Տես` ինչպես են ընկնում մարդիկ

Ժակ Օդիարի դեբյուտային ֆիլմը (1994)

«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» (ֆր.՝ Regarde les hommes tomber), ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Օդիարի դեբյուտային ֆիլմը, որը նկարահանվել է 1994 թվականին[1]։ Ֆիլմն արժանացել է «Սեզար» մրցանակի՝ ռեժիսորական լավագույն դեբյուտի (Ժակ Օդիարին), ամենախոստումնալից դերասանի (Մատյո Կասովից) և մոնտաժի (Ժյուլետ Վելֆլին) համար[2]։ Մրցանակի համար առաջադրվել է նաև Ժակ Օդիարի և Ալեն Լե Անրիի հեղինակած սցենարը (ըստ Թերի Ուայթի «Եռանկյունի» վեպի)։

Տես` ինչպես են ընկնում մարդիկ
ֆր.՝ Regarde les hommes tomber
Երկիր Ֆրանսիա
Ժանրքրեական ֆիլմ և դրամա
Թվական1994
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԺակ Օդիար
ՊրոդյուսերDidier Haudepin?
Սցենարի հեղինակԺակ Օդիար, Ալեն Լե Անրի և Teri White?
ԴերակատարներԺան-Լուի Տրենտինյան, Ժան Յան, Մատյո Կասովից, Բյուլ Օժիե, Քրիստինա Պասկալ, François Toumarkine?, Marc Citti?, Ֆիլիպ դյու Ժաներան, Ռոժեր Մոլիեն, Yves Verhoeven?, Yvon Back? և Լիոնել Վիտրան
ԵրաժշտությունԱլեքսանդր Դեպլա
ՄոնտաժՋուլիետտա Ուելֆլինգ
Տևողություն90 րոպե

Սյուժե

«Այցեքարտային-տպագրական» բիզնեսի ներկայացուցիչ հիսունամյա Սիմոնին ներկայիս կյանքում արդեն ոչինչ չի հետաքրքրում և ոչինչ չի կարող տեղից շարժել, բայց այն բանից հետո, երբ նրա միակ ընկերը` ոստիկան Միկին, անհայտ մարդկանց պատճառով հայտնվում է կոմայի մեջ, Սիմոնի կյանքը կտրուկ փոխվում է. նա թողնում է աշխատանքը և ձգտում վրեժխնդիր լինել ընկերոջ համար։

Այդ ամենից երկու տարի առաջ խաբեբա Մարքսը իր ձեռքն է վերցնում թեթևամիտ Ջոնիին՝ նրան ուսուցանելով իր խորամանկություններն ու հնարքները։

Դերերում

ԴերասանԴեր
Ժան Լուի ՏրենտինյանՄարքս
Ժան ՅանՍիմոն
Մատյո ԿասովիցՋոնի
Բյուլ ՕժիեԼուիզա
Քրիստինա ՊասկալՍանդրին
Իվոն ԲեկԲեկ
Օվ Վերովենմիասեռական
Ռոժե ՄոլիենՄառլոն

Մրցանակներ

«Տես` ինչպես են ընկնում մարդիկ» ֆիլմի անվանակարգային մրցանակները[3]
ՏարիՄրցանակներԿատեգորիաՀավակնորդԱրդյունք
1995«Սեզար» մրցանակԴեբյուտային լավագույն աշխատանքԺակ ՕդիարՀաղթանակ
Ամենախոստումնալից դերասանՄատյո ԿասովիցՀաղթանակ
Լավագույն մոնտաժԺյուլետ ՎելֆլինՀաղթանակ
Oրիգինալ կամ հարմարեցված լավագույն սցենարԺակ Օդիար, Ալեն Լե ԱնրիՆոմինացիա

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ