Փիթեր Փեն (ֆիլմ, 2003)
«Փիթեր Փեն» (անգլ.՝ Peter Pan), Ջեյմս Մեթյու Բարրիի՝ Փիթեր Փենի մասին պատմող ստեղծագործության էկրանավորումը, որը նկարահանել է ռեժիսոր Պ. Հոգանը։ Մի փոքր ազատ վերապատմում է դասական պատմությունը մի տղայի մասին, որը չի ցանկանում դառնալ չափահաս։
Սյուժե
Դարլինգների ընտանիքի երեխաները շատ համերաշխ են ապրում, ավագ քույրը մշտապես խաղում է եղբայրների հետ, սովորաբար մարմնավորելով ծովահենների, հեքիաթներ է պատմում։ Բայց մեծահասակները որոշում են, որ դստեր հասունանալու ժամանակն է, նա պետք է թողնի մանկական հիմարությունները և պատրաստվի չափահաս աղջկա ու հարսի կյանքին։ Վենդին և տղաները շատ վշտացած են, բայց հանկարծ նրանց հնարավորություն է տրվում երկարացնել մանկությունը՝ կախարդական տղայի՝ Փիթեր Փենի հետ թռչելով Նևերլենդ կղզի։ Այդ կղզում ապրում են ոչ միայն կորած տղաներ, քաջ հնդիկներ և խորհրդավոր ջրահարսեր, այլ նաև ծովահեններ՝ կապիտան Ջեյմս Հուկի գլխավորությամբ, որի հետ մենամարտի ժամանակ Փիթերը կտրել էր նրա աջ ձեռքը։
Վենդին սիրահարվում է Փիթերին, և նա, կարծես թե, փոխադարձաբար սիրում է նրան, բայց հանկարծ պարզվում է, որ Փիթերի համար նրանց հարաբերությունները պարզապես խաղ են, նա ոչ մի զգացմունք չգիտի և չի ուզում իմանալ։ Վենդին արտասվելով փախչում է։ Մինչդեռ դժբախտ նավապետ Հուկը տառապում է միայնությունից, որը նույնպես քաջատեղյակ է Պենի անզգայությանը։ Ծովահենը նեղացած աղջկա առաջարկում է տեղ իր նավում, և նա որոշում է սպանել Փիթերին, որպեսզի ընդմիշտ ազատվի նրանից։
Բայց նրա հույսերն ապարդյուն են, և Փիթերի հետ վերջին մենամարտում, որին օգնում է Վենդիի սերը, Հուկին ուտում է կոկորդիլոսը։ Վենդին եղբայրների ու Փիթերի տղաների հետ վերադառնում է իր տուն, որտեղ նրանց վաղուց ու անհույս սպասում էին ծնողները։ Նրանք հրավիրում են նաև Փիթերին, բայց նա, որքան էլ տխուր լիներ, հրաժեշտ է տալիս Վենդիին ու ընկերներին, և այնուամենայնիվ, մնում նույնը՝ հավերժական տղա։
Դերերում
Դերասան | Դեր |
---|---|
Ջերեմի Սամփթեր | Փիթեր Փեն |
Ջեյսոն Այզեքս | Ջեյմս Հուկ | միստր Դարլինգ/նավապետ
Ռեյչել Հյորդ-Վուդ | Վենդի Դարլինգ |
Լյուդիվին Սանիե | Դին-Դին |
Լինն Ռեդգրեյվ | մորաքույր Միլիսենտ |
Օլիվիա Ուիլյամս | միսիս Դարլինգ |
Ռիչարդ Բրիրս | Սմի |
Սաֆրոն Բերոուզ | չափահաս Վենդի/պատմող |
Պրիքվել
2016 թվականի մայիսի 11-ին Deadline հրատարակությունը հայտարարել է «Փիթեր Փենի» պրիքվելի մասին։ Հայտարարվել է, որ նախագծի ռեժիսոր է նշանակվել Բրենդա Չեպմենը։ Ֆիլմը միաժամանակ նաև «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմի պրիքվելն է, քանի որ սյուժեի համաձայն՝ Ալիսան և Փիթերը եղբայր և քույր են։ Նրանց ծնողների դերերը բաժին են հասել Անջելինա Ջոլիին և Դևիդ Օյելոուոյին[11][12]։
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթեր Փեն (ֆիլմ, 2003)» հոդվածին։ |