Քեթի Լյունգ

Քեթի Լյու Լյունգ (անգլ.՝ Katie Liu Leung, օգոստոսի 8, 1987(1987-08-08)[1][2], Դանդի, Շոտլանդիա), բրիտանացի դերասանուհի, ով հայտնի է Հարի Փոթերի մասին պատմող ֆիլմերում` Չո Չանգի կերպարով։ Քեթին այս դերը ստացել է, երբ 18 տարեկան էր։ Մինչ այդ նա միայն հանդես է եկել դպրոցական ներկայացումներում։

Քեթի Լյունգ
Քեթի Լյունգը «Հարի Փոթերը և Հրե գավաթը» ֆիլմի պրեմիերայի ժամանակ
Ծնվել էօգոստոսի 8, 1987(1987-08-08)[1][2] (36 տարեկան)
ԾննդավայրՄոթերվել, Հյուսիսային Լանարկշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիա
ԿրթությունHamilton College? և Շոտլանդիայի թագավորական կոնսերվատորիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Շոտլանդիա
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ակտիվ շրջան2005 - մեր օրեր
IMDbID 1648520

Կենսագրություն

Քեթին ծնվել է Փիթերի (գործարար և փաստաբան) և Կար Վայ Լի Լյունգի (նյարդաբան) հարուստ ընտանիքում։ Նրա ծնողները ամուսնալուծված են և ներկայումս Քեթին ապրում է հոր, երկու եղբայրների և քրոջ հետ։ Հայրը ունի իր անձնական ռեստորանը Գլազգոյում, ինչպես նաև զբաղվում է չինական սնունդի վաճառքով, ունի հյուրանոցներ։

Լյունգը կրում է Շոտլանդիայում ամենատարածված Քեթի անունը։ Ըստ The Scotsman և Teen Vogue ամսագրերի համարվում է ամենակրքոտ աղջիկներից մեկը։

Դերասանուհու մասին հայտնի է նաև, որ նա ազատ ժամանակ սիրում է զբաղվել նկարչությամբ և նվագել դաշնամուր։ Այժմ ուսանում է Լոնդոնի «Արվեստների համալսարան»-ում[3]։

Կարիերան

Քեթիի հայրը տեսել է Հարի Փոթերը և Հրե գավաթը ֆիլմի լսումների հայտարարությունը և առաջարկել դստերը մասնակցել Չո Չանգի` Հարի Փոթերի ընկերուհու դերի ունկնդրությանը։ 4500 աղջիկներից ի վերջո նա ընտրվում է, չնայած նրան, որ կարծում էր չի անցնելու[4]։ Նա հարցազրույցի ժամանակ ասել է, որ իր շոտլանդական խոսվածքը նպաստել է իր ընտրմանը[5]։

2009 թվականին Քեթին հանդես է եկել «Հարի Փոթերը և Խառնածին արքայզնը» ֆիլմում, որտեղ շարունակել է Հարի Փոթերի նախկին ընկերուհու դերը խաղալ։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2009 թվականի հուլիսի 16-ին։ Ինչպես նաև մասնակցություն է ունեցել «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմում, որի նկարահանումները տեղի են ունեցել 2009 թվականի փետրվարից մինչև 2010 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԴերԾանոթագրություն
2005Հարի Փոթերը և Հրե գավաթըՉո Չանգ
2007Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունըՉո Չանգ
2008Ագաթա Քրիստիի ՊուարոնՍյուի Թայ«Կատուն աղավնիների մեջ» դրվագում
2009Հարի Փոթերը և Խառնածին արքայազնըՉո Չանգ
2011Հարի Փոթերը և Մահվան պարգևներըՉո Չանգ

Մրցանակներ

Անվանակարգեր

2006

  • Լավագույն նորեկի մրցանակ (newcomer) (Top 4)
  • «Երիտասարդ շոտլանդուհի» մրցանակ

2008

Հաղթող

2007

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քեթի Լյունգ» հոդվածին։