Տորգաու
Տորգաու (գերմ.՝ Torgau), քաղաք Գերմանիայում, Լայպցիգի շրջանում, Էլբա գետի վրա։
Քաղաք | |||
---|---|---|---|
Տորգաու | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Առաջին հիշատակում | 973 | ||
Մակերես | 102,81 կմ² | ||
ԲԾՄ | 78 մետր | ||
Բնակչություն | ▼19 802 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 03421 և 034221 | ||
Փոստային դասիչ | 04860 և 04861 | ||
Ավտոմոբիլային կոդ | TDO, DZ, EB, OZ, TG և TO | ||
Պաշտոնական կայք | torgau.eu(գերմ.) | ||
Պատմություն
Սկզբնապես քաղաքի տարածքում գոյություն ուներ սլավոնական գյուղական ավան։
Քաղաքի տարեգրությունից որոշ տարեթվեր[2].
- 973 թվական. Տորգաուի առաջին հիշատակությունը որպես «torgov»
- 1119 թվական. Տորգաուն, որն արդեն ունի իր ամրոցը, անցնում է Մարգրավես Մայսենի տիրապետությանը
- 1267 թվական. Տորգաուն ստանում է քաղաքի կարգավիճակ
- 1482-1623 թվականներ. Հարթենֆելս ամրոցի կառուցում
- 1514 թվական. Տորգաուն ստանում է իր գերբը
- 1530 թվական. Մարտին Լյութերը և նրա ուղեկիցները կազմում են «Տորգաույան հոդվածները» (գերմ.՝ Torgauer Artikel), որոնք դարձան Աուգսբուրգի խոստովանության հիմքը
- 1552 թվական. Կատարինա ֆոն Բորան, Մարտին Լյութերի այրին, մահանում է Տորգաու քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքներից (թաղված է Սուրբ Մարիամի քաղաքի եկեղեցում)
- 1711 թվական. Պետրոս I-ը Տորգաուում նշում է իր ժառանգ Ալեքսեյ Պետրովիչի հարսանիքը Սոֆյա Վոլֆենբութելսկայայի հետ
- 1760 թվական. Տորգուի մոտակայքում է տեղի ունեցել Յոթնամյա պատերազմի վերջին խոշոր մարտը
- 1815 թվական. Վիեննայի վեհաժողովի որոշմամբ Տորգաուն միանում է Պրուսիային
- 1945 թվականի ապրիլի 25. Տորգաուի շրջանի Էլբայի ափերին հանդիպեցին դաշնակից բանակները, որոնք խորհրդանշում էին Երկրորդ աշխարհամարտի ավարտը
- 1946 թվական. Տորգաուում կազմակերպվեցին խորհրդային հատուկ ճամբարներ № 8 (գերմ.՝ Brückenkopf) և № 10 (գերմ.՝ Fort Zinna):
Տեսարժան վայրեր
Քաղաքի ամենակարևոր տեսարժան վայրերից է Հարթենֆելսի ամրոցը` Գերմանիայի վաղ վերածննդի միակ փրկված ամրոցը[3]։
Հարկ է նշել նաև.
- Սբ. Մարիամի քաղաքային եկեղեցին (XIII դարի սկզբի արևելյան մասը)[4]
- քահանայի տուն (գերմ.՝ Priesterhaus)(շինարարության տարիներ. 1493-1494), ժամանակին նվիրաբերվել է գերմանացի աստվածաբան և ռեֆորմացիայի ակտիվիստ Ջորջ Սպալաթինի կուրֆյուրստ Ֆրեդերիկ III Իմաստունի կողմից[5]
- 1579 թվականին կառուցված քաղաքային դահլիճը, որը կոչվում էր Սաքսոնիայի ամենագեղեցիկը[6]
- կառուցման պահից ի վեր պահպանված է իր տեսքը և ինտերիերի մի մասը պահպանող Ռինգենայնի (գերմ.՝ Ringenhain) քաղաքապետի տունը (1596 թվական)[7]
- Կարլ Լյոբնորի (գերմ.՝ Carl Loebner) ամենահին խաղալիքների խանութը Գերմանիայում, որը մնացել է ընտանիքի սեփականության մեջ 1685 թվականից ի վեր[8][9]։
Տորգաուի հայտնի դեմքերը
Տորգաուում ծնված հայտնի անձինք են.
- Քրիստինա Սաքսոնիա` Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի թագուհի
- Ֆրեդերիկ III Իմաստուն` Սաքսոնիայի կուրֆյուրստ
- Ֆրեդերիկ Սաքսոնիա` Տևտոնական օրդենի մեծ վարպետ
- Նիկոլաուս Ամսդորֆ` աստվածաբան և առաջին լութերական եպիսկոպոս
- Յոհան Ֆրիդրիխ Սրբազան` Սաքսոնիայի կուրֆյուրստ
- Յոհան Ֆրեդերիկ II Միջին` Սաքսոնիայի դուքս
- Յոհան Վիլհելմ Սաքս-Վեյմարից` Սաքսոնիայի դուքս
- Յոհան Ֆրեդերիկ III կրտսեր` Սաքսոնիայի դուքս
- Յոհան Ֆիլիպ` Սաքս-Ալթենբուրգի առաջին դուքս
- Ֆրիդրիխ Սաքս-Ալթենբուրգ` Սաքս-Ալթենբուրգի դուքս
- Յոհան Վիլհելմ Սաքս-Ալթենբուրգից` Սաքս-Ալթենբուրգի դուքս
- Էդվարդ Օսկար Շմիդտ` գերմանացի կենդանաբան
- Մարտին Ուիզ` գերմանացի քաղաքական գործիչ, հակաֆաշիստ
- Վերներ Հաարնագել` գերմանացի հնագետ
- Յենս Մյուլեր` գերմանացի մարզիկ, սահնակային սպորտի մարզիկ
Պատկերասրահ
- Տեսարան դեպի Տորգաու՝ թռչնի թռիչքից
- Հարթենֆելս ամրոց
- Ամրոցային եկեղեցի (օծվել է 1544-ին՝ Մարտին Լյութերի կողմից)
- Ամրոց տնկարան դղյակի մուտքի մոտ
- Սուրբ Մարիամի եկեղեցի
- Կատարինա ֆոն Բորայի գերեզմանաքարը Սուրբ Մարիամի եկեղեցում
- Շուկայի հրապարակ և քաղաքապետարան
- Կարլ Լյոբնորի խաղալիքների խանութ
- Հուշահամալիր դաշնակիցների հանդիպման վայրում
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորգաու» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան