Փոլա Փաթոն

ամերիկացի դերասանուհի

Փոլա Մաքսին Փաթոն (անգլ. Paula Maxine Patton, դեկտեմբերի 5, 1975(1975-12-05), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, հայտնի է հետևյալ ֆիլմերից՝ «Դեժա վյու», «Հայելի», «Գանձ», «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլը», «Երկու բույն» և Հարոն Պոլուորչիհի դերով ՝«Վարկրաֆտ» ֆիլմից։

Փոլա Փաթոն
անգլ.՝ Paula Patton
Ծնվել էդեկտեմբերի 5, 1975(1975-12-05) (48 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և Alexander Hamilton High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Ռոբին Թիկ
Երեխա(ներ)Ջուլիան Ֆուեգո

Կենսագրություն

Փոլա Մաքսին Փաթոնը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 5-ին, Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, ԱՄՆ։ Մանուկ հասակում Փաթոնն իր ընտանիքի հետ ապրել է 20th Century Fox ստուդիային հարակից։ Նրա մայրը դպրոցում աշխատել է ուսուցչուհի, իսկ հայրը՝ իրավաբան: Ուսումնական տարիներին նա խաղացել է դպրոցական բեմադրություններում, այնուհետև Լոս Անջելեսի Hamilton Magnet Arts High School-ում։ Որոշ ժամանակ նա սովորել է Կալիֆոռնիայի համալսարանում (Բերկլի), այնուհետև ընդունվել Հարավային Կալիֆոռնիայի համալսարանը։ Ստացած դիպլոմը հնարավորություն է ընձեռում նրան աշխատել Discovery Health Channel ալիքում, իբրև ռեժիսորի ասիստենտ։ 2005 թվականից սկսած Փաթոնը սկսում է նկարահանվել ֆիլմերում։

Անձնական կյանք

2005—2015 թվականներին Փաթոնն ամուսնացած է եղել Ռոբին Թիքի հետ։ Նախկին ամուսիններն ունեն մեկ տղա՝ Ջուլիան Ֆուեգո Թիք (ծնվ. 06.04.2010 թ.)։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
2005ֆԼոնդոնLondonԱլեքս
2005ֆՍպանության գիրքMurder Bookդետեկտիվ Անժելա
2006ֆԻմ կյանքը ԱյդլվայլդումIdlewildԷնջել Դևենպորտ
2006ֆԴեժա վյուDeja VuԿլեր Կաչիվեր
2008ֆՀայելիներMirrorsԷմմի Կարսոն
2009ֆԳանձPreciousտիկին Րեին
2010ֆՈւղակի ՐայթJust WrightՄորգան Ալեքսանդր
2010սԿարգ ու կանոն։ Հատուկ կորպուսLaw & Order: Special Victims Unitհետախույզ Միկա Վոն
2011ֆՀարսանեկան փորձրկումJumping the BroomՍաբրինա Ուոտսոն
2011ֆԱռաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ պրոտակոլըMission: Impossible — Ghost ProtocolՋեյն, IMF
2012սԱզատ լեյդիներSingle LadiesԼեյլա
2012ֆԿապ չկաDisconnectՍինդի Հալ
2013ֆԲեռնավճարBaggage ClaimՄոնտանա Մուր
2013ֆԳթասրտությունMercyՍինտիա
2014ֆԻնչ է կատարվել անցած գիշերAbout Last NightԷլիսոն
2015ֆՎազողRunnerԼորեն Մարկս
2016ֆՀիասքանչ ընտրությունThe Perfect MatchՇերրի
2016ֆՎարկրաֆտWarcraftՀարոնա Պոլուորչիհա
2016ֆԱմեն բան նորիցThe Do OverՀիզեր