Տիգրան Պետրոսյանի հուշարձան (Երևան, Դավթաշեն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Պետրոսյանի հուշարձան (այլ կիրառումներ)

Տիգրան Պետրոսյանի հուշարձան, գտնվում է Երևանի Դավթաշեն թաղամասում՝ Տիգրան Պետրոսյան փողոցի սկզբնամասում, տեղադրվել է 2006 թվականին։

Տիգրան Պետրոսյանի հուշարձան

Տիգրան Պետրոսյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԴավթաշեն
Գտնվում էՏիգրան Պետրոսյան փողոց
Բարձրություն5 մ
Քանդակագործ(ներ)Նորայր Կարգանյան
Հիմնադրում2006
Նյութբրոնզ, գրանիտ, բազալտ
Շինարարության սկիզբ2006
Շինարարության ավարտ2006
Ներկա վիճակկանգուն


Հեղինակներ

Տվյալներ

Հուշարձանը կառուցված է բրոնզից, գրանիտից և բազալտից, ընդհանուր բարձրությունը 5 մետր է։

Պատմություն

Շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանի բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հունիսի 7-ին, Երևանի Դավթաշեն թաղամասում, Տիգրան Պետրոսյանի անվան փողոցում, չեմպիոնի ծննդյան 75-ամյակի առթիվ։

Հուշարձանի բացումը կատարել են շախմատի Հայաստանի հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը և Սմբատ Լպուտյանը, որոնք դրանից երեք օր առաջ դարձել էին համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ[1], ինչպես նաև ՀՀ կանանց հավաքականի անդամներ, գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Նելլի Աղինյանը և միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը։ Արարարղությունը բացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Սուրիկ Ղուկասյանը։ Ելույթ են ունեցել Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, այն ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը[2]։

ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով կառուցված արձանի հեղինակը և ճարտարապետը քանդակագործ Նորայր Կարգանյանն է։ Աշխատանքը տևել է 6 ամիս[2]։

Սա Տիգրան Պետրոսյանի երկրորդ արձանն է Երևանում. առաջինը 1989 թվականին տեղադրվել է Օղակաձև զբոսայգում, Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տան մոտ։ ՏԻգրան Պետրոսյանին նվիրված արձան կա նաև Ապարանում։

Պատկերասրահ

Տես նաև

Ծանոթագրություններ