Փոփոխությունների կառավարում

Փոփոխությունների կառավարումը (ՓԿ) վերաբերում է ցանկացած մոտեցման՝ անհատների, թիմերի և կազմակերպությունների տեղափոխման համար՝ օգտագործելով մեթոդներ, որոնք վերաուղղում են ռեսուրսների, բիզնես գործընթացների, բյուջետային միջոցների կամ աշխատանքի այլ ռեժիմների, որ նշանակալիորեն ձևափոխում են կազմակերպությունը կամ ընկերությունը։ Փոփոխությունների կազմակերպական կառավարումը (ՓԿԿ) դիտարկում է ամբողջական կազմակերպում և այն ամենը, ինչը փոփոխության կարիք ունի[1]։ Փոփոխությունների կազմակերպական կառավարման սկզբունքներն ու մեթոդները ընդգրկում են փոփոխությունների կառավարումը՝ որպես փոփոխության գործիք՝ որոշակիացած բացառապես անհատի վրա։

ՓԿ-ն կենտրոնանում է նրա վրա, թե մարդկանց և թիմերի վրա ինչպես է ազդում կազմակերպական անցումը։ Խոսքը բազում հայեցակարգերի մասին է՝ սկսած վարքաբանականից և սոցիալական գիտություններից՝ վերջացրած տեղեկատվական տեխնոլոգիաներով և բիզնես որոշումներով։ Նախագծերի կառավարման ենթատեքստում փոփոխությունների կառավարման գործընթացը կարող է վերաբերել փոփոխությունների վերահսկողության գործընթացին, որտեղ նախագծի շրջանակներում փոփոխությունները պաշտոնապես ներկայացված են և հաստատված[2][3]։

Պատմություն

1960-ականներ

Փոփոխությունների կառավարման շատ մոդելներ և գործընթացներ իրենց արմատներով ձգվում են դեպի սուգի հետազոտությունների։ Ինչպես խորհրդատուները կոռելյացիա տեսան սուգի և խնդիրների միջև, որոնք կապված են առողջության հետ և կազմակերպության աշխատակիցների շրջանում սուգի հետ՝ աշխատատեղերի և լիազորությունների կորստյան պատճառով, փոփոխությունների շատ վաղ մոդելներ գրավեցին մարդկային էմոցիաների ողջ պնակը, քանի որ աշխատակիցները տանջվում էին աշխատանքի հետ կապված փոփոխությունների պատճառով[4]։

Էվերեթ Ռոջերսն իր «Նորարությունների դիֆուզիա» աշխատանքում հաստատում էր, որ փոփոխությունը կարող է հասկացվել ժամանակի, կոմունիկացիոն կապուղիների և բոլոր «տառապած» աշխատակիցների վրա ազդեցության ենթատեքստում։ Մտածողության փոփոխության հիման վրա մարդկան տեղափոխումը հիմնարար ներդրում է համարվում փոփոխությունների կառավարման հայեցակարգի մշակման մեջ։ Նա առանձնացրել է չորս խմբեր, թե ինչպես են մարդիկ պատասխանում փոփոխությանը՝ վաղ հետևորդներ վաղ մեծամասնություն, ուշ մեծամասնություն և հետամնացներ[5]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոփոխությունների կառավարում» հոդվածին։