Փոլոս (կենտավրոս)

Փոլոս (հին հունարեն՝ Φόλος), հին հունական դիցաբանական էակ` կենտավրոս։ Սիլենայի և Մելիի որդին է։ Դիոնիսոսի հնդկական ուղևորության[1] մասնակից[2]։

Հերակլեսն ու Փոլը

Դիոնիսոսը օգնում էր կենտավրոսներին։ Նրանց էր տալիս կժեր և գինի, բայց դրանք չի թողնում բացել։ Կժերը բացվում են միայն Հերակլեսի գալու ժամանակ, բայց Հերակլեսը եկավ միայն 4 սերունդ հետո և Փոլոսը բացումը կժերը, որպեսզի նշեն Հերակլեսի վերադարձը։ Փոլոսը Հերակլեսին է մատուցում տապակած միս և գինի[3]։ Գինու հոտից արբում է Փոլոսը և մտնում է քարանձավ։ Թշնամին նետով հարվածում է ոտքին։ Ցավին չդիմանալով Փոլոսը մահանում է։ Հերակլեսը տեսնելով Փոլոսի դին շատ է հուսահատվում և թաղում է նրան[4]։ Եվ այդ վայրը, որտեղ սպանվել էր Փոլոսը, կոչվեց՝ Փոլիոս[5]։

Նույն սյուժեի վրա հիմնված կան տարբեր ֆիլմեր, որոնցից առավել հայտնի են՝ «Հերակլեսը Փոլոսի մոտ» և «Փոլոս» ֆիլմերը։

Ծանոթագրություններ