Տպավորություն. Ծագող արև

Կլոդ Մոնեի նկար

«Տպավորություն. Ծագող արև» (ֆր.՝ Impression, soleil levant), Կլոդ Մոնեի նկարը, որը ստեղծվել է 1872 թվականին։ Բնօրինակ տարածքը Հավրի հին նավահանգիստն է։ Նկարը պատկանում է իմպրեսիոնիզմի ոճին[2]։

Տպավորություն. Ծագող արև
տեսակգեղանկար
նկարիչԿլոդ Մոնե[1]
տարի1872[1]
բարձրություն48 սանտիմետր
լայնություն63 սանտիմետր
ստեղծման վայրՀավր
ուղղությունիմպրեսիոնիզմ[1]
ժանրծովանկար
նյություղաներկ և կտավ
գտնվում էՄարմոտան Մոնե թանգարան, Պորտո Վեքիո և Մարմոտան Մոնե թանգարան
հավաքածուՄարմոտան Մոնե թանգարան
սեփականատերՄարմոտան Մոնե թանգարան
մակագրությունClaude Monet.72
Ծանոթագրություններ
 Impression, soleil levant by Claude Monet Վիքիպահեստում

Պատմություն

Կտավն առաջին անգամ ցուցադրվել է 1874 թվականին լուսանկարիչ Նադարի արվեստանոցում։ Լրագրող Լուի Լերուան իր «Իմպրեսիոնիստների ցուցահանդեսը» (Le Charivari, 1874 թիվ) թերթում գրում է. «Պատկերներն առավել ավարտուն կլինեին, քան այս «Տպավորությունը»»[3]։

Այս աշխատանքը ցուցադրվում է Փարիզի Մարմոտան թանգարանում, որտեղից 1985 թվականին գողացվել էր նկարչի այլ կտավների հետ։ Գողացվածների շարքում էին նաև Օգյուստ Ռենուարի և Բերտա Մորիզոյի կտավները։

Կտավը գտնվել է հինգ տարի հետո միայն[4]։ Իսկ 1991 թվականին բերվել է թանգարան և ցայսօր էլ ցուցադրվում է մյուս նմուշների հետ միասին։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տպավորություն. Ծագող արև» հոդվածին։