Ցեֆալոսպորիններ

Բետտա-լակտամային հակաբիոտիկ

Ցեֆալոսպորիններ, β-լակտամային օղակ պարունակող հակաբիոտիկների խումբ, որոնք ստացվում են են ակրեմոնիա սնկից, որը նախկինում կոչվել ցեֆալոսպորիում[1]։

Ցեֆալոսպորիններ
Հակաբիոտիկների խումբ
Տեսակնմանատիպ կիրառությամբ կամ գործառույթով քիմիական նյութերի դաս և structural class of chemical entities?
Կենսաբանական թիրախՊենիցիլին կապող սպիտակուց
Որոշ ցեֆալոսպորինների կառուցվածքը

Ցեֆամիցինների հետ միասին կազմում են β-լակտամայինին հակաբիոտիկների ենթախմբերից մեկը՝ ցեֆեմները։ Ցեֆալոսպորինները հայտնաբերվել են 1945 թվականին և վաճառքի են հանվել 1964-ից[2]։

Հայտնաբերում

Աերոբ բորբոսը, որն արտադրում է ցեֆալոսպորին C հայտնաբերվել է իտալացի դեղագետ Ջուզեպպե Բրոցուի կողմից 1945 թվականի հուլիսին Սարդինիայի Կալյարի նավահանգստի մոտակայքում։

Կառուցվածք

Ցեֆալոսպորինները պարունակում են դիհիդրոթիազինի 6-անդամանի օղակ։ 3-րդ դիրքում տեղակայված խմբերը հիմնականում ապահովում են ֆարմակալոգիական հատկությունները, իսկ 7-րդ դիրքի խմբերը հակաբակտերիալ ակտիվությունը։ Սակայն առկան են բացառություններ[3]։

Կիրառում

Ցեֆալոսպորիններն օգտագործվում են իրենց նկատմամբ զգայուն բակտերիալ ինֆեկցոին հիվանդությունների կանխերգելման և բուժման նպատակով։ Առաջին սերնդի ցեֆալոսֆորինները հիմնականում ակտիվ են Գրամ-դրական բակտերիաների, օրինակ՝ ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ[4]։ Դրանք օգտագործվում են մաշկի, փափուկ հյուսվածքների և վիրաբուժական վարկների բուժման համար[5]։ Ցեֆալոսպորինների հաջորդող սերունդները ավելի բարձր ակտիվություն են ցուցաբերում Գրամ-բացասական բակտերիաների նկատմամբ, դիտվում է նաև Գրամ-դրականների նկատմամբ ակտիվության թուլացում[6]։

β-լակտամային օղակում առկա որոշակի տարբերությունների շնորհիվ ցեֆալոսֆորինները երբեմն կարող են օգտագործվել այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ալերգիա պենիցիլինների նկատմամբ։ Ցեֆալաոսֆորինների արտազատումը կատարվում է երիկամերով[4]։

Կողմնակի ազդեցություններ

Ցեֆալոսպորինների հաճախ հանդիպող (≥ 1% դեպքերում) կողմնակի ազդեցություններն են՝ փորլուծությունը, սրտխառնոցը, ցանը, ջրա-էլեկտրոլիտային հաշվեկշռի խանգարումները, ցավն ու բորբոքումը ներարկման տեղում։ Հազվադեպ հանդիպող կողմնակի (0.1–1% դեպքերում) էֆեկտներն են՝ փսխումը, գլխացավը, գլխապտույտը, բերանի և հեշտոցի կանդիդոզը, կեղծ թաղանթային կոլիտը, սուպերինֆեկցիաները, էոզինոֆիլիան,նեֆրոտոքսիկությունը, նեյտրոպենիան, թրոմբոցիտոպենիան և ջերմության բարձրացումը։

Ցեֆալոսպորինները կարող են առաջացնել խաչաձև ալերգիկ ռեակցիաներ այլ բետա լակտամային հակաբիոտիկների հետ[6]։

Որոշ ցեֆալոսպորիններ կարող են առաջացնել դիսուլֆիրամին նման ազդեցություն (բարձրացնում են զգայունությւոնը էթանոլի նկատմամբ), ինչպես նաև կարող են բերել հիպոպրոթրոմբինեմիայի[7][8]։ Դրանց խմբին են պատկանում լատամոքսեֆը (մոքսալակտամ), ցեֆենօքսիմը, ցեֆոպերազոնը, ցեֆամանդոլը, ցեֆմետազոլը և ցեֆոտետանը։ Սրա հավանական պատճառը կարող է լինել այս ցեֆելաոսպորինների կառուցվածքում առկա N-մեթիլթիոտետրազոլի կողմնային շղթան, որը արգելակում է վիտամին K էպոքսիդ ռեդուկտազ ֆերմենտը (հիպոպրոթրոմբինեմիա) և ալդեհիդ դեհիդրոգենազ ֆերմենտը (էթանոլի տանելիության նվազում)[9]։ Այպիսով, ալկոհոլի և ցեֆալոսպորինների զուգակցումը հակացուցված է և ծանր դեպքերում կարող բերել մահվան[10]։

Ազդման մեխանիզմ

Ցեֆալոսպորինները, որոնք մանրէասպան հակաբիտիկներ են, այլ β-լակտամայինին հակաբիոտիկների նման ընկճում են բակտերիալ բջջապատի պեպտիդոգլիկանների սինթեզը։ Պեպտիդոգլիկանները կարևոր նշանակություն ունեն բջջապատի ամբողջականության պահպանման համար։ Պեպտիդոգլիկանների տրանսպեեպտիդացման պրոցեսի վերջին փուլը կատարում են պենիցիլին-կապող սպիատակուցները (ՊԿՍ)։ Ցեֆալոսպորինները իրենց β-լակտամայինին օղակով նմանակում են պետտիդոգլիկանի D-Ala-D-Ala հատվածին և կապվում են պենիցիլին-կապող սպիատակուցներին՝ անդարձելի ընկճելով տրանսպեպտիդացման պրոցեսը և բջջապատի սինթեզը[11]։

Կայունություն

Ցեֆալոսպորինների նկատմամբ կայունությունը զարգանում է կա՛մ առկա ՊԿՍ-ների նկատմամբ խնամակցության նվազմամբ կամ β-լակտամայինին օղակի նկատմամբ անզգայուն ՊԿՍ-ների սինթեզով։ Համեմատած այլ β-լակտամային հակաբիոտիկների առավել կայուն են β-լակտամազի նկատմամբ։ Citrobacter freundii-ի, Enterobacter cloacae-ի, Neisseria gonorrhoeae-ի, and Escherichia coli որոշ շտամներ ձեռք են բերել կայունություն ցեֆալոսպորինների նկատմամբ։ Morganella morganii-ի, Proteus vulgaris-ի, Providencia rettgeri-ի, Pseudomonas aeruginosa-ի, Serratia marcescens-ի and Klebsiella pneumoniae-ի որոշ շտամներ զարգացրել են տարբեր աստիճանների կայունություն ցեֆալոսպաորինների նկատմամբ[12][13]։

Դասակարգում

Ցեֆալոսպորինները պայմանականորեն բաժանվում են 5 սերունդների։ Ամեն հաջորդ սերունդ ունի ավելի բարձր ակտիվություն Գրամ-բացասական մանրէների նկատմամբ, իսկ Գրամ-դրակաների նկատմամբ ակտիվությունը սովորաբար նվազում է[14]։

Առաջին սերունդ

Ցեֆալոտին, ցեֆազոլին, ցեֆալեքսին, ցեֆապիրին, ցեֆրադին։

Երկրորդ սերունդ

Ցեֆօքսիտին, ցեֆուրօքսիմ, ցեֆակլոր, ցեֆպրոզիլ և ցեֆմետազոլ։

Երրորդ սերունդ

Ցեֆտազիդիմ, ցեֆտրիաքսոն, ցեֆոտաքսիմ, ցեֆոպերազոն։

Չորրորդ սերունդ

Ցեֆեպիմ, ցեֆպիրոմ։

Հինգերրորդ սերունդ

Ցեֆտոբիպրոլ (զևտերա)։

Ակտիվություն

1-ին-4-րդ սերունդների ցեֆալոսպորինները անարդյունավետ են հետևյալ մանրէների նկատմամբ[15].

5-րդ սերնդի ցեֆալոսպորինները ակտիվ են MRSA-ի, լիստերիայի և Enterococcus faecalis-ի նկատմամբ[15][16]։

Սերունդ
ԱնվանումՆկարագիր
ՀիմնականՎաճառքային անվանում
1Ցեֆալեքսին

(Cefalexin)

Կեֆլեքս (Keflex)Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Ակտիվ են պենիցիլինազ արտադրող, մեթիցիլին-զգայուն ստրեպտոկոկերի և ստաֆիլակոկերի նկատմամբ (սակայն չեն համարվում առաջին ընտրության դեղեր նշված վարակների բուժման համար)։ Ակտիվ չեն մեթիցիլին-կայուն ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ[6]։

Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. Ակտիվ են Proteus mirabilis-ի, Escherichia coli որոշ շտամների և Klebsiella pneumoniae-ի նկատմամբ։ Չունեն ակտիվություն Bacteroides fragilis-ի, Pseudomonas-ի, Acinetobacter-ի, Enterobacter-ի, ինդոլ-դրական Proteus-ի և Serratia-ի նկատմամբ[6]։

Ցեֆադրoքսիլ

(Cefadroxil)

Դուրիցեֆ (Duricef)
Ցեֆազոլին

(Cefazolin)

Անցեֆ, Կեֆզոլ

(Ancef, Kefzol)

Ցեֆապիրին

(Cefapirin)

Ցեֆադրիլ (Cefadryl)
Ցեֆացետրիլ

(Cefacetrile)

Ցեֆալոգլիցին

(Cefaloglycin)

Ցեֆալոնիում

(Cefalonium)

Ցեֆալորիդին

(Cefaloridine)

Ցեֆալոտին

(Cefalotin)

Կեֆլին (Keflin)
Ցեֆատրիզին

(Cefatrizine)

Ցեֆազաֆլուր

(Cefazaflur)

Ցեֆազեդոն

(Cefazedone)

Ցեֆրադին

(Cefradine)

Վելոսեֆ (Velosef)
Ցեֆօքսադին

(Cefroxadine)

Ցեֆտեզոլ

(Ceftezole)

2Ցեֆուրօքսիմ

(Cefuroxime)

Ալտացեֆ, Զեֆու Զինատ, Զինացեֆ, Ցեֆտին, Բիոֆուրօքսիմ, Քսորիմաքս (Altacef, Zefu, Zinnat, Zinacef, Ceftin, Biofuroksym[17], Xorimax)Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Ավելի ցածր քան առաջին սերունդը։

Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. Ավելի ակտիվ են, քան նախորդ սերունդը։ Ակտիվ են Haemophilus influenzae-ի, Enterobacter aeogenes-ի, որոշ Neisseria-ների և Klebsiella pneumoniae-ի նկատմամբ։

Ցեֆպրոզիլ

(Cefprozil)

Ցեֆզիլ (Cefzil)
Ցեֆակլոր

(Cefaclor)

Ցեկլոր, Դիստակլոր, Կեֆլոր Ռանիկլոր

(Ceclor, Distaclor, Keflor, Raniclor)

Ցեֆոնիցիդ

(Cefonicid)

Մոնոցիդ (Monocid)
Ցեֆուզոնամ

(Cefuzonam)

Ցեֆամանդոլ

(Cefamandole)

(2)Ցեֆօքսիտին

(Cefoxitin)

Մեֆօքսին (Mefoxin)Ցեֆամիցինները երբեմն դասակարգվում են որպես 2-րդ սերնդի ցեֆալոսպորիններ։
Ցեֆոտետան

(Cefotetan)

Ցեֆոտան (Cefotan)
Ցեֆմետազոլ

(Cefmetazole)

Զեֆազոն (Zefazone)
Ցեֆմինօքս

(Cefminox)

Ցեֆբուպերազոն

(Cefbuperazone)

Ցեֆոտիամ

(Cefotiam)

Պանսպորին (Pansporin)
Լորակարբեֆ

(Loracarbef)

Լորաբիդ (Lorabid)Ցեֆակլորի կարբացեֆեմային անալոգն է։
3Ցեֆդինիր

(Cefdinir)

Սեֆդին, Զինիր, Օմնիցեֆ, Կեֆնիր

(Sefdin, Zinir, Omnicef, Kefnir)

Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Այս խմբի որոշ ներկայացուցիչներ հատկապես նրանք, որոնք օգտագործվում են մարսողական ճանապարհով ունեն իջած ակտիվություն Գրամ-դրական օրգանիզմների նկատմամբ։

Ստաֆիլակոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ ակտիվությունը ավելի ցածր է, քան առաջին և երկրորդ սերունդներինը[18]։

Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. 3-րդ սերնդի ցեֆալոսպորինները ունեն ազդեցության լայն ոլորտ Գրամ-բացասական օրգանիզմների նկատմամբ։ Հատկապես արդյունավետ են հիվանդանոցային վարակների բուժման համար, սակայն բետա լակտամազ ֆերեմնտ ունեցող բակտերիաների շտամների քանակի մեծացումը նվացեցնում է այս սերնդի հակաբիոտիկների կլինիկական օգտագործումը։ Թափանցում են նաև արյուն-ուղեղային պատնեշով, որը նրանց արդյունավետ է դարձնում պնևմոկոկերով, մենինգոկոկերով, H. influenzae-ով, զգայուն E. coli-ով, Klebsiella-ով և պենցիլին-կայուն N. gonorrhoeae-ով հարուցաված մենինգիտների բուժման համար։ 2012-թվականի օգոստոսից սկսած ԱՄՆ-ում ցեֆտրիաքսոնը համրվում է գոնորեայի բուժման հիմնական պրեպարատ (ազիթրոմիցինի կամ դօքսիցիկլինի հետ զուգակցված քլամիդիոզի բուժման համար)։ Ցեֆիքսիմն այլևս չի հավարվում առաջին շարքի պերեպարատ, քանի որ բարձրացել է դրա նկատմամբ բակտերիաների կայունությունը[19]։

Ցեֆտրիաքսոն(Ceftriaxone)Ռոցեֆին (Rocephin)
Ցեֆտազիդիմ

(Ceftazidime)

Մեզատ, Ֆորտում, Ֆորտազ (Meezat, Fortum, Fortaz)
Ցեֆիքսիմ

(Cefixime)

Ֆիքս, Զիֆի, Սուպրաքս (Fixx, Zifi, Suprax)
Ցեֆպոդօքսիմ

(Cefpodoxime)

Վանտին, PECEF, Սիմպլիցեֆ

(ՍVantin, PECEF, Simplicef)

Ցեֆտիոֆուր

(Ceftiofur)

Նաքսացել, Էքսցենել

(Naxcel, Excenel)

Ցեֆոտաքսիմ

(Cefotaxime)

Կլաֆորան (Claforan)
Ցեֆտիզօքսիմ

(Ceftizoxime)

Ցեֆիզօքս (Cefizox)
Ցեֆդիտորեն

(Cefditoren)

Զոստոմ-Օ (Zostom-O)
Ցեֆտիբութեն

(Ceftibuten)

Ցեդաքս (Cedax)
Ցեֆովեցին

(Cefovecin)

Կոնվենիա (Convenia)
Ցեֆդալօքսիմ

(Cefdaloxime)

Ցեֆկապեն

(Cefcapene)

Ցեֆետամետ

(Cefetamet)

Ցեֆմենօքսիմ

(Cefmenoxime)

Ցեֆոդիզիմ

(Cefodizime)

Ցեֆպիմիզոլ

(Cefpimizole)

Ցեֆտերամ

(Cefteram)

Ցեֆտիոլեն

(Ceftiolene)

Ցեֆոպերազոն

(Cefoperazone)

Ցեֆոբիդ (Cefobid)
(3)Լատամօքսեֆ

(Latamoxef )

Օքսացեֆեմ է, որը երբեմն դասվում է 3-րդ սերնդի ցեֆալոսպորինների շարքին։
4Ցեֆեպիմ

(Cefepime)

Մաքսիպիմ (Maxipime)Ակտիվությունը Գրամ-դրականների նկատմամբ. Առաջին սերնդի հետ համեմատած ունեն գրեթե նույն ակտիվությունը Գրամ-դրական բակտերիաների նկատմամբ։

Ակտիվությունը Գրամ-բացասականների նկատմամբ. 4-րդ սերնդի ցեֆալոսպորինները ներքին աղեր են և կարող են թափանցել Գրամ-դրական բակտերիաների արտաքին թաղանթով[20]։ Ունեն ավելի բարձր կայունություն բետա-լակտամազի նկատմամբ, քան նախորդ սերունդները։ Շատերը կարող են օգտագործվել մենինգիտի բուժման հմաար։ Ակտիվ են նաև կապտաթարախային ցուպիկի նկատմամբ[6]։

Ցեֆիդերոկոլ

(Cefiderocol)

Ֆետրոժա (Fetroja)
Ցեֆքինոմ

(Cefquinome)

Ցեֆկլիդին

(Cefclidine)

Ցեֆլուպրենամ

(Cefluprenam)

Ցեֆոսելիս

(Cefoselis)

Ցեֆոզոպրան

(Cefozopran)

Ցեֆպիրոմ

(Cefpirome)

Ցեֆրոմ (Cefrom)
(4)Ֆլոմօքսեֆ

(Flomoxef)

Օքսացեֆեմ է, որն երբեմն դասվում է 4-րդ սերնդի ցեֆալոսպորինների շարքին։
5Ցեֆտարոլին

(Ceftaroline)

Ցեֆտոբիպրոլը ակտիվ է կապտաթարախային ցուպիկի նկատմամբ և դրա հանդեպ կայունունությունը առաջանում է բավականին ուշ։ Ցեֆտարոլինը ի տարբերություն ցեֆտոբիպրոլի ակտիվ չէ կապտաթարախային ցուպիկի, վանկոմիցին-կայուն էնտերոկոկերի նկատմամբ[21]։ Ցեֆտոլոզամն օգտագործվում է ներորովայնային և միզուղիների ծանրացած վարակների բուժման նպատակով։ Այն զուգակցվում է բետա լակտամազի արգելակիչ տազոբակտամի հետ[22][23][24][25][26]։
Ցեֆտոլոզան

(Ceftolozane)

Զերբաքսա (Zerbaxa)
Ցեֆտոբիպրոլ

(Ceftobiprole)

?Ցեֆալորամ

(Cefaloram)

Այս ցեֆալոսպորինները դեռևս դասակարգված չեն։
Ցեֆապարոլ

(Cefaparole)

Ցեֆկանել

(Cefcanel)

Ցեֆեդրոլոր

(Cefedrolor)

Ցեֆեմպիդոն

(Cefempidone)

Ցեֆետրիզոլ

(Cefetrizole)

Ցեֆիվիտրիլ

(Cefivitril)

Ցեֆմատիլեն

(Cefmatilen)

Ցեֆմեպիդիում

(Cefmepidium)

Ցեֆօքսազոլ

(Cefoxazole)

Ցեֆրոտիլ (Cefrotil)
Ցեֆսումիդ

(Cefsumide)

Ցեֆտիօքսիդ

(Ceftioxide)

Ցեֆուրացետիմ

(Cefuracetime)

Նիտրոցեֆին (Nitrocefin)

Պատմություն

Ցեֆալոսպորիներն առաջին անգամ ստացել է իտալացի դեղագետ Ջուզեպպե Բրոցուին՝ ակրեմոնիա սնկից 1945 թվականին Սարդինիայում[27]։ Նա նկատել է, որ այս սնկի կուլտուրաները արտադրում են տիֆի հարուցչին ոչնչացնող ակտիվ նյութեր։ Գայ Նյուտոնը և Էդվարդ Աբրահամը Օքսֆորդի համալսարնում առաջին անգամ անջատել են ցեֆալոսպորին C-ն։ Ցեֆալոսոպրին C-ից անջատել են ցեֆալոսպորինի կորիզը՝ 7-ամինոցեֆալոսպորինաթթուն, որը 6-ամինոպենիցլինաթթվի անալոգն էր, բայց չուներ էական կլինիկակակն նշանակություն։ 1964 թվականին Eli Lilly and Company դեղագիտական ընկերությունը 7-ամինոցեֆալոսպորինաթթվի կողմնային շղթաների մոդիֆիկացիայի արդյունքում ստացել է խմբի առաջին հակաբիոտիկը՝ ցեֆալոտինը։

Ծանոթագրություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցեֆալոսպորիններ» հոդվածին։