Տիգրան Փաշա

Տիգրան Փաշա (արաբ․՝ تكران باشا‎‎ (Dikran), - հուլիսի 27, 1904(1904-07-27)), հայկական ծագումով եգիպտական քաղաքական գործիչ։ Եղել է Եգիպտոսի արտաքին գործերի իններորդ նախարարը՝ այդ պաշտոնը վարելով 1891-ից 1994 թվականներին՝ միմյանց հաջորդած երեք վարչապետների օրոք։ Դավանանքով քրիստոնյա էր։

Տիգրան Փաշա
 
Մասնագիտություն՝պետական ծառայող և քաղաքական գործիչ
Վախճանի օրհուլիսի 27, 1904(1904-07-27)
Քաղաքացիություն Եգիպտոս

Կարիերա

Տիգրանը հզոր, ազդեցիկ պետական գործիչ Նուբար Փաշայի եղբորորդին էր (ըստ այլ աղբյուրների՝ փեսան էր[1]): Եվրոպական կրթություն էր ստացել, հիանալի տիրապետում էր ֆրանսերենին[2], իսկ արաբերենին ու թուրքերենին՝ ոչ այնքան լավ[3]։ 1865 թվականին հորեղբայրը նրան նշանակել է երկաթուղու վարչակազմի ղեկավար, 1878 թվականին՝ Նուբար Փաշայի վարչապետության օրոք նշանակվել է Նախարարների խորհրդի գլխավոր քարտուղարh[4]:

Տիգրան Փաշայի մտածելակերպն ու գործելակերպը կարելի է բնորոշել որպես ֆրանս-բյուզանդական։ Ընդ որում՝ հիմքը բյուզանդական էր, վերնաշենքը՝ ֆրանսիական[5]:

Ուշագրավ է, որ Եգիպտոսի վերջին խեդիվ (փոխարքա) Աբաս 2-րդ Հիլմին սկզբնապես ցանկացել է Տիգրան Փաշային վարչապետ նշանակել, սակայն երկրին իշխող բրիտանական կոնսուլը վերջինիս թեկնածությունը համարել է միանգամայն անցանկալի[1]:

Ծանոթագրություններ

Գրականություն

Appletons' Annual Cyclopædia and Register of Important Events of the Year. — D. Appleton & Company, 1895. — С. 252.

United States Congress Congressional Record. — 1918. — С. 176.

Evelyn Baring Modern Egypt. Том 6. — Routledge, 2000. — С. 223. — 624 с.

Jaroslav Valkoun The British and Egypt in the 1890s(անգլ.). —BUDAPEST, 2013. — С. 243.