Փիթ Փոսթլեթուեյթ

Փիթ Փոսթլեթուեյթ (անգլ.՝ Pete Postlethwaite, փետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2] կամ փետրվարի 16, 1946(1946-02-16)[3], Ուորինգտոն, Անգլիա[4] - հունվարի 2, 2011(2011-01-02)[5][6], Շրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան։

Փիթ Փոսթլեթուեյթ
Ծնվել էփետրվարի 7, 1946(1946-02-07)[1][2] կամ փետրվարի 16, 1946(1946-02-16)[3]
ԾննդավայրՈւորինգտոն, Անգլիա[4]
Մահացել էհունվարի 2, 2011(2011-01-02)[5][6] (64 տարեկան)
Մահվան վայրՇրուսբերի, Shropshire, Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԲրիստոլ Օլդ Վիկ թատերական դպրոց և St Mary's University, Twickenham?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան, բնավորության դերասան և թատրոնի դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն և կարիերա

Փիթ Փոսթլեթուեյթը ծնվել է 1946 թ. Անգլիայի Չեշիր կոմսության Ուորրինգտոն քաղաքում։ Ստացել է կաթոլիկ դաստիարակություն և մանուկ ժամանակ ցանկացել է դառնալ հոգևորական։ Երկար տարիներ աշխատել է որպես ուսուցիչ։

Հարազատ քաղաքի դրամատիկ դպրոց ընդունվելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։ Առաջին մեծ դերը կինոյում 1988 թ. «Հեռու ձայներ, հանգած կյանքեր» ֆիլմում էր։

1994 թ. առաջադրվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում «Հանուն հոր» ֆիլմի համար[8]։

Դերասանը մեծ սեր ուներ ծխախոտի հանդեպ և շատ էր ծխում, ինչի հետևանքով 1990 թվականին նրա մոտ հայտնաբերվում է թոքերի քաղցկեղ։ Մահացել է 2011 թ. հունվարի 2-ին քաղցկեղից։ Արդեն հետմահու նա առաջադրվեց Բրիտանական «BAFTA» կինոմրցանակին տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Բեն Աֆլեքի «Գողերի քաղաքը» ֆիլմի համար։

Ֆիլմագրություն

Խաղացել է 90-ից ավելի ֆիլմերում, հաջողությամբ խաղալով ինչպես երկրորդական, այնպես էլ գլխավոր դերեր, որոնցից են.

տարիֆիլմռեժիսորդերասաններ
1988«Հեռու ձայներ, հանգած կյանքեր»Թերենս Դևիս
1988«Սպանել հոգևորականին»Ագնեշկա ՀոլլանդՔրիստոֆեր Լամբեր
Թիմ Ռոտ
Էդ Հարիս
1990«Գանձերի կղզին»Ֆրեյզեր ՀեսթոնՉառլթոն Հեսթոն
Քրիստիան Բեյլ
Օլիվեր Ռիդ
Քրիստոֆեր Լի
1990«Համլետ»Ֆրանկո ՁեֆֆիրելլիՄել Գիբսոն
Գլեն Քլոուզ
Ալան Բեյթս
Հելենա Բոնեմ Քարթեր
1992«Օտարը 3»Դևիդ ՖինչերՍիգուրնի Ուիվեր
Լանս Հենրիկսեն
1992«Ջրի մոտ»Սթիվեն ՋիլենհալՋերեմի Այրոնս
Իթան Հոուք
1992«Վերջին մոհիկանը»Մայքլ ՄանԴանիել Դեյ-Լյուիս
1993«Հանուն հոր»Ջիմ ՇերիդանԴանիել Դեյ-Լյուիս
Էմմա Թոմփսոն
1995«Կասկածելի անձինք»Բրայան ՍինգերՔևին Սփեյսի
Չեզզ Պալինտերի
Գաբրիել Բըռն
Բենիսիո Դել Տորո
Սթիվեն Բոլդուին
Քևին Պոլակ
1996«Վիշապի սիրտը»Ռոբ ՔոենՇոն Քոնների
Դենիս Քուեյդ
1996«Ռոմեո+Ջուլիետա»Բազ ԼուրմանԼեոնարդո ԴիԿապրիո
Կլեր Դենս
Պոլ Սորվինո
1997«Յուրայի դարաշրջանի արգելոցը 2. Կորած աշխարհ»Սթիվեն ՍփիլբերգՋեֆ Գոլդբկյում
Ջուլիանա Մուր
Վինս Վոն
Ռիչարդ Աթենբորոու
1997«Սրիկա»Մացեյ ԴեյչերԹիլ Շվայգեր
Ջոն Հյորտ
1997«Ամիսթադ»Սթիվեն ՍփիլբերգՄորգան Ֆրիման
Էնթոնի Հոփքինս
Ստելլան Սկարսգարդ
1999«Ալիսը հրաշքների աշխարհում»Նիկ ՈւլլինգՎուպի Գոլդբերգ
Քրիստոֆեր Լլոյդ
Բեն Քինգսլի
Մարտին Շին
Պիտեր Ուստինով
2001«Նավային նորություններ»Լասե ՀալսթրյոմՔևին Սփեյսի
Քեյթ Բլանշետ
Ջուլիանա Մուր
Ջուդի Դենչ
2003«Ավերված քաղաք»Բրյուս Պիտտման
2005«Նվիրված այգեպանը»Ֆեռնանդո ՄեյրելեսՌալֆ Ֆայնս
Ռեյչել Վայս
2005«Խավար ջուր»Ուոլտեր ՍալլեսՋենֆիեր Քոնելի
Թիմ Ռոտ
2009«Սողոմոն Քեյն»Մայքլ ԲասսետՄաքս ֆոն Սյուդով
Ջեյսոն Ֆլեմինգ
2010«Սկիզբ»Քրիստոֆեր ՆոլանԼեոնարդո ԴիԿապրիո
Թոմ Բերինջեր
Մայքլ Քեյն
2010«Տիտանների ճակատամարտը»Լուի ԼետերյեՌալֆ Ֆայնս
Լիամ Նիսոն
Ջեյսոն Ֆլեմինգ
2010«Գողերի քաղաքը»Բեն ԱֆլեքԲեն Աֆլեք

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փիթ Փոսթլեթուեյթ» հոդվածին։