Փշատերև անտառներ

Փշատերև անտառ, անտառ, որը բաղկացած է մեկ կամ մի քանի տեսակի փշատերև ծառերից՝ սոճիներից, եղևնիներից, խեժափիչներից։

Տարածություն

Տայգան աշխարհի քարտեզի վրա
Լեռնային փշատերև անտառ Կանադայի արևմուտքում.
Եղևնիների անտառ Լատվիայում

Փշատերև անտառների բնակատեղին տայգայի ցուրտ բնակալիմայական զոնան է, որը տարածվում է Եվրասիայի հյուսիսում և Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսից սահմանակից է տունդրային, երբեմն մտնելով անդրբևեռային շրջան, հարավում տարածվում է մինչև խառը անտառներ, անտառատափաստաններ և տափաստաններ։ Հարավային սահամանը հասնում է մինչև 42 զուգահեռականին՝ ճապոնական Հոնսյու կղզուն։ Համեմատաբար տաք վայրերում փշատերև անտառները համատարած չեն, ձևավորելով անտառային զանգվածներ և էկոշրջաններ։ Շատ փշատերև անտառներ կան հարավում՝ չափավոր գոտում, հարավ-արևելքում՝ Հյուսիսային Ամերիկայում և Եվրասիայում։ Արևադարձային գոտիներում, օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում, Ավստրալիայում, ավելի քիչ են տարածված, հիմնականում լեռներում։

Անտառային ծառատեսակներ

Սոճիների անտառ Յակուտիայում
Սոչիների անտառ Կարելիայեում

Տայգայում' անատառը ձևավորող հիմնական ծառատեսակներն են սոճիներ , եղևնիներ, խեժափիչներից։

Եվրոպայի հյուսիսում առավելապես տարածված է եվրոպական եղևնին:Ավելի հարավ եղևնա-սոճային և սոչիների անտառներում լայն տարածված է սովորական սոճին։