Քերի Մարի Անդերվուդ

Քերի Մարի Անդերվուդ (մարտի 10, 1983(1983-03-10)[1][2][3], Muskogee, Օկլահոմա, ԱՄՆ[8]), ամերիկյան երգչուհի, երգահան և դերասանուհի։ Նա մեծ hռչակ է ստացել 2004 թվականին՝ հաղթելով «American Idol» հեռուստանախագծի չորրորդ եթերաշրջանում։ Նրա դեբյուտային երգը՝ «Inside Your Heaven», առաջին երգն էր պատմության մեջ, որ ներկայացել է Billboard Hot 100 շաբաթաթերթի կազմված հիթ-շքերթում։ Նրա դեբյուտային ձայնասկավառակը՝ «Some Hearts»-ը թողարկվել է 2005 թվականին։ «Jesus, Take the Wheel» և «Before He Cheats» երգերը նրան շատ մեծ անուն են բերել։ «Some Hearts»-ը դարձավ ամենավաճառվող դեբյուտային ձայնասկավառակը երկրի երաժշտական պատմության մեջ, ամենաարագ վաճառվող դեբյուտային ձայնասկավառակը Nielsen SoundScan ընկերության պատմության մեջ և ամենավաճառվող երաժշտական ձայնասկավառակը վերջին 15 տարվա ընթացքում։ Անդերվուդն այդ նույն ձայնասկավառակի համար արժանացել է Գրեմմի 3 մրցանակի՝ արժանանալով նաև «լավագույն արտիստ» կոչմանը։

Քերի Մարի Անդերվուդ
Բնօրինակ անունանգլ.՝ Carrie Marie Fisher
Ի ծնե անունանգլ.՝ Carrie Marie Underwood
Ծնվել էմարտի 10, 1983(1983-03-10)[1][2][3] (41 տարեկան)
Չեկոտա,Օկլահոմա
Երկիր ԱՄՆ
ԺանրերՔանթրի, Քանթրի փոփ
Մասնագիտություներգչուհի, երգահան, դերասանուհի
Երգչաձայնմեցցո-սոպրանո
Գործիքներկիթառ, դաշնամուր, վոկալ և Շրթնահարմոն
Լեյբլ19 Recordings, Arista Nashville?, Արիստայի Գրառումները և Capitol Records Nashville?
ԿրթությունNortheastern State University?
Պարգևներ

Գրեմմի լավագույն նոր արտիստի համար

[4][5]

Grammy Award for Best Country Solo Performance?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

American Music Award for Favorite Country Female Artist?

American Music Award տարվա դերասանին

՛՛Տարվա նոր արտիստ՛՛ ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխություն

Country Music Assocation Award for International Achievement?

[6]

Country Music Association Award for Female Vocalist of the Year?

Country Music Association Award for Female Vocalist of the Year?

Country Music Association Award for Female Vocalist of the Year?

Country Music Association Award for Female Vocalist of the Year?

Country Music Association Award for Female Vocalist of the Year?

Oklahoma Music Hall of Fame?

[7]
և

Oklahoma Hall of Fame?

[8]
Կայքcarrieunderwoodofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Carrie Underwood Վիքիպահեստում

Նրա երկրորդ ձայնասկավառակը՝ «Carnival Ride»՝ թողարկված 2007 թվականին։ Այն ամենաշատն է շրջել հիթ-շքերթներում և արժանացել է Գրեմմի 2 մրցանակի։ Նրա հաջորդ ձայնասկավառակը՝ «Play On»-ը նույնպես մեծ հաջողություն ունեցավ։ Անդերվուդի չորրորդ ձայնասկավառակը՝ «Blown Away»-ը, թողարկված 2012 թվականին, արժանացավ Գրեմմի մրցանակի և այդ տարվա երկրորդ ամենավաճառվող ձայնասկավառակն էր` թողարկված «Կին արտիստի» կողմից։ Նրա հինգերորդ ձայնասկավառակը՝ «Storyteller»-ը նրան դարձրեց միակ արտիստը, ով միանգամից հինգ ձայնսակավառակի համար հասել է առաջին կամ երկրորդ հորիզոնականի Billboard 200 հիթ-շքերթին։ Իր վեցերորդ ձայնասկավառակը՝ «Cry Pretty»-ն նրան դարձրեց միակ կինը պատմության մեջ, ով Billboard 200 հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին չորս ձայնսկավառակների համար և շաբաթներ շարունակ պտտվում էր ամբողջ մեդիայում։

Համարվելով ամենահաջողակ արտիստներից մեկը երաժշտական ժանրում՝ Անդերվուդը վաճառել է ավելի քան 65 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում։ Նա Բիլբորդի կողմից ճանաչվել է երաժշտական աշխարհի թագուհի և «Rolling Stone»-ի կողմից իր սերնդի լավագույն կին վոկալիստը։ Թայմսը նրան դասել է 2014 թվականին աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց շարքը։

Վաղ կյանք

Անդերվուդը ծնվել է 1983 թվականի մարտի 10-ին Օկլահոմայում՝ Քերոլ և Սթիվ Անդերվուդների ընտանիքում[9][10][11]։ Նա ունի երկու մեծ քույր՝ Շանան և Ստեֆանին ու մեծացել է գյուղական քաղաք՝ Չեկոտայի մոտ գտնվող իր ծնողների ֆերմայում[12][13]։ Նրա հայրն աշխատել է սղոցարանում, իսկ մայրը՝ տարրական դպրոցում ուսուցչուհի էր[14]։ Մանուկ տարիքում նա ներկայացել է Robbins տաղանդ բացահայտող հեռուստանախագծին ու երգել է տեղի եկեղեցում։ Նա ավելի ուշ սկսել է երգել Չեկոտայում կազմակերպվող տեղական միջոցառումներին[15]։

Նրա երկրպագուներից մեկը նրա համար հնարավություն է ստեղծել գնալ Նեշվիլ, երբ նա 14 տարեկանում երգեց Capitol Records-ի համար[16]։ 1996 թվականին Capitol Records-ը համաձայանգիր էր պատրաստում Անդերվուդի համար, բայց շուտով չեղարկեց այն ընկերության ղեկավար խմբի փոփոխման պատճառով։ Անդերվուդը հետագայում նշել է, որ լավ է, որ այդպես է ստացվել, քանի որ այն ժամանակ դեռ պատրաստ չէր և ամեն ինչ դեռ առջևում էր[17]։

Չեկոտայի ավագ դպրոցում սովորելու տարիներին նա չիրլիդեր էր, ինչպես նաև խաղում էր բասկետբոլ ու սոֆթբոլ[18]։ 2001 թվականին Անդերվուդն ավարտել է Չեկոտայի ավագ դպրոցը[15]։ Նա նախընտրեց թողնել երգելը,ասելով, որ ավագ դպրոցից հետո նա իր կյանքում հասել է մի կետի, որտեղ պետք է ավելի գործնական լինել և պատրաստ լինել իրական կյանքին[18]։

Նա ընդունվել է Թահլեկայի հյուսիսարևելյան նահանգային համալսարանը՝ 2006 թվականին ավարտելով այն՝ ստանալով բակալավրի աստիճան զանգվածային հաղորդակցությունների և լրագրության գծով[19]։ Ամռան ամիսներին նա աշխատում էր պիցցերիայում որպես սպասարկող, ինչպես նաև՝ գազանանոցում և անասնաբուժական կլինիկայում։ Անդերվուդը նաև Սիգմա Սիգմա Սիգմա համալսարանական կանացի ակումբի շրջանավարտ էր[18][20][21]։

Երկու ամառ շարունակ նա ներկայացել է հյուսիսարևելյան նահանգային համալսարանում կազմակերպված միջոցառումներին, որոնք տեղի էին ունենում Թահլեկայում։ Նա մասնակցել է գեղեցկության մի շարք մրցույթների և 2004 թվականին ընտրվել է որպես հաղթող[22]։

Կարիերա

2004 - 2005 թվականներ- American Idol

2004 թվականի ամռանը Անդերվուդը ներկայացել է Սենթ Լուիսում, Միսսուրի անցկացվող American Idol հեռուստաշոուին՝ երգելով Բոննի Ռեյտի «I Can't Make You Love Me» երգը։ Հաջորդիվ երգելով Թիֆանիի երգացանկից «Could've Been» երգը, ժյուրիի կազմից Սայմոն Քաուելը մեկնաբանեց, որ Անդերվուդն իր ֆավորիտներից է և միգուցե հենց նա հաղթի մրցույթում[23][24]։ 2005 թվականի մարտի 22-ին մնացյալ 11 ֆինալիստներից, որոնցից մեկը Անդերվուդն էր՝ կատարեց 1980-ական թվականների ռոք հիթ՝ Alone-ը, որը հայտնի է դարձել Heart խմբի շնորհիվ։ Այս անգամ Քաուելը ոչ միայն կանխատեսեց Անդերվուդի հաղթանակը, նաև հայտնեց այն տեսակետը, որ նա կարող է մոռացության հայտնել նախկին եթերաշրջաններում հաղթածներին[25]։ Ավելի ուշ շոուի պրոդյուսերներից մեկը հայտնել է, որ ԱՆդերվուդը գերազանցել է քվեարկության արդյունքում ստացած ձայները՝ ամեն շաբաթ քվեների աննախադեպ թիվ հավաքելով[26][27]։ Նա շոուի ընթացքում ձեռք է բերել երկրպագուների բանակ, որը հայտնի էր Carrie's Care Bears անունով։ 2005 թվականի մայիսի 25-ին Անդերվուդը դարձել է չորրորդ եթերաշրջանի հաղթող[28]։ Նրան շնորհվեց ձայնագրության համաձայնագիր մեկ միլիոն դոլար արժողությամբ, մասնավոր ինքնաթիռ և մեկ տարի ժամկետով մեքենա[29]։

2018-ից մինչև մեր օրերը. Cry Pretty

2018 թվականի հունվարին Անդերվուդը թողարկել է «The Champion» երգը՝ համագործակցելով Լուդաքրիսի հետ։ The Champion երգը Անդերվուդի առաջին երգն է փոփ ժանրում։ Երգը Billboard Hot 100 ամենշաբաթյա թողարկվող ամսագրի կողմից կազմված հիթ-շքերթում հասել է 47-րդ հորիզոնականը, իսկ 61000 ներբեռնումներով 3-րդ հորիզոնականում էր[30]։

2017 թվականին Անդերվուդը հանդիպել է երգահան-պրոդյուսեր Դավիթ Գարսիասի հետ, որի հետ համատեղ թողարկել է իր նոր ձայնասկավառակը[31]։ Անդերվուդը վթարից հետո առաջին անգամ բարձրացել է բեմ՝ ներկայանալով Academy of Country Music 53-րդ մրցանակաբաշխությանը՝ կատարելով իր նոր երգը՝ Cry Pretty-ն։ Նա այնտեղ ընդգրկված էր երկու նոմինացիաներում և արժանացել է «Տարվա լավագույն ձայն» կոչմանը[32]։

Մայիսի 11-ին նա տոնել է Opry խմբի անդամ լինելու իր տասը տարին[33]։ Մայիսի 13-ին Անդերվուդը վերադարձել է այժմ American Broadcasting Company հեռուստաընկերության կողմից ցուցադրվող American Idol հեռուստանախագծին՝ այս անգամ որպես եթերաշրջանի տասնվեց մասնակիցներից մնացյալ հինգին ուղղություն ցույց տվող։ Նա ներկայացրել է «Cry Pretty» երգը, իսկ ավելի ուշ «See You Again» երգը մնացյալ հինգ ֆինալիստների հետ[34]։

Մայիսի 8-ին Անդերվուդն արժանացել է չորս նոմինացիաների, որոնցից մեկն հաղթել է 2018 թվականին կազմակերպված CMT երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` նաև ելույթ ունենալով այնտեղ։ Այս մրցանակը նրան դարձրել է շոուի պատմության մեջ ամենաշատ մրցանակներ ստացած արտիստը[35]։ Teen Choice մրցանակաբաշխության ժամանակ նա նոմինացվել է Քանթրի ժանրում «Լավագույն արտիստ» մրցանակին, իսկ նրա «Cry Pretty» երգը նոմինացվել է «Լավագույն երգ» մրցանակին։ Արժանացել է «Լավագույն արտիստ» կոչմանը, այս անգամ էլ այստեղ ունենալով ամենաշատ մրցանակները տվյալ կատեգորիայում[36][37]։ Հունիսի 22-ին Անդերվուդն արժանացել է «Հերոս» մրցանակին Radio Disney Music Awards մրցանակաբաշխության ժամանակ` շնորհիվ իր մարդասիրական աշխատանքների[38] : Նա և Լուդաքրիսը մրցանակաբաշխության ժամանակ ներկայացրել են իրենց համատեղ երգը`The Champion:

Բրեդ Փեյսլին և Անդերվուդը 2018 թվականի սեպտեմբերի 14-ին հյուրընկալել են ամեն տարի կազմակերպվող Country Music Association Awards 52-րդ մրցանակաբաշխությանը[39]։ Այդ նույն ամսին Անդերվուդը հայտարարեց, որ պատրաստվում է «Cry Pretty» շրջագայություն կազմակերպել 2019 թվականի մայիսին[40]։

Նրա վեցերորդ ստուդիական ձայնասկավառակը` Cry Pretty-ն թողարկվել է 2018 թվականի սեպտեմբերի 14-ին[41]։ Անդերվուդը հոկտեմբերի 6-ին 46-րդ Ամերիկյան երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ելույթ է ունեցել՝ նոր ձայնասկավառակից ներկայացնելով «Spinning Bottles» երգը[42][43]։ Նա այստեղ արժանացել է «Լավագույն կին արտիստ» կոչմանը։ Cry Pretty-ն մոտ 20 երկրներում եղել է համար առաջինը, Billboard 200 ամենաշատ վաճառված երաժշտական ձայնասկավառակների և մինի ձայնսակավառակների հիթ-շքերթում նույնպես հասնելով առաջին հորիզոնականին[44][45]։ Անդերվուդն առաջին կինն է, ով ռեքորդ է գրանցել Billboard 200-ում` իր չորս ձայնասկավառակներով[44]։

Անձնական կյանք

Անդերվուդը սկսեց հանդիպել Հոկեյի ազգային լիգայում հանդես եկող Մայք Ֆիշերի հետ, ում հանդիպել է 2008 թվականին տեղի ունեցած իր համերգներից մեկի ժամանակ։ 2009 թվականի դեկտեմբերին նրանք նշանադրվել են[46]։ 2010 թվականի հուլիսի 10-ին Անդերվուդը և Ֆիշերը ամուսնացան Ջորջիա նահանգի Գրինսբորո քաղաքում։ Ամուսնական արարողությանը ներկա էր ավելի քան 250 մարդ[47][48]։ Զույգի որդին՝ Իսայա Միքայել Ֆիշերը ծնվել է 2015 թվականի փետրվարի 27-ին[49]։ 2018 թվականի օգոստոսին Անդերվուդը հայտարարեց, որ սպասում է իր երկրորդ երեխային, որը նորից տղա էր[50][51]

2018 թվականի սեպտեմբերի 16-ին CBS News Sunday Morning հեռուստատեսային շոուին տված հարցազրույցի ժամանակ Անդերվուդը խոստովանեց, որ մի տարում երեք վիժում է ունեցել[52]։

Օտտավայի ռադիոկայարանը 2011 թվականի փետրվարի 11-ին հայտարարեց, որ կդադարի տարածել Անդերվուդի երգերն իր ամուսնու՝ Մայք Ֆիշերի պատճառով, որը նախորդ օրը պայմանագիր է կնքել «Նեշվիլ Պրեդատորզ» ամերիկյան պրոֆեսիոնալ հոկեյի ակումբի հետ։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում Անդերվուդի երկրպագուները սպառնացել են ռադիոկայարանին և կոչ են արել մարդկանց այլևս չհետևել դրան, իսկ վերջինս տեսնելով այս արձագանքները փոխեց իր որոշումը։ Ռադիոկայարանը ներողություն խնդրեց նախկինում արած իր հայտարարությունների համար՝ արդարանալով, որ այդ ամենը պետք չէր այդքան լուրջ ընդունել, քանի որ նրանք կատակով ուզում էին Ֆիշերին լավագույնը մաղթել Նեշվիլի թիմում հանդես գալու առիթով[53][54]։ Ֆիշերը հետագայում քննադատել է ռադիոյին ասելով, որ իր կինը որևէ կապ չուներ այդ գիշեր ստորագրած պայմանագրի հետ և այդպես վարվել նրա դեմ ուղղակի սխալ էր։ Եվ՛ ինքը, և՛ կինը խորապես հիասթափված էին ռադիոկայարանի կողմից ստեղծած այդ տհաճ իրավիճակից[55]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քերի Մարի Անդերվուդ» հոդվածին։