտացոլում է Հասի ոճի հիմնական առանձնահատկությունները՝ կենցաղային ու էքզիստենցիալ սկզբի համադրումը և արտաքին էքսպրեսիոնիզմ։ 1958 թվականին էկրան բարձրացած «Ներում» ֆիլմը՝ նկարահանված Ստանիսլավ Դիգատիի պատմվածքի հիման վրա, Լոկարնոյի կինոփառատոնում արժանացել է մրցանակի։ Հետագայում ռեժիսորն էկրանավորել է դասական գրականության մի շարք գործեր, որոնք միջազգային ճանաչում ունեն։

Մահվան թեման Հասի ստեղծագործության առանցքային թեմաներից է, որն առանձնակի արտահայտչականությամբ է դրսևորվել նրա վերջին ժապավենում՝ «Բալթազար Կոբերի կարճ ճամփորդությունը» ֆիլմում։ Այն էզոթերիկ շեշտադրմամբ այլաբանություն է։

Լեհ քննադատը Վոյցեկ Հասի մասին

Ժամանակակից լեհ քննադատ Թադեուշ Սոբոլևսկին այսպես է արտահայտվել կինոռեժիսորի մասին.

Վոյցեկ Հասը ստեղծագործական փոխադրումների վիրտուոզ է. նա լեհական կինեմատոգրաֆի երևի թե ամենից ինքնատիպ ու նշանակալի ռեժիսորն է։ Մարսել Պրուստն ասել է, որ իդեալական ընթերցողը միշտ կարդում է ինքն իրեն, օտար գրքերում գտնում է իր գիրքը։ Հենց այդպես է գրականությունն ընկալել Հասը, որ էկրանավորել է մի շարք գլուխգործոցներ՝ Յան Պոտոցկու «Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը» (1965), Բոլեսլավ Պրուսի «Տիկնիկը» (1969), Բրունո Շուլցի «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» (1973)։
- ([1])

Ֆիլմագրություն

Ռեժիսորական աշխատանքներ

  • 1957 — Հանգույց / Pętla
  • 1958 — Թողություն / Pożegnania
  • 1959 — Ընդհանուր սենյակ / Wspólny pokój
  • 1961 — Բաժանում / Rozstanie
  • 1962 — Ինչպե՞ս լինել սիրելի / Jak być kochaną[7]
  • 1962 — Ոսկի / Złoto
  • 1964 — Սարագոսայում հայտնաբերված ձեռագիրը / Rękopis znaleziony w Saragossie
  • 1966 — Գաղտնագրեր / Szyfry
  • 1968 — Տիկնիկ / Lalka
  • 1973 — «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» / Sanatorium pod Klepsydrą
  • 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
  • 1984 — Գրչակ / Pismak
  • 1986 — Մեղսագործի անձնական օրագիրը / Osobisty pamiętnik grzesznika przez niego samego spisany
  • 1988 — Բալթազար Կոբերի անհավանական ճամփորդությունը / Niezwykła podróż Baltazara Kobera, Les Tribulations de Balthazar Kober

Սցենարներ

  • 1947 — Կեչուտների փողոց / Ulica Brzozowa
  • 1948 — Ներդաշնակություն / Harmonia
  • 1950 — Իմ քաղաքը / Мoje miasto
  • 1950 — Առաջին բերք / Pierwszy plon
  • 1957 — Հանգույց / Pętla
  • 1958 — Թողություն / Pożegnania
  • 1959 — Ընդհանուր սենյակ / Wspólny pokój
  • 1961 — Բաժանում / Rozstanie
  • 1968 — Տիկնիկ / Lalka
  • 1973 — «Առողջարանը ջրի ժամացույցի տակ» / Sanatorium pod Klepsydrą
  • 1982 — Ձանձրալի պատմություն / Nieciekawa historia
  • 1988 — Բալթազար Կոբերի անհավանական ճամփորդությունը / Niezwykła podróż Baltazara Kobera, Les Tribulations de Balthazar Kober

Սերիալ։

  • 1996 Կինեմատոգրաֆ (Filmówka (on sam / ona sama / zespół))

Ֆիլմ ռեժիսորի մասին

  • 1998 թվականին Ադամ Կուչինսկին վավերագրական ֆիլմ է նկարահանել ռեժիսորի մասին՝ «Երազ երազատեսության մասին» վերնագրով։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

(ֆր.) Անն-Հերեն Կաստելի կայքը՝ նվիրված Վոյցեխ Հասի ստեղծագործությանը

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոյցեխ Եժի Հաս» հոդվածին։