Արաբներ

Արաբներ (արաբ․՝ العرب‎‎ ալ-արաբ), ժողովուրդ, որը բնակվում է Արաբական աշխարհում։ Նրանք հիմնականում ապրում են Արևմտյան Ասիայի, Հյուսիսային Աֆրիկայի, Սոմալի թերակղզու և Հնդկական օվկիանոսի կղզիների Արաբական երկրներում։

Արաբներ
العرب al-ʿarab
Արաբական պետությունների լիգա
Ֆիլիպ ԱրաբՀովհաննես ԴամասկոսցիՄուհամմադ մարգարեԱլի ՅահբուրԱնտարա
ալ-Քինդիալ-ՄութանաբբիԱբու ալ-Ալա ալ-ՄաարրիԻբն ԽալդունԻբն Ռուշդ
Նագիբ ՄահֆուզԽալիլ ՋուբրանՅուսուֆ ԻդրիսԲուտրուս Բուսթանիալ-Քաուաքիբի
Հաֆեզ ալ-ԱսադՍադդամ ՀուսեյնԳամալ Աբդել ՆասերՄուամմար ԿադդաֆիՅասեր Արաֆաթ
Ընդհանուր քանակ

ավելի քան 450 000 000[1]

Բնակեցում
ԱՊԼ ԱՊԼ400.000.000
Բրազիլիա Բրազիլիա15 000 000
Ինդոնեզիա Ինդոնեզիա5 000 000
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ4 000 000
Ֆրանսիա Ֆրանսիա4 000 000
Իսրայել Իսրայել1 500 000
Իրան Իրան1 500 000
Լեզու(ներ)
Արաբերեն
Հավատք(ներ)
Իսլամ, Քրիստոնեություն
Բարեկամական էթնիկ խմբեր
Հրեաներ
Արաբական պետությունների լիգայի անդամ երկրները։

Արաբներն առաջին անգամ հիշատակվել են մ. թ. ա. իններորդ դարի կեսերին որպես Արաբական թերակղզու ցեղեր[2]։ Սկզբնական շրջանում արաբները եղել են Ասորեստանի կազմում (մ. թ. ա 911–612 թվականներ) և նրան հաջորդած Բաբելոնի (մ. թ. ա 626–539 թվականներ), Աքեմենյանների (մ. թ. ա 539–332 թվականներ), Սելևկյանների և Պարթևաստանի տիրապետության տակ[3][4][5]։ Արաբական ցեղերը, որոնցից հայտնիներն էին Ղասանիդները և Լախմիդները, սկսեցին բնակություն հաստատել Սիրիական անապատի հարավում 3-րդ դարից Հռոմեական և Սասանյան կայսրությունների ժամանակ[6][7][8]։ Ավանդաբար համարվում է, որ արաբները սերում են Իսմայելից, ով Աբրահամի որդին էր[9][10][11]։ Արաբական անապատը համարվում է արաբների ծննդավայրը[12]։ Կան նաև այլ արաբական խմբեր, որոնք տարածվել են ցամաքով և գոյություն ունեն հազարամյակներ[13][14]։

Մինչև Բարեպաշտ խալիֆների պետության (632–661 թթ.) հզորացումը, «Արաբ» կոչում էին Արաբական թերակղզու և Սիրիական անապատի կենտրոնական և հյուսիսային մասում ապրող յուրաքանչյուր մեծ քոչվոր Սեմիթական ժողովրդի[15][16][17]։ Ներկայումս արաբ կոչում են մեծ թվով մարդկանց, որոնց հայրենիքը Արաբական աշխարհն է, չնայած արաբերենը և արաբների մշակույթը սփռվել է Արաբական արշավանքների ժամանակ 7-րդ և 8-րդ դարերում և մեծ թվով ժողովուրդներ արաբացվել են[18][19][20][21]։ Արաբները ստեղծեցին Բարեպաշտ խալիֆների (632–661 թթ.), Օմայյան (661–750 թթ.) և Աբբասյան (750–1258 թթ.) խալիֆայությունները, որոնց սահմանները արևմուտքում ձգվում էին մինչև Ֆրանսիայի հարավ, արևելքում` Չինաստան, հյուսիսում` Անատոլիա և հարավում` Սուդան։ Այն ամենամեծ ցամաքային կայսրություններից մեկն էր պատմության մեջ[22][23][24][25][26]։ 20-րդ դարի սկզբին Առաջին համաշխարհային պատերազմից հետո Օսմանյան կայսրությունը վերացավ, որի տիրապետության տակ էր Արաբական աշխարհը Մամլուքների սուլթանությունից հետո 1517 թվականից[27][28]։ Օսմանյան կայսրությունը մասնատվեց տարբեր պետությունների, այդ թվում ներկայիս արաբական պետությունների[29][30]։ Արաբական լիգան հիմնադրվել է 1945 թվականի մարտի 22-ին[31]։

Ներկայումս արաբները բնակվում են Արաբական լիգայի 33 արաբական երկներում։ Արաբական աշխարհի տարածքը կազմում է 13 միլիոն կմ², Ատլանտյան օվկիանոսից հարավից մինչև Արաբական ծով արևելք, Միջերկրական ծովից հյուսիսից մինչև Սոմալի թերակղզի և Հնդկական օվկիանոս հարավից։ Բացի արաբական երկրների բնակչությունից արաբները ունեն մեծ սփյուռք[32]։ Արաբները ունեն սեփական լեզուն, ճարտարապետությունը, արվեստը, գրականությունը, երաժշտությունը, պարը, խոհանոցը, զգեստները, հասարակությունը, սպորտը և ավանդույթները[33][34][35]։ Ամբողջ աշխարհում արաբների թիվը հասնում է 450 միլիոնի[1]։ Նրանք թվաքանակով աշխարհում երկրորդ ժողովուրդն են Հան ազգությունից հետո։

Արաբները բաժանվում են խմբերի ըստ կրոնական ուղղվածության և փորձառության։ Նախաիսլամական ժամանակաշրջանում արաբները դավանում էին հեթանոսական կրոններին։ Որոշ ցեղեր ընդունել էին Քրիստոնեություն կամ Հուդայականություն[36]։ Ներկայումնս արաբների 93%-ը դավանում է Իսլամ[37] և կան մեծ թվով Քրիստոնեական փոքրամասնություններ[38]։ Արաբ մուսուլմանները հիմնականում պատկանում են Սուննի, երբեմն նաև՝ Շիա, Իբադի և Ալավինական ուղղություններին։ Քրիատոնյա արաբները հիմնականում հետևում են Արևելյան Քրիստոնեական եկեղեցիներին, ինչպիսիք են Հույն ուղղափառ եկեղեցիները կամ Հույն կաթոլիկ եկեղեցիները[39]։ Այլ ավելի փոքր կորնական փոքրամասնություններից են Բահաի հավատացյալները և Դրուզները։

Արաբները մեծ ազդեցությունն են ունեցել ժամանակակից և հնագույն աշխարհների տարբեր ոլորտների զարգացման մեջ, ինչպես օրինակ արվեստը և ճարտարապետությունը, լեզուն, փիլիսոփայությունը, դիցաբանությունը, էթիկան, գրականությունը, քաղաքականությունը, բիզնեսը, երաժշտությունը, պարը, կինոն, դեղագործությունը, գիտությունը և տեխնոլոգիան[40]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 677
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան