Տանգու

Տանգու (չինարեն՝ 堂鼓), թմբուկ, չինական ազգային հարվածային երաժշտական գործիք[2][3]։

Տանգու
Որակավորումթմբուկ և մեմբրանոֆոն
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ211.222.11[1]
Դհոլ

Նկարագրություն

Տանգու Հոշիմինում` նախապատրաստված են նշելու չինական Նոր տարին

Տանգուի տակառանման մարմինը պատրաստվում է այլանթի, թխկու, կեչու և այլ ծառատեսակների բնափայտից[4], երկարությունը 60-80 սմ է, տրամագիծը` 20-100 սմ[2] և ավելի, ներկում են հիմնականում կարմիր գույնով։ Թմբուկը սովորաբար կախվում է չորս երկաթե օղակներով սարքի վրա կամ դրվում է փայտե շրջանակի մեջ[3]։

Թաղանթները տեղադրված են տանգուի երկու հակառակ կողմերում և պատրաստված են կովի, խոզի կամ այծի կաշվից[2]։

Տանգու նվագելու համար օգտագործում են երկու փայտիկներ[3]։

Տանգուն օգտագործում են բուդդայական արարողակարգերի և թատերական ներկայացումների ժամանակ[3], նաև չինական երաժշտության շատ տեսակների համար[2], այդ թվում պեկինյան օպերայի նվագախմբի կազմում կարող են լինել տարբեր չափերի տանգուներ[5]։

Դատանգու (չինարեն՝ 大堂鼓; մեծ կամ առյուծաձև տանգու), ըստ սովորության օգտագործվում է չինական Նոր տարվա առաջին օրը «Առյուծի պարը» կատարելու ժամանակ[2]։

Սյոտանգու (չինարեն՝ 小堂鼓; փոքրիկ տանգու) նվագում են ուղղաձիգ կերպով[6]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տանգու» հոդվածին։