Փհաջու

Փհաջու (կոր.՝ 파주시, 坡州市, Paju-si), քաղաք Հարավային Կորեայի Գյոնգի նահանգում։ Քաղաքը գտնվում է հայտնի Փհանմունջոմ վայրից մի փոքր հարավ, որտեղ ստորագրվել է Կորեական պատերազմի ժամանակ հրադադարի մասին համաձայնագիր։ Քանի որ Փհաջուն գտնվում է ԿԺԴՀ-ի հետ սահմանին, այստեղ տեղակայված են մի քանի խոշոր զորամիավորումներ, այդ թվում՝ ամերիկյան բանակի բազաները։ 2002 թվականին Փհաջուում բացվել է երկրի ամյոնահյուսիսային Թորասան երկաթուղային կայարանը։

Փհաջու
Տեսակcity of South Korea? և մեծ քաղաք
Երկիր Հարավային Կորեա
ՎարչատարածքԳյոնգի
Մակերես672,56 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

Ժամանակակից Փհաջուի տարածքում բնակավայրի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 475 թվականով։ Այդ ժամանակ այս տարածքը մտնում էր Գոգուրետ պետության կազմի մեջ, և այստեղ էր գտնվում «հյոն» կարգավիճակի վարչական միավոր Սուլիխոլը (Սուլիխոլխեն)։ 757 թվականին վարչական բարեփոխումից հետո (արդեն Սիլլա պետության կազմում) Սուլիհոլը փոխել է իր անունը Փոնսոն (Փոնսոնխեն)։ Գորյո դինաստիայի օրորք՝ 1174 թվականին, անունը փոխվել է Սովոն (Սովոնհյոն)։ 1393 թվականին հյոն Սուվոնի բազայի վրա կազմավորվել է Սավոն գավառը (գուն), որը 1398 թվականին Չոսոն դինաստիայի օրոք վերանվանվել է Վոնփհեն։ 1414 թվականին դրան է միացել Կյոհա ավանը։ 1459 թվականին Փհաջուն ստացել է ներկայիս անվանումը և «մոկ» կարգավիճակը։ 1895 թվականին Փհաջուն ստացել է շրջանի (գուն) կարգավիճակ։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1996 թվականին։ Փհաջուի մոտ է գտնվում հայտնի Փհանմունջոմ քաղաքը, որտեղ 1953 թվականին ստորագրվել է Կորեական պատերազմի զինադադարի պայմանագիրը[1]։

Վարչական բաժանում

Փհաջուն վարչականորեն բաժանված է 4 իփ, 9 մյոոն և 7 տոն (դոն)[2]։

ՇրջանՀանգուլՄակերես, կմ²Բնակչություն, մարդՆերքին բաժանում
Ունդջոն իլդոն운정1동9,9346 688
Ունդջոն իդոն운정2동3,9263 340
Ունդջոն սամադոն운정3동5,9169 753
Կիմչհոն իլդոն금촌1동4.522 010
Կիմչհոն իդոն금촌2동2,731 777
Կիմչհոն սամդոն금촌3동12,826 028
Կյոհա դոն교하동36,87 623
Մունսան իփ문산읍47,347 38610 ռի
Ջորի իփ조리읍27,428 6677 ռի
Փհադջու իփ파주읍32,214 1787 ռի
Բոփվոն իփ법원읍73,19 97910 ռի
Թհանխեն մյոն탄현면61,7213 18611 ռի
Գվանտխան մյոն광탄면65,410 7609 ռի
Ուոլլոն մյոն월롱면27,19 0495 ռի
Փհափհեն մյոն파평면41,83 7217 ռի
Ջոքսոն적성면88,97 08516 ռի
Կուննե մյոն군내면43,27 ռի
Ջանդան մյոն장단면33,97329 ռի
Ջինս մյոն진동면43,15 ռի
Ջինս մյոն진서면9,13 ռի

Աշխարհագրություն

Գտնվում է Հարավային Կորեայի հյուսիսում՝ Հյուսիսային Կորեայի հետ սահմանի մոտ։ Հարավում սահմանակից է Կոյանին, արևելքում՝ Յանջուին, հարավում՝ Կիմպհոյին։ Արևմուտքից այն ողողում է Դեղին ծովը։

Զբոսաշրջություն և տեսարժան վայրեր

Մշակութային։
  • «Յուլգոկ» մշակութային փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հոկտեմբերին։ Ծրագրում՝ բանահյուսական խմբերի ելույթներ, ժողովրդական արհեստների ցուցահանդեսներ, տոնավաճառ[3]։
  • Օդապարուկների փառատոն՝ անցկացվում է ամեն տարի հունվարի կեսերին` ի պատիվ Կորեայի միավորման[4]։
Բնական։
  • Չանջիսան՝ լեռ, որի վրա գտնվում են քարից փորագրված երկու բուդդաներ[5]։
  • Կամաքսան լեռ՝ այստեղ կա բարձր ջրվեժ, լեռնային տուրիզմով զբաղվելու երթուղիներ են դրված[6]։
Պատմական։
  • «Իմջինգակ» հուշահամալիր՝ կառուցվել է 1950-53 թվականների Կորեական պատերազմի իրադարձությունների պատվին[7]։
  • Միավորման աստղադիտարան՝ գտնվում է Հյուսիսային Կորեայի հետ սահմանից 460 մետր հեռավորության վրա գտնվող լեռան վրա։ Աստղադիտարանի օպտիկական գործիքներն ուղղված են դեպի Հյուսիսային Կորեա։ Աստղադիտարանը բաց է զբոսաշրջիկների համար[8]։

Քույր քաղաքներ

Քաղաքի վարչակազմը կապեր է հաստատել հետևյալ քույր քաղաքների հետ[9]։

Երկրի ներսում։
Արտերկիր։

Խորհրդանիշներ

Ինչպես Հարավային Կորեայի մնացած քաղաքներն ու գավառները, Փհաջուն ունի մի շարք խորհրդանիշներ[10]

  • Ծառ՝ գինկգո՝ մարմնավորում է բարգավաճումը և ձգտումը զարգացնել Փհաջուն՝ որպես ապրելու խաղաղ և հարմարավետ վայր։
  • Թռչուն՝ աղավնի՝ խորհրդանշում է խաղաղությունն ու անվտանգությունը։
  • Ծաղիկ՝ զարդենի՝ խորհրդանշում է քաղաքի բնակիչների կյանքի միավորումն ու ներդաշնակությունը։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փհաջու» հոդվածին։
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան