Փիթեր Գիլմոր

Փիթեր Հոուարդ Գիլմոր (անգլ.՝ Peter Howard Gilmore [ˈpitəɹ ˈhaʊəɹd ˈgɪlmɔɹ], մայիսի 24, 1958(1958-05-24)[1] կամ դեկտեմբերի 14, 1956(1956-12-14), Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), Սատանայի եկեղեցու քրմապետ։ Փիթեր Գիլմորը ծնվել ու մեծացել է Նյու Յորքում։ Պատանեկության հասակում նա հաճախ է այցելել Դժոխային խոհանոց թաղամասն, իսկ 1980 թվականին, տեղափոխվել ու բնակություն է հաստատել այնեղ։ Տասներեք տարեկան հասակում նա ընթերցեց Սատանայի աստվածաշունչն ու Սատանայի եկեղեցին նկարագրեց որպես «մոտիվացնող փիլիսոփայական ուժ իր կյանքում»[2]։

Փիթեր Հոուարդ Գիլմոր
Peter Howard Gilmore
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1956(1956-12-14) (67 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Կրոնսատանիզմ
Մասնագիտությունկոմպոզիտոր և գրող
ԱշխատանքՔրմապետ
ԳործունեությունԼաՎեյան սատանիզմ
ԱմուսինՓեգի Նադրամիա
Կայքchurchofsatan.com
 Peter Gilmore (high priest) Վիքիպահեստում

Գործունեություն

Երկար ժամանակ եղել է Սատանայի եկեղեցու անդամ, միաժամանակ հանդիսանալով դեթ մետալ ժանրի «Acheron» սատանիստական ռոք խմբի անդամ, 2001 թվականին Բլանշ Բարթոնը՝ Անտոն ԼաՎեյի (կազմակերպության հիմնադիր, ով մինչև կյանքի վերջը (1997) հանդիսացել է եկեղեցու քրմապետ) կինը, Վինսենթ Քրոուլիի Սատանայի եկեղեցու քրմապետի դերը ստանձնելու առաջարկի պաշտոնական մերժումից հետո, պաշտոնական կերպով քրմապետի հաստիքն իր լիազորությամբ հանձնում է Գիլմորին և նրա կնոջը՝ Փեգի Նադրամիային։

Որպես Սատանայի եկեղեցու ներկայացուցիչ, Փիթեր Գիլմորը սատանիզմի վերաբերյալ շատ ռադիո և հեռուստատեսային հարցազրույցների մասնակցեց, ինչպիսիք են օրինակ՝ The History Channel-ը, BBC-ն, Syfy Universal-ը, Բոբ Լարսոնի քրիստոնեական ռադիոհաղորդումը և այլն[2]։

1989 թվականին, կնոջ՝ Փեգի Նադրամիայի հետ, հեղինակեցին «Սև Բոց» սատանայական ամսագիրը, որը մինչև օրս էլ հրատարակվում է։ 2005 թվականին դարձել է ԼաՎեյան սատանիզմի «Սատանայի աստվածաշունչ» գրքի նոր ներածության հեղինակը[3], իսկ նրա սատանիզմի մասին պատմող հոդվածը ներառվել է «Կրոնի և բնության հանրագիտարան»-ում։

Մատենագիտություն

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Հարցազրույց անգլերեն լեզվով
Նախորդող՝
Անտոն ԼաՎեյ
Սատանայի եկեղեցու քրմապետ
2001 - ներկա
Հաջորդող՝
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Գիլմոր» հոդվածին։