Տիգրան Մեծի հուշարձան (Երևան, Նոր Նորք)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Մեծի հուշարձան (այլ կիրառումներ)

Տիգրան Մեծի հուշարձան, գտնվում է Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում, տեղադրվել է 2004 թվականին։

Տիգրան Մեծի հուշարձան

Տիգրան Մեծի հուշարձան
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքՆոր Նորք
Գտնվում էՏիգրան Մեծ զբոսայգում
Բարձրություն5 մ
Քանդակագործ(ներ)Լևոն Թոքմաջյան
Ճարտարապետ(ներ)Ռազմիկ Օհանյան
Հիմնադրում2004
Նյութվարդագույն մարմար, գրանիտ
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է վարդագույն մարմարից և գրանիտից, բարձրությունը 5 մետր է։

Պատմություն

Հայոց թագավոր (մ.թ.ա. 95-55 թվականներ), պետական և ռազմական գործիչ Տիգրան Մեծի հուշարձանը տեղադրվել է 2004 թվականին, Երևանի Նոր Նորք համայնքի Տիգրան Մեծ զբոսայգում[1]։ Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 2005 թվականի նոյեմբերի 18-ին։

Սա Երևանում Տիգրան Մեծի երկրորդ արձանն է։ Մյուսը գտնվում է հանրապետության նախագահի նստավայրի տարածքում, քանդակագործը կրկին Լևոն Թոքմաջյանն է։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ