Տարասոնա

Տարասոնա (իսպ.՝ Tarazona), քաղաքային համայնք Իսպանիայի հյուսիսարևելյան մասում, Արագոն ինքնավար երկրամասում։ Մտնում է Սարագոսայի շրջանի կազմի մեջ։ Քաղաքը գտնվում է Արագոնի ծայր արևմուտքում։ Ունի 244 կմ² տարածք։ Բնակչությունը կազմում է 11131 մարդ(2010 թվականի տվյալներով)։ Տարասոնայից 86 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Սարագոսա նահանգակենտրոնը։

Քաղաք
Տարասոնա
Tarazona
ԴրոշԶինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Ինքնավար երկրամասԱրագոն
ՔաղաքապետԼուի Մարիա Բեամոնտե
Մակերես244 կմ²
ԲԾՄ480±1 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն10 720 մարդ (2023)[1]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ50.500
Ավտոմոբիլային կոդZ
Պաշտոնական կայքtarazona.es
Տարասոնա (Իսպանիա)##
Տարասոնա (Իսպանիա)

Պատմություն

Հռոմեական ժամանակներում Տարասոնան եղել է առևտրային հարուստ քաղաք։ Քաղաքը հիմնականում բնակեցված է եղել հռոմեացիներով և գալլերով։ Քաղաքի նախկին անվանումը Տուրիասո է եղել իսպ.՝ Turiaso: VIII դարում, գրավվելով արաբների կողմից, վեր է ածվել մուսուլմանաբնակ քաղաքի։ 1119 թվականին քաղաքը ետ է գրավվել Իսպանիայի թագավոր Ալֆոնսո I Նվաճողի կողմից։ Այս ժամանակներից էլ սկսվում է Տարասոնայի իսպանական պատմությունը։ Տարասոնայի տաճարի կառուցումը սկսվել է XII դար-ում։ Կառուցված է ֆրանկոգոթական ոճով։ Արաբական կառավարման ժամանակաշրջանում այստեղ կողք կողքի ապրել են քրիստոնյա, իսլամադավան և հուդայական համայնքները։ Ներկայումս քաղաքը հայտնի հանգստավայր է ողջ Իսպանիայում` իր հայտնի հյուրանոցներով և ռեստորաններով։

Պատկերասրահ

Բնակչություն


Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարասոնա» հոդվածին։