Կադիս (պրովինցիա)
Կադիս (իսպաներեն՝ Cádiz), պրովինցիա Իսպանիայի հարավում, Անդալուսիայի ինքնավար հանրույթի հարավ-արևմուտքում։ Ինչպես բուն Իսպանիայի, այնպես էլ ամբողջ մայրցամաքային Եվրոպայի ծայր հարավային հատվածն է։ Սահմանակցում է իսպանական Ուելվայի, Սևիլյայի և Մալագայի պրովինցիաներին և Ջիբրալթարում գտնվող բրիտանական անդրծովյան տարածքին։ Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի, Միջերկրական ծովի, Ջիբրալթարի նեղուցի ջրերը։
Կադիս | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի պրովինցիաներ |
Երկիր | Իսպանիա[1] |
Վարչատարածք | Անդալուզիա |
Ամենաբարձր կետ | El Torreón? |
Ամենացածր կետ | բարձրություն ծովի մակարդակից |
Մակերես | 7385 կմ² |
Ջրլիցի ափին | Ատլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով |
Կադիսի պրովինցիան զբաղեցնում է 7.385 քառակուսի կիլոմետր տարածք, բնակչության թիվը, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2017 թվականին կազմել է 1 239 435 մարդ[2]։ Նրանցից շուրջ 600 հազարն ապրում են Կադիսի ծոցի տարածաշրջանում, որտեղ բնակչության խտությունը կազմում է 168 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Բնակչության ամենամեծ խտությունն ունեն Խերես, Ալխեսիրաս, Կադիս և Սան Ֆեռնանդո քաղաքները, ամենափոքրը՝ Վիլյալուենգա դել Ռոզարիոն, Բենաոկասը և Տոռե Ալաքիմեն[3]։
Վարչական կենտրոնը Կադիս քաղաքն է, որ ունի ավելի քան 128,000 բնակիչ։ Պրովինցիայի ամենամեծ բնակավայրը Խերես դե լա Ֆրոնտերա (Jerez de la Frontera) քաղաքն է՝ 212.915 բնակչությամբ (2018 թվականի տվյալներով)(2018[4]): Երրորդ խոշոր բնակավայրը Ալխեսիրաս քաղաքն է՝ 114 հազարից ավելի բնակիչներով։
Պրովինցիայի կազմում ընդհանուր առմամբ ընդգրկված է 45 մունիցիպալիտետ (համայնք)[5], որոնք խմբավորված են վեց շրջաններում (կոմարկաներում) և 14 դատական վարչամասերում։ Մինչև 1833 թվականին Իսպանիայում իրականացված վարչատարածքային բաժանումը (որը գործում է առ այսօր) այդ համայնքների մի մասը եղել է Սևիլյայի թագավորության, մյուս մասը՝ Գրանադայի թագավորության կազմի մեջ։
Վարչաքաղաքական և ավանդական շրջաններ (կոմարկաներ)
- Բահիա դե Կադիս (Bahía de Cádiz) - Կադիսի ծոց
- Կամպինյա դե Խերես (Campiña de Jerez) - Խերեսի շրջան
- Կամպո դե Խիբրալտար (Campo de Gibraltar) - Ջիբրալթարի շրջան
- Բախո Գվադալկիվիր (Bajo Guadalquivir) - Ներքին Գվադալկիվիր կամ Հյուսիսարևմտյան ափ (Costa Noroeste)
- Լա Խանդա (La Janda)
- Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz) - Կադիսի սարեր
Մունիցիպալիտետներ (համայնքներ) ըստ շրջանների (կոմարկաների)
Կադիսի ծոց (Bahía de Cádiz)
- Ականավոր ծովայինների պանթեոնը
- Էլ Պուերտոյի ցլամարտի մրցասպարեզի մուտքը
- Կադիսի մայր տաճարը
- Սանկտի Պետրի լողափը
Խերեսի շրջան (Campiña de Jerez)
Բարեբեր այս շրջանում կա ընդամենը երկու, բայց շատ ընդարձակ համայնք՝
- Ութանկյուն աշտարակը Խերես դե լա Ֆրոնտերա Ալկասարում
- Սոլերա լիկյորը
- Խերես դե լա Ֆրոնտերայի մայր տաճարը
- Ձիարշավ Խերես դե լա Ֆրոնտերայի տոնավաճառում
Ջիբրալթարի շրջան (Campo de Gibraltar)
- Լա Լինեայի համայնապատկերը Ջիբրալթարի ժայռից
- Ալխեսիրասի Բարձր հրապարակը
- Եվրոպայի Աստվածամոր մատուռը
- Օսգարխենտա գետը
Ներքին Գվադալկիվիր (Bajo Guadalquivir, անվանվում է նաև Costa Noroeste)
- Սանտյագո ամրոցը Սանլուկար դե Բառամեդայում
- Սանլուկարի աղի հանքը
- Las Covachas-ը
- La Cárcel-ը (ներկայումս կոնսերվատորիա է)
Լա Խանդա (La Janda)
- Ալկալա դե լոս Գասուլես
- Բարբատե
- Բենալուպ Կասաս Վիեխաս
- Կոնիլ դե լա Ֆրոնտերա
- Մեդինա-Սիդոնիա
- Պատերնա դե Ռիվերա
- Վեխեր դե լա Ֆրոնտերա
- Casa Consistorial-ը Մեդինա Սիդոնիայում
- La Breña-ն
- Լողափերը
Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz)
- Ալկալա դել Վալյե
- Ալգար
- Ալգոդոնալես
- Արկոս դե լա Ֆրոնտերա
- Բենաոկաս
- Բոռնոս
- Էլ Բոսկե
- Էլ Գաստոր
- Էսպերա
- Գրասալեմա
- Օլվերա
- Պրադո դել Ռեյ
- Պուերտո Սեռանո
- Սետենիլ դե լաս Բոդեգաս
- Տոռե Ալհաքիմե
- Ուբրիկե
- Վիլյալուենգա դել Ռոսարիո
- Վիլյամարտին
- Սահարա դե լա Սիեռա
- Սետենիլը
- Սահարա դե լա Սիեռան
- Գրիֆոններ, որ հաճախ են պատահում Ալկալա դել Վալեում
- Գրասալեման Էնդրինալ սարից
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Գրասալեմա բնական պարկի զբոսաշրջային տեղեկատվություն իսպաներեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն
- Excma. Diputación Provincial de Cádiz
- Կադիս պրովինցիայի զբոսաշրջային պաշտոնական կայքէջ
- Libro de Estilo de Canal Sur (anexo 4, pg. 417, comarcas andaluzas). Listado comarcal definido por la Consejería de Turismo y Deporte de la Junta de Andalucía.
- (Իսպաներեն) Բահիա դե Կադիս բնական պարկ
- (Իսպաներեն) Էստրեչո բնական պարկ
- (Իսպաներեն) Դոնյանա բնական պարկ
- (Իսպաներեն) La Breña y Marismas del Barbate բնական պարկ
- (Իսպաներեն) Լոս Ալկորնոկալես բնական պարկ
- (Իսպաներեն) Գրասալեմա բնական պարկ
- bajoguadalquivir.org
- Google Maps satellite view
- YasHan Gallery Արխիվացված 2009-07-14 Wayback Machine Կադիսի լուսանկարներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կադիս (պրովինցիա)» հոդվածին։ |