Տարիֆա

Տարիֆա (իսպ.՝ Tarifa), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում։ Զբաղեցնում է 419 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 17 768 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 101 կիլոմետր է։

Տարիֆա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ7 ± 1 մետր
Մակերես419,67 կմ²
Մասն էQ100593619?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3]
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով
Անվանված էTarif ibn Malik?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Ուսումնասիրողներից շատերի կարծիքով՝ Տարիֆայի տեղում ժամանակին եղել է հին հռոմեական Մելարիա բնակավայրը[4][5]։ Տարիֆայի մերձակա Բոլոնիա գյուղի տեղում նույնպես հին հռոմեական բնակավայր է եղել՝ Բաելո Կլաուդիան, որի ավերակները պահպանվել են գյուղի մոտ։ Իսկ Տարիֆան իր ներկայիս անվանումն ստացել է ի պատիվ արաբական Ումայադյան խալիֆայության զորահրամանատար Թարիֆ իբն Մալիքի[6], ով 710 թվականին գրոհել է այս բնակավայրը և համարվում է Իսպանիայի հողին ոտք դրած առաջին մուսուլմանը[7]։

XI դարում բնակավայրը գտնվել է նախ՝ Ալխեսիրասի, այնուհետև՝ Սևիլյայի թայֆայում։ 1292 թվականին Կաստիլիայի թագավոր Սանչո Չորրորդն ազատագրել է այն։ 1296-ին մավրերը փորձել են գրոհով տիրանալ ամրոցին, բայց պաշտպանները, Մեդինա-Սիդոնիա ազնվականական տոհմի հիմնադիր Գուսման Բարիի հրամանատարությամբ, ետ են շպրտել նրանց։ 1340 թվականին մավրերը Տարիֆան նվաճելու ևս մեկ փորձ են ձեռնարկել, սակայն դարձյալ անհաջողության են մատնվել։

XV—XVII դարերում Տարիֆայի տերերը Էնրիկեսների տոհմի մարկիզներն էին։ 1810—11 թվականներին այդ բնակավայրը հայտնվել է իսպանա-ֆրանսիական պատերազմի թեժ մարտերի կենտրոնում։

Տեսարժան վայրեր

Տարիֆայի միջնադարյան ամրոցը, որ կրում է Գուսմանի անունը, հիմնադրվել է դեռ Աբդ առ Ռահման Երրորդի օրոք և հետագայում վերակառուցվել։ Նրա պարիսպներից՝ Ջիբրալթարի նեղուցի մյուս կողմում երևում են Մարոկկոյի լեռները։

Քաղաքի միջնադարյան երեք դարպասներից պահպանվել է միայն մեկը։ Զբոսաշրջիկներին գրավում են նաև Կույս Մարիամի և Մատթեոս առաքյալի եկեղեցիները, որոնք կառուցվել են նախկին մզկիթների տեղում։

Անընդհատ փչող քամիների շնորհիվ Տարիֆայի ափամերձ ջրերում լավ պայմաններ են ստեղծված վինդսերֆինգով և օդապարուկային սերֆինգով զբաղվելու համար։ Քաղաքում մինչև անգամ կա օդապարուկային պարապմունքներ կազմակերպող դպրոց։

Լաստանավային կանոնավոր հաղորդակցություն է կազմակերպվում Տարիֆայի և աֆրիկյան ափին գտնվոր Տանժեր նավահանգստի միջև։ Սկսած 2004 թվականից՝ ամեն տարի Տարիֆայում անց է կացվում աֆրիկյան ֆիլմերի փառատոն։

Տարիֆայում է գտնվում մայրցամաքային Եվրոպայի ծայր հարավային կետը՝ Մարոկիի հրվանդանը։ Քաղաքի մերձակայքում են հին հռոմեական Բաելո Կլաուդիա բնակավայրի ավերակները, Մոլինո դե Գվադալմեզի (Molino de Guadalmesi) ինտերնացիոնալ համայնքը, որը Global Ecovillage Network նախագծի մաս է կազմում[8]։

Կլիմա

Տարիֆա (1981-2010)ի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)22.4
(72.3)
24.7
(76.5)
24.3
(75.7)
26.7
(80.1)
31.9
(89.4)
34.9
(94.8)
35.3
(95.5)
37.0
(98.6)
37.4
(99.3)
31.8
(89.2)
27.1
(80.8)
23.6
(74.5)
37.4
(99.3)
Միջին բարձր °C (°F)15.2
(59.4)
15.1
(59.2)
16.3
(61.3)
17.3
(63.1)
19.4
(66.9)
21.8
(71.2)
23.9
(75)
24.5
(76.1)
23.1
(73.6)
20.6
(69.1)
17.9
(64.2)
16.1
(61)
19.3
(66.7)
Միջին օրական °C (°F)13.0
(55.4)
13.0
(55.4)
14.4
(57.9)
15.2
(59.4)
17.2
(63)
19.8
(67.6)
21.7
(71.1)
22.3
(72.1)
21.1
(70)
18.6
(65.5)
15.9
(60.6)
14.1
(57.4)
17.2
(63)
Միջին ցածր °C (°F)10.8
(51.4)
10.9
(51.6)
12.4
(54.3)
13.0
(55.4)
14.9
(58.8)
17.8
(64)
19.4
(66.9)
20.0
(68)
19.0
(66.2)
16.7
(62.1)
13.9
(57)
12.1
(53.8)
15.1
(59.2)
Ռեկորդային ցածր °C (°F)−3.3
(26.1)
−2.1
(28.2)
1.2
(34.2)
4.0
(39.2)
7.4
(45.3)
10.6
(51.1)
11.9
(53.4)
14.2
(57.6)
5.0
(41)
6.4
(43.5)
2.4
(36.3)
0.4
(32.7)
−3.3
(26.1)
Տեղումներ մմ (դյույմ)70
(2.76)
75
(2.95)
48
(1.89)
57
(2.24)
28
(1.1)
8
(0.31)
2
(0.08)
4
(0.16)
16
(0.63)
80
(3.15)
86
(3.39)
118
(4.65)
592
(23.31)
Միջ. տեղումների օրեր (≥ 1 mm)785741002681058
% խոնավություն77797877787980818181797879
Միջին ամսական արևային ժամ1531611992182642843072972332021701422630
աղբյուր: Agencia Estatal de Meteorología[9]

Գրականության մեջ

Տարիֆա քաղաքը գեղարվեստորեն նկարագրված է անվանի գրող Պաուլո Կոելիոյի «Ալքիմիկոսը» վեպում, որը 1986 թվականին աշխարհում լայնորեն հրատարակված բեսթսելլերներից է։

Տես նաև

Արևային ժամացույց Բաելո Կլաուդիայից

Ծանոթագրություններ

Պատկերասրահ

Արտաքին հղումներ

Վիքիճամփորդն ունի Tarifaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարիֆա» հոդվածին։