Տուամոտու
Տաումոտու կամ Պաումոտու (անգլ.՝ Tuamotu or Paumotu), կղզեխումբ Խաղաղ օվկիանոսում, Պոլինեզիայում։ Մտնում է ֆրանսիական անդրծովյան տերիտորիայի մեջ։ Կազմված է իրար զուգահեռ երկու շարք ցածր ատոլներից (այստեղից էլ կղզեխմբի մյուս՝ Իլ-Բաս անվանումը), կորալային կղզիներից և խութերից, հաճախ Տաումոտուին են վերագրում հարավ-արևելքում գտնվող Գամբիե կղզիների խումբը։ Տարածությունը 810 կմ2 է, Գամբիե կղզիներով՝ 914 կմ2, բնակչությունը՝ 9000 (1977)։ Գլխավոր քաղաքը՝ Ռոտոավա։ Բնակիչների մեծ մասը պոլինեզիացիներ են։ Կլիման արևադարձային է, խոնավ (տարեկան տեղումները 1500-2200 մմ)։ Բուսականությունը աղքատ է։ Զբաղվում են արևադարձային հողագործությամբ, ձկնորսությամբ, մարգարտի որսով։ Տաումոտուն հայտնաբերել է պորտուգալացի ծովագնաց Պ․ Կիրոսը, 1606 թվականին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուամոտու» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան