Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, ՀՀ նախագահի նստավայր)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծի հուշարձան (այլ կիրառումներ)

Տիգրան Մեծի հուշարձան, գտնվում է Երևանում, ՀՀ նախագահի նստավայրի հետնամասում։ Տեղադրվել է 2000 թվականին նստավայրի առջևի մասում, 2011 թվականին ապամոնտաժվել է և տեղափոխվել նստավայրի հետնամաս[1]։

Տիգրան Մեծի հուշարձան

Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԿենտրոն
Բարձրություն2,8 մ
Քանդակագործ(ներ)Լևոն Թոքմաջյան
Նյութմարմար
Շինարարության ավարտ2000
Ներկա վիճակկանգուն


Հեղինակ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է մարմարից, չափսերը՝ 2,8 x 1,6 x 1,0 մ։ Երևանում Տիգրան Մեծի արձաններից երկրորդն է։ Մյուսը տեղադրված է Նոր Նորքում, հեղինակը կրկին Լևոն Թոքմաջյանն է։

Պատմություն

Տեղադրվել է 2000 թվականին[2]։ 2011 թվականի մայիսի 2-ին հանրապետության գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի առաջարկով Տիգրան Մեծի և Նոյի արձանները ճակատամասից ապամոնտաժվել են և տեղափոխվել շենքի հետնամաս։ Ըստ նրա՝ արձաններն իրենց ծավալով և դիրքով նախագահական նստավայրի ճակատամասին հարիր չեն[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ