Արեգակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգակ (այլ կիրառումներ)

Արեգակ (Արև), Արեգակնային համակարգի կենտրոնում գտնվող աստղ։ Այն համարյա կատարյալ գունդ է և կազմված է մագնիսական դաշտերով միահյուսված տաք պլազմայից[13][14] : Արեգակն ունի մոտավորապես 1 392 684 կմ տրամագիծ[6], որը մոտավորապես 109 անգամ մեծ է Երկրի տրամագծից, իսկ զանգվածը (2×1030 կգ՝ Երկրինի 330000-ապատիկը) կազմում է Արեգակնային համակարգի ընդհանուր զանգվածի մոտ 99.86 %-ը։

Արեգակ ☉
Դիտարկումների տվյալներ
Միջին հեռավորություն
Երկրից
1,496 ×108 կմ
Պայծառություն (V)−26,74[1]
Բացարձակ մեծություն4,83[1]
Սպեկտրալ դասակարգումG2V
ՄետաղականությունZ = 0,0122[2]
Անկյունային չափ31,6′ – 32,7′[3]
ԱծականԱրեգակնային
Ուղեծրի տվյալներ
Միջին հեռավորությունը
Ծիր Կաթինի միջուկից
~2,5 ×1017 կմ
26000 լ.տ.
Գալակտիկական պարբերությունը(2,25 – 2,50)×108 a
Արագությունը~ 220 կմ/վ (գալակտիկայի կենտրոնի նկատմամբ)
~20 կմ/վ (աստղային հարևանության այլ աստղերի համեմատ)
~370 կմ/վ[4] (տիեզերական միկրոալիքային ֆոնի հանդեպ)
Ֆիզիկական տվյալներ
Միջին տրամագիծը1,392684 ×106 կմ[5]
Հասարակածային շառավիղը6,96342 ×105 կմ[6]
109 × Երկրինը[7]
Հասարակածային պարագիծը4,379 ×106 կմ[7]
109 × Երկրինը[7]
Սեղմումը9 ×10−6
Մակերևույթի մակերեսը6,0877 ×1012 կմ²[7]
11990 × Երկրինը[7]
Ծավալը1,412 ×1018 կմ³[7]
1 300 000 × Երկրինը
Զանգվածը1,9891 ×1030 կգ[1]
333 000 × Երկրինը[1]
Միջին խտությունը1,408 ×103 կգ/մ³[1][7][8]
ԽտությունըԿենտրոնի (մոդել)՝ 1,622 ×105 կգ/մ³[1]
Ներքին ֆոտոսֆերա՝ 2 ×10−4 կգ/մ³
Ներքին քրոմոսֆերա՝ 5 ×10−6կգ/մ³
Պսակ (միջին)՝ 1 ×10−12 կգ/մ³[9]
Հասարակածային մակերևույթի ձգողությունը274,0 մ/վ²[1]
27,94 g[7]
Երկրորդ տիեզերական արագությունը
(մակերևույթից)
617,7 կմ/վ[7]
55 × Երկրինը[7]
ՋերմաստիճանըԿենտրոն (մոդել)՝ ~1,57 ×107 Կ[1]
Ֆոտոսֆերա՝ 5778 Կ[1]
Պսակ՝ ~5 ×106 Կ
Լուսատվությունը (Lsol)3,846 ×1026 Վտ[1]
~3,75 ×1028 լմ}}
Պայծառությունը (Isol)2,009 ×107 Վտ/մ²/սռ
Տարիքը4,57 միլիարդ տարի[10]
Պտույտի տվյալները
Կոնայնություն7,25°[1]
(խավարածրի նկատմամբ)
67,23°
(գալակտիկական հարթության նկատմամբ)
Ուղիղ ծագում
(հյուսիսային բևեռի)[11]
286,13°
19 ժ 4 ր 30 վ
Թեքումը
(հյուսիսային բևեռի)
+63,87°
63° 52' Հյուս
Սիդերիկ պտույտի պարբերությունը
(հասարակածի վրա)
25,05 օր[1]
(16° լայնության վրա)25,38 օր[1]
25 օր 9 ժ 7 ր 12 վ[11]
(բևեռներում)34,4 օր[1]
Պտույտի արագությունը
(հասարակածի վրա)
7,189 ×103 կմ/ժ[7]
Ֆոտոսֆերային կազմությունը (ըստ զանգվածի)
Ջրածին73,46%[12]
Հելիում24,85%
Թթվածին0,77%
Ածխածին0,29%
Երկաթ0,16%
Նեոն0,12%
Ազոտ0,09%
Սիլիցիում0,07%
Մագնեզիում0,05%
Ծծումբ0,04%

Արեգակի ճառագայթումը պահպանում է Երկրի կյանքը (ֆոտոններն անհրաժեշտ են լուսասինթեզի գործընթացի սկզբնական շրջանների համար), կանխորոշում է կլիման։
Արեգակը բաղկացած է ջրածնից (զանգվածի ≈73 %-ը և ծավալի ≈92 %-ը), հելիումից (զանգվածի ≈25 %-ը և ծավալի ≈7 %-ը[15]) և չնչին քանակության հետևյալ քիմիական տարրերից՝ երկաթ, նիկել, թթվածին, ազոտ, սիլիցիում, ծծումբ, մագնեզիում, ածխածին, նեոն, կալցիում և քրոմ[16]։
Ըստ սպեկտրալ դասակարգման՝ Արեգակը պատկանում է G2V աստղերի տեսակին՝ «դեղին թզուկ»։ Արեգակի մակերեսի ջերմաստիճանը հասնում է 6000 K, դրա շնորհիվ Արեգակն արձակում է գրեթե սպիտակ լույս, սակայն ավելի ուժեղ ցրման և Երկրի մթնոլորտի կողմից կարճալիք ճառագայթների կլանման պատճառով Արևի ուղիղ լույսը մոլորակի մակերեսի մոտ ստանում է դեղին երանգ։

Արեգակը կազմավորվել է 4.6 միլիարդ տարի առաջ՝ հսկայական մոլեկուլային ամպի գրավիտացիոն փլուզման հետևանքով։Արևային լուսակը պարունակում է իոնացված և չեզոք մետաղների և նաև իոնացված ջրածինի գծեր։
Ծիր Կաթին գալակտիկայում կա G2 կարգի ավելի քան 100 միլիոն աստղ։ Ընդ որում, Ծիր Կաթինի աստղերի 85 %-ն ունեն ավելի նվազ պայծառություն, քան Արեգակը (մեծ մասամբ կարմիր թզուկներ են)։ Ինչպես և գլխավոր հաջորդականության բոլոր աստղերը, Արեգակն էներգիա է արտադրում հելիումի և ջրածինի ջերմամիջուկային սինթեզի միջոցով։

Արեգակը գտնվում է Ծիր Կաթինի կենտրոնից 26 000 լուսատարի հեռավորության վրա և պտտվում է նրա շուրջ, մեկ պտույտ անելով 225 - 250 միլիոն տարում։ Արեգակի ուղեծրային արագությունը հավասար է 217 կմ/վ՝ այսպիսով, այն անցնում է մեկ լուսատարին 1400 երկրային տարում, իսկ մեկ աստղագիտական միավորը՝ 8 երկրային օրում[17]։
Ներկայումս, Արևը գտնվում է Ծիր Կաթինի Հայկի ձեռքի ներքին ծայրում Պերսևսի ձեռքի և Աղեղնավորի ձեռքի միջև, այսպես կոչված «Տեղային միջաստղային ամպում» - բարձր խտության գոտում, որը, իր հերթին, գտնվում է նվազ խտություն ունեցող «Տեղային պղպջակում» - ցրված բարձրաջերմ միջաստղային գազի գոտում։ 50 ամենամոտիկ աստղային համակարգերի աստղերից՝ 17 լուսային տարվա սահմաններում՝ Արեգակը հանդիսանում է չորրորդ պայծառության աստղ (նրա բացարձակ աստղային մեծությունն է +4,83m

Բնութագրեր

Արեգակը G2V աստղային դասի (« դեղին թզուկ ») աստղ է, որը կազմում է Արեգակնային համակարգի զանգվածի մոտ 99.86 %-ը։ Արեգակի բացարձակ աստղային մեծություն՝ +4.83 է, որն ըստ գնահատականների ավելի պայծառ է, քան Ծիր Կաթին գալակտիկայի աստղերի մոտ 85 %-ը, որոնց մեծ մասը կարմիր թզուկներ են[18][19]։Արեգակը առաջին սերնդի կամ ծանր տարրերով հարուստ[Ն 1] աստղ է[20]։ Արեգակը հավանաբար ձևավորվել է մոտակա մեկ կամ մի քանի գերնոր աստղերի բռնկման պատճառով[21]։ Սրանով է բացատրվում Արեգակնային համակարգում ծանր քիմիական տարրերի առատությունը (օրինակ՝ ոսկի կամ ուրան) այլ՝ երկրորդ սերնդի աստղերի համեմատ։ Ծանր տարրերը կարող են առաջանալ գերնոր աստղերի բռնկման ընթացքում տեղի ունեցող էնդոթերմ միջուկային ռեակցիաների ժամանակ կամ զանգվածեղ երկրորդ սերնդի աստղի ներսում նեյտրոնային զավթման միջոցով միջուկային տրանսմուտացիայով։

Արեգակը երկնքի ամենապայծառ մարմինն է՝ −26.74 տեսանելի մեծությամբ[22][23]։ Այն մոտավորապես 13 միլիարդ անգամ ավելի պայծառ է, քան հաջորդ ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, որի տեսանելի մեծությունը −1.46 է։ Երկրի և Արեգակի կենտրոնների միջին հեռավորություն սահմանվում է 1 աստղագիտական միավոր (մոտ 150,000,000 կմ), չնայած հեռավորությունն ըստ տարեղանակների փոխվում է[24]։ Այս միջին հեռավորության դեպքում լույսը Արեգակի հորիզոնից Երկրի հորիզոն է հասնում 8 րոպե 19 վայրկյանում, բայց Երկրի և Արեգակի ամենամոտ կետում լույսը երկու վայրկյան ավելի շուտ է հասնում։ Երկրի կենդանական աշխարհի մեծ մասի համար[Ն 2] Արեգակի լույսը էներգիայի աղբյուր է (Ֆոտոսինթեզի միջոցով[25]), և նրանով է պայմանավորված Երկրի կլիման և եղանակը։

Արեգակը հստակ սահմաններ չունի, սակայն լուսոլորտից վեր` բարձրության աճին զուգահեռ ցուցչային կերպով, նվազում է խտությունը[26]։ Սակայն, պայմանականորեն՝ Արեգակի շառավիղը համարվում է կենտրոնի և լուսոլորտի եզրի հեռավորությունը[27]։ Ըստ այս սահմանման՝ Արեգակը գրեթե կատարյալ գունդ է՝ 9×10−6 էլիպսայնությամբ[28], ինչը նշանակում է, որ բևեռային և հասարակածային տրամագծերի տարբերությունը ընդամենը 10 կմ է[29]։ Մոլորակների մակընթացային ուժերը չափազանց թույլ են և Արեգակի ձևի վրա էական ազդեցություն չեն ունենում[30]։ Հասարակածում Արեգակը ավելի արագ է պտտվում, քան բևեռներում։ Այս տարբերությունը պայմանավորված է կոնվեկցիայով (ջերմության տեղափոխություն) և Կորիոլիսի ուժով (Արեգակի պտույտի պատճառով)։ Աստղերով սահմանված հաշվարկման համակարգում Արեգակի պտույտի պարբերությունը հասարակածում 25.6 օր է, իսկ բևեռներում՝ 33.5 օր[31]։

Արեգակնային ճառագայթում

Մագնիսական բևեռի ազդեցությունը արևի ճառագայթների վրա

Արեգակնային հաստատունը միավոր մակերեսին ուղղահայաց ընկնող ճառագայթման էներգիան է։ Արեգակնային հաստատունը Արեգակից մեկ աստղագիտական միավոր հեռավորության վրա (այսինքն՝ Երկրի վրա կամ Երկրին մոտ) մոտավորապես 1368 վտ/մ2 է[32]։ Այս էներգիան մասամբ կլանվում, անդրադառնում և ցրվում է Երկրի մթնոլորտում, ինչի արդյունքում մակերևույթ ավելի քիչ էներգիա է հասնում (մոտավորապես 1000 վտ/մ2)[33]: Երկրի մթնոլորտի վերին շերտում արեգակնային ճառագայթումը կազմված է՝ 50% ինֆրակարմիր լույսից, 40% տեսանելի լույսից և 10% ուլտրամանուշակագույն լույսից[34]։ Մթնոլորտը կլանում է ուլտրամանուշակագույն ճառագայթման 70%-ը՝ հատկապես կարճալիք մասը[35]։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները իոնացնում են Երկրի մթնոլորտի վերին շերտը՝ ստեղծելով իոնոլորտ[36]։

Նշումներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Аббот Ч. Солнце / Перевод с английского Н. Я. Бугославской; под редакцией Е. Я. Перепелкина. — Москва—Ленинград: ОНТИ, 1936. — 462 с.
  • Солнечная система. В 2 томах / Под ред. Дж. Койпера; пер. с англ.; редактор тома В. А. Крат. — М.: Издательство иностранной литературы, 1957. — Т. 1 : Солнце. — 609 с.
  • Колтун М. М. Солнце и человечество. — М.: Детская литература, 1981. — 127 с. — 100 000 экз.
  • Степанян Н. Н. Наблюдаем Солнце. — М.: Наука, 1992. — 128 с. — ISBN 5-02-014358-8
  • Michael Stix The Sun. An Introduction. — 2nd Edition. — Springer, 2002. — ISBN 3-540-42886-0
  • Cohen, Richard (2010). Chasing the Sun: the Epic Story of the Star that Gives us Life. Simon & Schuster. ISBN 978-1-4000-6875-3.

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 19
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեգակ» հոդվածին։